Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

«Իշխանության եկածները նախապատրաստած էին հենց այս սցենարներին». Հայկ Դեմոյանը՝ հայ-թուրքական ազդակների մասին

0

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանը անդրադարձել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը: Վերջինս այսօր կրկին խոսել է հարաբերությունների կարգավորման նախապայմանների մասին՝ նշելով. «Ադրբեջանը Հայաստանին առաջարկել է խաղաղության պայմանագիր ստորագրել։ Կարծում եմ, որ օգտավետ կլիներ նաև բանակցություններ սկսել այդ կապակցությամբ։ Իհարկե, այդ ուղղությամբ մենք քայլեր կձեռնարկենք Ադրբեջանի հետ համակարգված, և եթե պայմանները բավարարվեն, ապա և՛ Ադրբեջանը, և՛ Թուրքիան կարող են բացել սահմանները, և այդ դեպքում հարաբերությունները կկարգավորվեն»։

ԳԱԼԱ-ի հետ զրույցում Հայկ Դեմոյանը, անդրադառնալով հիշյալ հայտարարությանը և հարցին, թե որն է Հայաստանի շահագրգռվածությունը՝ Թուրքիայի հետ այս փուլում սկսել հարաբերությունների կարգավորման գործընթաց, նշեց.

«Որպեսզի ավելի հասկանալի լինի մեր վերլուծությունը, փորձենք տարանջատել թուրքական տրամաբանությունը և հայկական տրամաբանությունը։ Թուրքական տրամաբանությունը ինձ համար հասկանալի է՝ և՛ որպես մասնագետի, և՛ որպես ՀՀ քաղաքացու, ով ունի հիշողություն՝ կապված ցեղասպանության հետ։ Ո՞րն է թուրքական տրամաբանությունը։ Հայաստանի անկախացումից հետո այս երկիրը պարբերաբար և աներկբա առաջադրել է նախապայմաններ՝ հարաբերություններ հաստատելու, սահմանը բացելու համար։ Նախապայմանները նույնն են մնացել։

Ո՞րն է Չավուշօղլուի ասածի տրամաբանությունը. կա նոր իրավիճակ հայ-ադրբեջանական, հայ-թուրքական եռանկյունու մեջ, որը թուրքական կողմը փորձելու է մաքսիմալ օգտագործել ոչ միայն ներկա փուլում հասանելիքը ստանալու համար,  այլ նաև ունենալու լուրջ նախադրյալներ՝ ապագայում պարբերաբար հայկական կողմին նախապայմաններ թելադրելու համար։

Դիցուք. եթե նույնիսկ պատկերացնենք, որ ինչ-որ X ժամանակահատվածում քաղաքական հարաբերությունները կարգավորված լինեն, սահմանները՝ բացված, նախապայմանները քաղաքականից կարող են վերափոխվել տնտեսականի, էկոլոգիականի և այլն։

Այսինքն, մենք թուրքական կողմին կտանք հնարավորություն ոչ թե խոսել մեզ հետ որպես հարևանի, կամ միջազգային իրավունքի տեսանկյունից իրավահավասար կողմեր / իսկ հարևանի հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատելը զուտ խոսքեր չեն։ Հատուկ ՄԱԿ-ի բանաձև կա, որ հարևանները պարտավոր են հարգել միմյանց և բարիդրացիական հարաբերություններ հաստատել։ Դա միջազգային փաստաթուղթ է, ոչ թե կենացային ձևակերպում-Հ.Դ./, այլ կխոսի մի հարևան երկրի հետ, որի գոյության հանդեպ կունենա շատ վերապահ մոտեցում և կփորձի ցանկացած հարցում Հայաստանին դիտել որպես մանրադրամ, այլ կերպ ասած՝ ոչ թե որպես սուբյեկտ, այլ օբյեկտ։ Պարզ ասած՝ Հայաստանի հետագա մարգինալացման գործընթաց է տեղի ունենալու։ Ինչ որ ասում է Չավուշօղլուն, դա մենք պետք է հասկանանք ոչ թե այս փուլում, այլ նաև ապագայում և շարունակական նախապայմանների թելադրման տեսանկյունից»։

Անդրադառնալով ՀՀ իշխանությունների ձգտմանը՝ կարգավորել Թուրքիայի հետ հարաբերություններն այս փուլում, Հայկ Դեմոյանը հիշեցրեց, որ մշտապես իշխանությունները խոսել են առանց նախապայմանների հարաբերությունները կարգավորելու մասին։

«Նույնիսկ ասում էին, որ ցեղասպանության ճանաչումը պարտադիր չէ որպես նախապայման հայկական կողմից, որպեսզի հարաբերություններ հաստատվեն։ Այդպես էր Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ժամանակ ու նաև արձանագրությունների փուլում։ Արձանագրությունների փուլն ի սկզբանե դատապարտված էր, որովհետև Թուրքիան, նույնիսկ այն պարագայում, երբ շահող դուրս կգային և՛ թուրքական, և՛ հայկական կողմը, չէր գնա  հարաբերությունների կարգավորմանը։ Անկարան ավելի գերադասեց Ադրբեջանի շահը այդ պրոցեսում։ Նկատի ունենանք նաև այն, որ աշխատեց նաև ադրբեջանական լոբբին՝ Թուրքիայում։

