Добавить новость
ru24.net
World News
Июль
2023

Շվեդիայի գերագույն դատարանը մերժել է 2 հոգու արտահանձնելու Թուրքիայի պահանջը

0

Շվեդիայի գերագույն դատարանը հայտարարություն է տարածել Թուրքիայի պահանջի քննման արդյունքների մասին, ըստ որի՝ այդ երկրին պետք է արտահանձնվեր երկու անձ:

Հայտարարության մեջ նշվում է. «Երկու դեպքում էլ մեղավոր չի ճանաչվել: Առկա են եղել խոչընդոտներ՝ կապված վերադարձի հետ: Այս երկու անձը Թուրքիայում ունեն փախստականի կարգավիճակ, և այն պարագայում, երբ նրանք վերադարձվեն, կհայտնվեն հետապնդման վտանգի տակ»:

Այսպիսով Շվեդիայի գերագույն դատարանը խոչընդոտների առկայության հիմունքներով մերժել է Թուրքիայի պահանջը արտահանձնման վերաբերյալ:

Որոշ թուրքական աղբյուրներ նշում են, որ նման քայլը կարող է նոր ճգնաժամի առաջ կանգնեցնել երկու պետություններին:

Նշենք, որ վերոհիշյալ անձինք մեղադրվում էին Թուրքիայում ահաբեկչական համարվող Գյուլենական շարժամ անդամ լինելու մեջ: Թուրքական կողմը պնդում է, որ նրանք ներբեռնել են շարժման հետ կապ ունեցող «ByԼock» հավելվածը և օգտագործել այն:

«Bylock»-ը թույլ է տալիս օգտատերերին ուղարկել անանուն հաղորդագրւթյուններ:  

ermenihaber.am

The post Շվեդիայի գերագույն դատարանը մերժել է 2 հոգու արտահանձնելու Թուրքիայի պահանջը appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса