«Ճանապարհ դեպի ժողովրդավարություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես Ազգային ժողովում Սեպտեմբերի 24-ին ՀՀ անկախության 30-ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ Ազգային ժողովում տեղի է ունեցել «Ճանապարհ դեպի ժողովրդավարություն» խորագիրը կրող լուսանկարների ցուցահանդեսի բացումը, որն իրականացվել է «Արմենպրես» լրատվական գործակալության հետ համատեղ: ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, շնորհակալություն հայտնելով ԱԺ-ի աշխատակազմին եւ «Արմենպրես» լրատվական գործակալությանը ցուցադրությունը …