Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակում հանդիպել է Ֆինլանդիայի իր պաշտոնակցի՝ Պեքքա Օլավի Հաավիստոյի հետ, գրում է Factor.am-ը։
Ադրբեջանական լրատվամիջոցները, վկայակոչելով ԱԳՆ-ին, գրում են, որ Բայրամովը Հաավիստոյին տեղեկացրել է Արցախի գրավյալ տարածքներում իրավիճակի մասին։
Ադրբեջանի ԱԳ նախարարը նաև ասել է, որ «չնայած տասնամյակներ շարունակ Ադրբեջանի դեմ իրականացվող ագրեսիվ քաղաքականությանը՝ Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները հարևան պետության հետ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա»։
Հաավիստոն իր հերթին նշել է, որ Ադրբեջանի դիրքորոշումը՝ կապված Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հետ, հավանության արժանի է, և ընդգծել եռակողմ հայտարարության իրագործման կարևորությունը: Հանդիպմանը կողմերը քննարկել են նաև երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները։
The post Բայրամովը հայտարարել է, թե Բաքուն պատրաստ է կարգավորել հարաբերությունները Երևանի հետ appeared first on MediaLab Newsroom-Laboratory.