Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

ԱՄՆ-ում բացվել է կանանց համար նախատեսված առաջին բանկը

0

Ամերիկյան Չիկագո քաղաքում բացվել է Կանանց առաջին բանկը: Ֆինանսական կազմակերպության հիմնադիրները ցանկանում են փակել ձեռնարկատիրական միջավայրի գենդերային բացը և կանանց համար դյուրացնել բիզնեսի համար գումար վաստակելը, գրում է Chicago Sun Times-ը:

Կանանց առաջին բանկի սեփականատերերից մեկը՝ Մելիսա Վայդենը, կարծում է, որ ԱՄՆ-ի բիզնես միջավայրում կանայք և տղամարդիկ կապիտալի անհավասար հասանելիություն ունեն: Գործարարը վկայակոչում է համապատասխան ուսումնասիրությունը, որը ցույց է տվել, որ կանանց ղեկավարությամբ ձեռնարկությունների համար շատ ավելի քիչ են վարկեր հաստատում, չնայած որ տղամարդիկ ավելի հաճախ են սնանկանում:

Բանկի գլխավոր տնօրեն Մարիաննա Մարկովիչը պնդում է, որ գենդերային հավասարության խթանումը ոչ թե հատուկ PR հնարք է, այլ իրական հնարավորություն`օգնելու լուծել այն խնդիրը, որը խորացել է վերջին մի քանի տարիների ընթացքում:

Բացի գումար տրամադրելուց, բանկի աշխատակիցներն ամերիկուհիներին խորհուրդներ կտան բիզնեսի հարցերում և կօգնեն սեփական բիզնեսի զարգացման բոլոր փուլերում: Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու սևամորթ կանանց:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Новак Джокович

Джоковича освистали после его снятия в полуфинале AO, Зверев заступился за него






О чем повествуют планшеты на вернисаже в средневековом замке в Лиде

Ни один регион СФО не попал в 20-ку рейтинга качества жизни АСИ

В Москве завершились съемки сериала «Мамин сын» с Лядовой и Цыгановым

В Белогорске стартовал месячник патриотической работы