Եվրո-2024. Խորվաթիան առաջին խաղակեսից հետո հաղթում է Հայաստանի թիմին
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի վերջին տուրի խաղում հյուրընկալվել է Խորվաթիային։
Զագրեբում ընթացող հանդիպման առաջին խաղակեսում նվազագույն հաշվով հաղթում են դաշտի տերերը։
43-րդ րոպեին աչքի ընկավ իսպանական «Օսասունայի» հարձակվող Անտե Բուդիմիրը (տեսանյութ)։
D խմբի մյուս խաղում Ուելսի հավաքականը տանը մրցում է ուղեգիր նվաճած Թուրքիայի հետ եւ առաջին խաղակեսից հետո հաղթում է 1:0 հաշվով։
The post Եվրո-2024. Խորվաթիան առաջին խաղակեսից հետո հաղթում է Հայաստանի թիմին appeared first on ԳԱԼԱ.
