«Շարունակում ենք կազմաքանդել տասնամյակներով կարծրացած ստատուս-քվոն. Շնորհավոր Քաղաքացու օր». Կոտայքի մարզպետ
«Եւ պաթոսախեղդ ու արարողակարգային ուղերձ-շնորհավորանքի փոխարեն ցանկացա կարեւոր մի զրույց ունենալ Կոտայքի (եւ՝ ոչ միայն) Քաղաքացու հետ։ Երբ 2018թ. հունիսի 1-ին՝ իմ եւ մի քանի իմ գործընկերների նշանակման օրը, լրագրողները Կառավարության շենքի առջեւ ինձ հարց ուղղեցին, թե որն է լինելու իմ թիվ 1 անելիքը Կոտայքում՝ մարզպետի կարգավիճակում, ես պատասխանեցի. — Իմ թիվ 1 առաջնահերթությունը Կոտայքում …
The post «Շարունակում ենք կազմաքանդել տասնամյակներով կարծրացած ստատուս-քվոն. Շնորհավոր Քաղաքացու օր». Կոտայքի մարզպետ appeared first on ԳԱԼԱ.
«Եւ պաթոսախեղդ ու արարողակարգային ուղերձ-շնորհավորանքի փոխարեն ցանկացա կարեւոր մի զրույց ունենալ Կոտայքի (եւ՝ ոչ միայն) Քաղաքացու հետ։
Երբ 2018թ. հունիսի 1-ին՝ իմ եւ մի քանի իմ գործընկերների նշանակման օրը, լրագրողները Կառավարության շենքի առջեւ ինձ հարց ուղղեցին, թե որն է լինելու իմ թիվ 1 անելիքը Կոտայքում՝ մարզպետի կարգավիճակում, ես պատասխանեցի.
— Իմ թիվ 1 առաջնահերթությունը Կոտայքում «Կոտայքի մարզի բնակչի վերափոխումն է ՀՀ Քաղաքացու»:
Այդժամ ես համոզված էի եւ այս պահին՝ է’լ ավելի վստահ եմ, որ իրավագիտակից, քաղաքացիական բարձր գիտակցության տեր, սեփական իրավունքներն ու պարտականությունները՝ հանդեպ սեփական պետության ու պետական ինստիտուտների, գիտակցող ՔԱՂԱՔԱՑԻՆ է, որ պետք է օգնի մեզ՝ հեղափոխական թիմին, լուծելու կյանքի բոլոր ոլորտներում արմատացած խնդիրներն ու փոխի կյանքի որակը մեր երկրում։
Այդ ժամանակ գուցե քչերը ֆիքսեցին, թե ինչ ասել է՝ «Բնակչի վերափոխումը ՀՀ Քաղաքացու», սակայն իմ եւ իմ թիմի հետագա ողջ գործունեությունն ու դրանից բխող՝ բարեփոխումների տրամաբանությունը, մասնավորապես, մեր մարզի համայնքներում ու մարզպետի ինստիտուտի ենթակայությամբ գործող հաստատություններում, բացառապես կյանքի են կոչվել այդ տեսլականի իրագործմամբ։
Եւ այսօր ես հասկացա, որ ի հավելումն այդ օրն ասվածի՝ անհրաժեշտ էր եւս մեկ կարեւորագույն առաջնահերթություն սահմանել, որպեսզի ամբողջական ձեւակերպումն ունենայինք Կոտայքում մեր առաջիկա (այժմ՝ ընթացիկ) անելիքների համատեքստում։
Այն է. «Կյանքի բոլոր ոլորտներում կարծրացած ստատուս-քվոյի կազմաքանդում եւ դրա փոխարեն՝ Օրենքի գերակայության եւ Իրավահավասարության իրավունքի երաշխավորում Կոտայքում»:
Եւ այսօր վերոնշյալ նորմի կյանքի կոչման ամենացայտուն օրինակները մեր մարզում՝ ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ոլորտում են.
