Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

Ադրբեջանի կողմից Արցախի պետական խորհրդանիշների դեմ ծավալված մոլեգին պայքարը ադրբեջանական իշխանությունների և ԶՈՒ-երի կողմից հայերի նկատմամբ այլատյացության վարքագծի դրսևորում է. Արցախի ՄԻՊ

0

Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշների դեմ ծավալված մոլեգին պայքարը ադրբեջանական իշխանությունների և զինված ուժերի կողմից հայերի նկատմամբ այլատյացության վարքագծի հերթական դրսևորումն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Գորիս-Կապան ճանապարհին անչափահասների տեղափոխող ավտոբուսից սվիններով Արցախի պետականության խորհրդանիշները մաքրելու դեպքը, Արցախի տարբեր բնակավայրերից և շինություններից Արցախի դրոշը հեռացնելու պահանջներն Արցախում ապրող հայերի նկատմամբ ադրբեջանցիների հանդուրժողականության իսպառ բացակայության վառ օրինակներ են։

Պետք է նկատի ունենալ, որ Արցախի պետականության խորհրդանիշները մեր մշակութային արժեքների անբաժանելի մաս են կազմում, ուստի դրանց նկատմամբ անհանդուրժողականությունը ևս մեկ ապացույցն է այն բանի, որ Ադրբեջանը համակարգված պայքար է տանում Արցախում հայկական մշակութային արժեքների դեմ։

Պետականության խորհրդանիշները Արցախի ժողովրդի՝ սեփական հայրենիքում ապրելու, ինքնությունը պահպանելու և ինքորոշման իրավունքի խորհրդանիշներն են, որոնց նկատմամբ ցանկացած ոտնձգություն ինքնին ուղղված է մեր ժողովրդի արժանապատվության և իրավունքների ընդհանուր համակարգի դեմ»,- գրել է Ստեփանյանը։




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Новак Джокович

Джокович: Алькарас хочет стать лучшим в истории






Бой государственного значения. Как кремлёвские часы стали главными в стране

Суд в Москве решит судьбу бизнеса Wildberries при разводе Владислава Бакальчука

"Z" и "Аз" В НЛП СВО МОЖНО НАПРАВИТЬ ДЛЯ УСКОРЕНИЯ УСПЕШНОЙ СПЕЦ ОПЕРАЦИИ РОССИИ НА УКРAИНЕ. Новости мирового уровня. Россия, США, Европа могут улучшить отношения и здоровье общества?!

Польша объяснила изменение маршрута словацкой делегации в Россию