Հրդեհների վերաբերյալ 15 ահազանգ է ստացվել
Սեպտեմբերի 22-ից 24-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 15 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ:
Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Հրդեհներ են բռնկվել Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 4700 քմ,
Արագածոտնի մարզի Միրաք գյուղում՝ 8000 քմ,
Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում՝ 5000 քմ,
Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 5 հա,
Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 2 հա, Եղվարդ քաղաքում՝ 3000 քմ, Չարենցավան քաղաքում՝ 400 քմ, Ֆանտան գյուղում՝ 5 հա,
Սյունիքի մարզի Կապան քաղաքում՝ 2000 քմ, Սյունիք գյուղում՝ 2 հա,
Տավուշի մարզի Իջևան քաղաքում՝ 8000 քմ, Չինարի գյուղում՝ 3 հա, Կոթի գյուղում՝ 1 հա։
Հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում բռնկված հրդեհները՝ ընդհանուր 21.1 հա։
The post Հրդեհների վերաբերյալ 15 ահազանգ է ստացվել appeared first on ԳԱԼԱ.