Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

Չինաստանն արգելել է կրիպտոարժույթը. ԿԲ-ն խոստացել է դադարեցնել երկրում կրիպտոարժույթով առևտուրը

0

Չինաստանի Ժողովրդական բանկը (Կենտրոնական բանկի համարժեքը) կրիպտոարժույթների հետ կապված գործունեությունն անօրինական է անվանել և խոստացել է կոշտ միջոցներ ձեռնարկել դրանցով առևտուրը ճնշելու համար, գրում է Reuters-ը:

ՉԺԲ-ն սեպտեմբերի 24-ին հայտարարել է, որ կրիպտոարժույթները չպետք է շուկայում շրջանառվեն ավանդական արժույթների հետ հավասար, և որ այժմ արտասահմանյան բորսաներին արգելվում է ծառայություններ մատուցել մայրցամաքային ներդրողներին:

Իր պաշտոնական կայքէջի հարցերի պատասխանների մեջ ՉԺԲ-ն նշել է, որ կրիպտոարժույթների համար խստիվ արգելվում են առևտրային ծառայությունները, պատվերների համապատասխանեցումը (արժեթղթերի շուկայում արժեթղթերի առք ու վաճառքի պատվերների համապատասխանեցումը), տոկենների և ածանցյալ գործիքների թողարկումը:

Կենտրոնական բանկը նախազգուշացրել է, որ արգելելու է ֆինանսական հաստատություններին, վճարային համակարգերին և ինտերնետային ընկերություններին հեշտացնել կրիպտոարժույթով առևտուրը և կբարձրացնի այս գործունեության հետ կապված ռիսկերի մոնիտորինգը:

Սեպտեմբերի 24-ին ԶԼՄ-ներում այս տեղեկատվության տարածումից հետո բիթքոինի արժեք նվազել է գրեթե 3,7 տոկոսով: Այլ կրիպտոարժույթների արժեքը նույնպես նվազել է. Ethereum-ի արժեքը նվազել է 7.3 տոկոսով:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Рыбакина и Путинцева узнали свои места в новом рейтинге WTA






Дания усиливает контроль за судами с русской нефтью

"Терпение Путина лопнуло". Дальше последствия. За пенсионеров вступились. Массовые аресты чиновников. Аномальные морозы в России

Смертельное ДТП: такси столкнулось с BMW на Волгоградском проспекте

Станкович невероятно замотивировал красно-белых и идет за Зимним Кубком РПЛ. Прогноз на «Динамо» — «Спартак»