Добавить новость
ru24.net
World News
Август
2023

Ռուսաստանը Թուրքիայի և Կատարի հետ հացահատիկային համաձայնագրի շուրջ բանակցություններ է վարում

0

Բրիտանական «Daily Telegraph» պարբերականը հայտնում է, որ Ռուսաստանը հացահատիկային համաձայնագրի համար Թուրքիայի և Կատարի հետ բանակցություններ է վարում առանց Ուկրաինայի։

Թաթարստանի Հանրապետության նախագահ Միննիհանովը բանակցություններ է վարում Թուրքիայի և Կատարի հետ Աֆրիկա և այլ աղքատ երկրներ հացահատիկի արտահանումը արագացնելու  և համաձայանագիրը ստրոգրելու համար։ Ռուս-ուկրաինական հակամարտությունից ի վեր առաջին ռուս բարձրաստիճան պաշտոնյան՝ Թաթարստանի հանրապետության նախագահ Միննիհանովն է, ով այցելել է ԵՄ երկիր՝ Հունգարիա։

Ըստ պարբերականի՝ ՌԴ նախագահ Պուտինը Թուրքիային  ցանկանում է  տեսնել բեռնանավերի կազմակերպիչի դերում, իսկ Կատարին՝ որպես ֆինանսական երաշխավոր։

Գերմանական «Bild»  թերթը, վերնագրում բերելով նույն պնդումը գրել, որ Թուրքիան  ցանկանում է, որ  Ռուսաստանը նույնպես  վերադառնա հացահատիկի նախկին համաձայնագրին։

Վերոնշյալ պնդումները հաստատող հայտարարություններ չեն եղել ո՛չ Թուրքիայից, ո՛չ Կատարից, ո՛չ էլ Ռուսաստանից։

The post Ռուսաստանը Թուրքիայի և Կատարի հետ հացահատիկային համաձայնագրի շուրջ բանակցություններ է վարում appeared first on ԳԱԼԱ.


Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса