Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

ՌԴ-ի ներկայացրած վերջնագրից հետո Էրդողանը շտապում է Սոչի՝ Պուտինին տեսնելու. փորձագիտական կարծիք

0

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի Սոչի շտապ այցի հիմնական պատճառը Սիրիայում տիրող իրավիճակն է: Այս մասին հայտարարել է ՌԴ Ազգային հետազոտական համալսարանի Արևելագիտության դպրոցի ավագ դասախոս, քաղաքագետ Անդրեյ Չուպրիգինը, գրում է k-politika.ru-ն:

Երկու երկրների նախագահները պետք է բանակցություններ վարեն հաջորդ շաբաթ: Մասնագետը հայտարարել է, որ Էրդողանը հանդիպում է խնդրել Սիրիայի հյուսիսում հակամարտության սրման պատճառով:

Պուտինի հետ բանակցությունների ընթացքում, կարծում է Չուպրիգինը, Թուրքիայի նախագահը Պուտինից կխնդրի հնարավորություն տալ թուրք և սիրիացի զինվորականների միջև բուֆերային գոտի ստեղծել:

«Ահա թե ինչու է նա գնում Սոչի: Միանգամայն ակնհայտ է, որ հենց դրա համար էլ նրա այցն այսքան արագ կազմակերպվեց. այդ մասին հայտարարվեց վերջերս, և նա շուտով կժամանի», - նկատել է քաղաքագետը:

Ավելի վաղ Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ Միկդադը Թուրքիայից պահանջել էր անհապաղ դուրս բերել իր զինված ուժերը Իդլիբ նահանգից: Միևնույն ժամանակ, թուրքերը, քաղաքագետի խոսքով, չեն շտապում լքել գրավյալ տարածքները, բայց վաղ թե ուշ դա պետք է արվի: 

Ավելի վաղ Էրդողանը հրահանգել էր լրացուցիչ համալրումներ ուղարկել Սիրիա: Վերջին օրերին Սիրիայի Իդլիբ նահանգի տարածք է ժամանել մոտ 4000 թուրք զինվոր և մինչև 300 զրահատեխնիկա, այդ թվում՝ տանկեր, որոնք տեղակայված են երկրի զինված ուժերի հարձակման հավանական ուղղություններով: 

Մինչ այդ տեղեկություններ էին հայտնվել առ այն, որ ՌԴ-ն չհայտարարված վերջնագիր է ներկայացվել Թուրքիային: Մոսկվան մեկ շաբաթ ժամանակ է տվել Անկարային՝ Սիրիայի Իդլիբ նահանգից թուրքական զորքերը դուրս բերելու համար: Սակայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է այս առաջարկը՝ սկսելով ուժեր կուտակել տարածաշրջանում:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Соболенко вышла в третий раунд турнира WTA в Брисбене






Дуров объяснил блокировку российских Telegram-каналов законами ЕС

«Настоящий» Новый год: как на самом деле его отмечали

Минэкономразвития России расширит пошлины на парфюмерию с 2025 года

Восемь часов вечера в Москве, но полночь в Красноярске