Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատերը խոստովանել է, որ հիվանդ է

0

Ռուսաստանաբնակ հայազգի միլիարդատեր, «Մագնիտ» սուպերմարկետների ցանցի հիմնադիր Սերգեյ Գալիցկին (ազգանունը մինչև ամուսնությունը՝ Հարությունյան) հայտնել է իր հիվանդության մասին: Այդ մասին նա հայտարարել է յութուբյան Comment.Show ալիքին տված հարցազրույցում:

«Կրասնոդարի բնակիչների համար գաղտնիք չէ՝ ես հիվանդ եմ, և, ցավոք, իմ կյանքում այնպիսի շրջան է, որ չեմ կարող կանոնավոր կերպով հաճախել «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի տնային հանդիպումներին: Սա կյանքն է: Դուք միշտ չէ, որ ձեր ճակատագրի տերն եք», - խոստովանել է Գալիցկին, որը «Կրասնոդար»-ի սեփականատերն է:

Միլիարդատերը որոշել է խոսել հիվանդության մասին, քանի որ նա հանրային դեմք է: Երկրպագուները, նրա խոսքով, պետք է հասկանան՝ ակումբի պատմությունը չպետք է ավարտվի մեկ անձով: 

Նա բաց է թողել ակումբի վերջին հանդիպումները հենց հիվանդության պատճառով:

«Ես լավ վիճակում չեմ, այնպես որ բաց եմ թողնում որոշ խաղեր», - ասել է նա: Գալիցկին շարունակում է զբաղվել ակումբի գործառնական ղեկավարությամբ:




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Блинкова победила Соррибес-Тормо и вышла во второй круг турнира WTA в Клуж-Напоке






Сетевой газ пришел на объекты Архангельского ЦБК

Международный инженерный чемпионат CASE-IN: новые возможности для молодежи Самарской области

Молодёжь в Сербии почтила память советских солдат

«112»: легкомоторный самолет разбился у аэродрома в Подмосковье