Գալով 2018թ. իրադարձություններին՝ մենք տեսնում ենք հետաքրքիր մի պաուզա՝ 2018, 2019 թվականներին։ Կարծես թե թուրքական ուղղությամբ որևէ ակտիվ քայլ չկար, չկար որևէ հայտարարություն կամ ինչ-որ դրական ազդակներ՝ ընդհուպ  մինչև պատերազմը և դրա ավարտը։

Եվ ինչ ենք լսում… հայկական տրամաբանության առաջին «գլուխգործոց գոհարը»։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը հայտարարում է, որ «ստեղծվել է լավ շանս, որ Թուրքիայի հետ թշնամանք չլինի, իսկ «չթշնամանքը կառուցողական լինելու մեջ է»:

Մինչ այդ չմոռանանք Լիլիթ Մակունցի «մտքի գոհարը», երբ 44-օրյա պատերազմից շաբաթներ առաջ հայտարարեց, որ Թուրքիան պատերազմի դեպքում չի միջամտի կոնֆլիկտին։ Չգիտեմ որտեղից էին նրան այդ մասին ասել՝ Անկարայի՞ց, նամակո՞վ, թե՞ երազահանն էր ասել։ Հիմա Մակունցը ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն է։ Հասկանո՞ւմ եք ողջ ողբերգությունը։

Վերադառնանք Լենա Նազարյանի հայտարարությանը, որը ապակոդավորվում է հետևյալ կերպ. հայկական կողմի մեսիջը ադրբեջանա-թուրքական կողմին սա է. եթե պատերազմը չլիներ, կամ պատերազմում մենք հաղթեինք, այդ շանսը՝ Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար, չէր լինի։ Այսինքն, ինչ-որ դրական բան չէր լինի, եթե մենք հաղթեինք։ Այսպիսի ազդակը կայսերական անցյալ ունեցող երկրները, ինչպիսին Թուրքիան է, չեն ներում։ Բանավոր հայտարարությամբ դու ի ցույց ես դնում քո թուլությունը և ցանկացած գնով զիջելու պատրաստակամությունը։ Խոսքը ոչ թե փոխհամաձայնության կամ փոխզիջման մասին է, այլ միակողմանի զիջման»։

Թե որն է հայկական կողմի շտապողականության պատճառը, Դեմոյանն ասում է՝ կարելի է մի քանի ենթադրություն անել. լուծել կորսված լեգիտիմության հարցը, առաջին հերթին միջազգային լսարանի մոտ, փորձել ճգնաժամային այս իրավիճակում ինչ-ինչ սոցիալական խնդիրներ լուծել…

Հաջորդ պատճառը կարող է լինել Հայաստանի վրա գործադրվող ճնշումը՝ Ռուսաստանից և Արևմուտքից, որպեսզի հարաբերությունները կարգավորվեն ցանկացած գնով։

«Որովհետև գինը, որը վճարում ես, վճարում ես դու, ո՛չ Արևմուտքը, ո՛չ Ռուսաստանը։

Ի վերջո իմ գլխավոր ենթադրությունն այն է, որ 2018-ի ապրիլ-մայիսյան իրադարձությունների ալիքի տակ իշխանության եկածները նախապատրաստած էին հենց այս սցենարներին, ուստի նրանք ցանկացած գնով պատրաստ էին ընդառաջ գնալ թուրքական նախապայմաններին։

Հայ-թուրքական թնջուկի հանգուցալուծման նման սցենարը, կարող ենք ենթադրել, որ կոնսենսուսի արդյունք էր ուժային կենտրոնների միջև, փոխհամաձայնությունների արդյունք, որոնցից մեկը հենց Արցախում ստատուս քվոյի կտրուկ փոփոխությունն էր… Ի վերջո չմոռանանք՝ որոշ շրջանակներ դրսից պարբերաբար հնչեցնում են «Հայաստանը աշխարհին բացելու» ոչ երկիմաստ ուղերձներ»։

 

Շարունակելի

Արմենուհի Վարդանյան

The post «Իշխանության եկածները նախապատրաստած էին հենց այս սցենարներին». Հայկ Դեմոյանը՝ հայ-թուրքական ազդակների մասին appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Российский теннисист Медведев покинул топ-5 рейтинга ATP






Рябков: Россия готова к диалогу с США по стабильности

Капитан «Ювентуса» покинул клуб

Дамир Идиятулин стал абсолютным победителем Зимнего кубка РДС по дрифту

Липецкая команда завоевала семь медалей на соревнованиях по киокусинкай