«Կրասնոդարը» հաղթեց, Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ
«Դինամո» — «Կրասնոդար» խաղով մեկնարկեց Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 2023/24 մրցաշրջանը:
Կրասնոդարյան ակումբն արտագնա խաղում հաղթեց 3-1 հաշվով: Հյուրերի կազմում գոլեր խփեցին կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան, ռուս կիսապաշտպան Ալեքսանդր Չեռնիկովը և անգոլացի հարձակվող Ժուան Բաչին: Մոսկովյան ակումբի կազմում աչքի ընկավ ռուս հարձակվող Ֆյոդոր Սմոլովը:
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» մեկնարկային կազմում էր, առաջին գոլի դրվագում կատարեց գոլային փոխանցում և փոխարինվեց 91-րդ րոպեին:
Ռուսաստանի առաջնություն, առաջին տուր
«Դինամո» — «Կրասնոդար»՝ 1-3
Ֆյոդոր Սմոլով, 61 — Ջոն Կորդոբա, 28, Ալեքսանդր Չեռնիկով, 36, Ժուան Բաչի, 53
The post «Կրասնոդարը» հաղթեց, Սպերցյանը՝ գոլային փոխանցման հեղինակ appeared first on ԳԱԼԱ.