Եւ այսպես՝ վերջին մեկուկես տարվա ընթացքում Կոտայքի մարզում մարզային ենթակայության 90 հանրակրթական դպրոցներից շուրջ երեք տասնյակ դպրոցներում տեղի են ունեցել դպրոցի տնօրենի հերթական ու արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում շուրջ 14 դպրոցներում տնօրեններն ընտրվել են ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ՝ փոխարինելով մեկուկես-երկու-երեք տասնամյակ գործած տնօրենների: Ընդ որում՝ մեծամասամբ, եթե ոչ բոլոր դեպքերում, նախկին տնօրենները ժամանակին «ընտրվել ու վերընտրվել» են՝ որպես միակ ու «անկրկնելի» թեկնածուներ, այն դեպքում, երբ նշված երեք տասնյակ դպրոցներում 2018թ-ից ի վեր ընտրություններն անց են կացվել նվազագույնը 2 եւ ավելի թեկնածուների մասնակցությամբ (երբեմն՝ մինչեւ 6-8 թեկնածու): Բացառիկ դեպքերում՝ բարձրլեռնային մեկ-երկու համայնքում են, որ ունեցել ենք ընդամենը մեկ թեկնածու՝ պայմանավորված մի շարք օբյեկտիվ գործոններով։
Քավ լիցի՝ բնավ միտում չունեմ կասկածի տակ դնելու կամ նսեմացնելու մի քանի տասնամյակ տնօրեն աշխատած մեր գործընկերներից ոմանց վաստակն ու ազնվությունը, բացառությամբ իհարկե՝ մոտ մեկ տասնյակ «հեռացածների», ովքեր անցել ու անցնում են մի շարք քրեական գործերով, սակայն մեկ բան աներկբա է՝ նախկինում որպես «միակ ու բացառիկ» թեկնածու առաջադրված, ապա նաեւ՝ ընտրված ու վերընտրված բազմաթիվ մեր «գործընկերներ» տասնամյակներով իրենց ղեկավարած հաստատություններում կայացրել են որոշակի ստատուս-քվո՝ դրանում առանցքային դերակատարում վերապահելով նաեւ բացառապես իրենց անձնական շրջանակները ներկայացնող եւ իրենց շահերը սպասարկող Տնօրեն-Մանկ.Խորհ-ԾնողԿոմիտե տրիումվիրատին, ովքեր որպես կանոն, իրենց կառավարումն իրականացրել են արգահատելի ու կլանային սկզբունքով, ինչի ականատեսն ենք եղել բոլորս՝ դպրոցների եւ կոլեկտիվների տոտալ քաղաքականացում, «ֆոնդերի» գումարների ապօրինի գանձում ծնողներից, բազմաթիվ դեպքերում՝ «ֆոնդի» գեներացում նաեւ մանկավարժների աշխատավարձերից, անվերահսկելի արտաբյուջետային միջոցներ եւ այլն, եւ այլն… Եւ որպես կանոն, այդ անպարտելի թվացող շրջանակից իհարկե համառորեն դուրս են թողնվել բարեխիղճ ծնողն ու արժանապատիվ մանկավարժը, հիմա՝ ընդվզող ու իրավատեր Քաղաքացին։
Եւ այժմ հերթը Քաղաքացունն է՝ իր իրավունքներն ու տեսլականն իրացնելու հանրակրթության ոլորտում՝ օրենքով սահմանված գործիքակազմերի կիրառմամբ՝ որպես ծնող, որպես մանկավարժ, որպես ՀՀ իրավատեր Քաղաքացի, այդ թվում՝ գործունեություն ծավալելով նաեւ Կառավարման Խորհուրդներում։
Հ.Գ. Ի հավելումն ասվածի՝ միայն 2019թ. բացառապես սեփական միջոցների խնայողությունների հաշվին Կոտայքի դպրոցներում իրականացվել են ավելի քան 160 մլն ՀՀԴ արժողությամբ կապիտալ շինարարություն եւ հիմնանորոգման աշխատանքներ, հանրային եւ մասնավոր աջակցության շնորհիվ վերանորոգվել են 5 մարզադահլիճներ, կահավորվել են շուրջ տասը համակարգչային լսարաններ, Կոտայքում այլեւս չունենք փայտի վառարաններով ջեռուցվող դպրոցներ…
Հ.Գ.Գ. Այս պահին Կոտայքի շուրջ 9 դպրոցներում թափուր են տնօրենների հաստիքները. մրցույթները Կառավարման Խորհուրդների կողմից կհայտարարվեն արտակարգ դրության չեղարկումից անմիջապես հետո։ Սահմանված պահանջներին համապատասխանող բոլոր մանկավարժների մասնակցությունը խրախուսվում է։
Օրենքի գերակայությունն ու իրավահավասարությունը Կոտայքում այլեւս իրողություն են. շարունակում ենք կազմաքանդել տասնամյակներով կարծրացած ստատուս-քվոն կյանքի ամենատարբեր ոլորտներում։
Հաջորդիվ կխոսեմ մարզային ենթակայության առողջապահական համակարգում առկա ստատուս-քվոյի եւ դրա կազմաքանդման ընթացքի մասին։
Շնորհավո’ր Քաղաքացու օր։
ՀՀ Կոտայքի մարզպետ
Ռոմանոս Պետրոսյան
The post «Շարունակում ենք կազմաքանդել տասնամյակներով կարծրացած ստատուս-քվոն. Շնորհավոր Քաղաքացու օր». Կոտայքի մարզպետ appeared first on ԳԱԼԱ.