Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

Աթենքում ցուցադրվել է «Մարիա Կալաս. Նամակներ և հուշեր» ներկայացումը՝ Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ (լուսանկարներ)

0

Աթենքի «Հերոդես Ատտիկոսի Օդեոն» թատրոնում ցուցադրվել է ֆրանսիացի ռեժիսոր Թոմ Վոլֆի «Մարիա Կալաս. Նամակներ և հուշեր» բեմադրությունը՝ Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ:

Ինչպես գրում է Tatler-ը, իտալացի գեղեցկուհին մարմնավորել է համաշխարհային հռչակ վայելող օպերային դիվա Մարիա Կալասին:

Մոնոներկայացումը կցուցադրվի ընդամենը երեք օր, ուստի իտալացի դերասանուհուն այսպիսի հետաքրքիր կերպարում տեսնելու հնարավորությունն իսկապես եզակի է:

Բեմում Բելուչին հայտնվել է Dolce & Gabbana-ի սև երկար զգեստով՝ թափանցիկ թևերով:

Ներկայացման ավարտից հետո ծափահարությունները երկար ժամանակ չեն դադարել: Հարկ է նշել, որ ներկայացումն առաջին անգամ չի ցուցադրվում. դրա պրեմիերան կայացել է Փարիզում ՝ դեռևս 2019 թվականին: Այնուամենայնիվ, Բելուչիին մինչև հիմա ուժեղ հույզեր են ապրում բեմ դուրս գալուց առաջ: Նրա խոստովանությամբ`թատրոնում խաղալը նրա համար նոր և յուրահատուկ փորձ է:

Նախատեսվում էր, որ ներկայացումը Հունաստանի մայրաքաղաքում պետք է ցուցադրվեր անցյալ տարի, սակայն համավարակը փոխել է այս ծրագրերը:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса