«Պատրաստվում ես աշխարհի վերջի՞ն». Քանյե Ուեսթին ծաղրել են 58 մլն.-ոց առանձնատան համար
Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը ճապոնացի հայտնի ճարտարապետի նախագծած առանձնատունն է գնել եւ արժանացել երկրպագուների ծաղրին:
Այս մասին. ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է cosmo.ru-ն:
Այդ կառույցը մինիմալիստական տեսք ունի, միևնույն ժամանակ արժե գրեթե 58 միլիոն դոլար:
Քիմ Քարդաշյանի հետ ամուսնալուծվելուց հետո ռեփերն իրեն առանձնատուն է գնել Մալիբուում: Խաղաղ օվկիանոսին նայող տեսարանով տունը Միացյալ Նահանգների այն սակավաթիվ կառույցներից է, որը նախագծել է ճապոնացի հայտնի ճարտարապետ Թադաո Անդոն:
Սակայն 340 քառակուսի մետր մակերեսով բնակարանը չի տպավորել Ուեսթի երկրպագուներին:
«Դա պարզապես ինչ որ ավտոտնակ է», «Բետոնե ձանձրալի շինություն է, որի դիմաց խելահեղ գումար է վճարել», «Երեւում է՝ Քանյեն պատրաստվում է աշխարհի վերջին, քանի որ տունն ինչ-որ բունկերի է նման», «Գուցե գետնի տակ կա հսկայական տարածք, որը մենք չգիտենք»,-արձագանքել են երկրպագուները:
Ռեփերի հետեւորդները վստահ են, որ նա կարող էր այդքան փողի դիմաց իրեն թույլ տալ շատ ավելի հետաքրքիր ձեռքբերում: Շատերը Քանյեի նոր տունը համարել են մռայլ ու ձանձրալի, չնայած լողափի հասանելիությանը և գեղեցիկ տեսարանին:
Պուերկոյի լողափում եռահարկ առանձնատունը կառուցվել է 2013 թվականին: Տունը նախկինում պատկանում էր Ռիչարդ Սաքսին՝ Էշլի Օլսենի նախկին ընկերոջը:
Քանյե Ուեսթը ևս երկու տուն ունի՝ ռանչո Վայոմինգում և նրա մանկության տունը Չիկագոյում: Քիմն ու Քանյեն Լոս Անջելեսում գտնվող վիլլայի սեփականատերերն էին, սակայն հեռուստաաստղն ամուսնալուծությունից հետո առանձնատունն իրեն պահելու բոլոր հնարավորություններն ունի:
The post «Պատրաստվում ես աշխարհի վերջի՞ն». Քանյե Ուեսթին ծաղրել են 58 մլն.-ոց առանձնատան համար appeared first on ԳԱԼԱ.