Հայաստանի հավաքականի կազմում 21-րդ դարում ծնված միայն մեկ ֆուտբոլիստ է խաղացել
Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի ներկայացուցիչ ԲԿՄԱ-ի կիսապաշտպան Ժիրայր Շաղոյանը 21-րդ դարում ծնված ու Հայաստանի ազգային հավաքականում խաղացած առաջին ֆուտբոլիստն է:
Հիշեցնենք, որ պատանի ֆուտբոլիստ Մունդիալ-2022-ի ընտրական փուլի շրջանակում կայացած Հայաստան-Իսլանդիա հանդիպման 81-րդ րոպեին փոխարինման մտավ, իսկ մեր հավաքականն այդ խաղում հաղթեց 2-0 հաշվով: