«Լուկաշենկոն երկար չի դիմանա, իսկ ՌԴ հեռավոր արևելքում մոտավորապես նույն ալիքն է, որը վերջնականապես քշել-տանելու է ռեժիմը». Ա. Վարդանյան
«Ես համոզված եմ, որ բռնապետ Լուկաշենկոյի իշխանությանը հաշված օրեր են մնացել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արկադի Վարդանյանը՝ անդրադառնալով Բելառուսում տիրող հետընտրական իրավիճակին և հնարավոր զարգացումներին: «Բելառուսում առկա իրավիճակը բնական ընթացք է, որը վկայում է այն մասին, որ նախկին կայսրությունը, նկատի ունեմ Խորհրդային Միությունը, այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Պուտինն ու Լուկաշենկոն, փորձում են …
The post «Լուկաշենկոն երկար չի դիմանա, իսկ ՌԴ հեռավոր արևելքում մոտավորապես նույն ալիքն է, որը վերջնականապես քշել-տանելու է ռեժիմը». Ա. Վարդանյան appeared first on ԳԱԼԱ.
«Ես համոզված եմ, որ բռնապետ Լուկաշենկոյի իշխանությանը հաշված օրեր են մնացել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արկադի Վարդանյանը՝ անդրադառնալով Բելառուսում տիրող հետընտրական իրավիճակին և հնարավոր զարգացումներին:
«Բելառուսում առկա իրավիճակը բնական ընթացք է, որը վկայում է այն մասին, որ նախկին կայսրությունը, նկատի ունեմ Խորհրդային Միությունը, այնպիսի գործիչներ, ինչպիսիք են Պուտինն ու Լուկաշենկոն, փորձում են վերակենդանացնել, բայց արդեն փլուզման եզրին են և վերջին շունչն են փչում:
Բելառուսում Լուկաշենկոն երկար չի դիմանա, դա մի քանի օրվա հարց է: Հիմա Ռուսաստանում տարբեր վարկածներ են քննարկվում, այնտեղ էլ են ուզում ինչ-որ բան ստեղծել, որպեսզի Բելառուսում Ռուսաստանը չկորցնի իր ազդեցությունը, բայց պետք է ասեմ, որ նույն պահին, նույն ժամանակ Ռուսաստանի հեռավոր արևելքում մոտավորապես նույն ալիքն է, որը վերջնականապես քշել-տանելու է ռեժիմը»,- նշեց քաղաքագետը:
Վարդանյանի կարծիքով՝ այդ ամենը կհանգեցնի տրամաբանական ավարտին, այսինքն՝ դրանք կլինեն նեոբոլշևիզմի դագաղին խփած վերջին մեխերը:
Նրա խոսքերով՝ այդ ամենը մեծ ազդեցություն կունենա նաև Հայաստանի վրա, որովհետև Բելառուսում տեղի ունեցած այդ խայտառակ ընտրություններից հետո մեր երկրի ղեկավարը շտապեց առաջինը շնորհավորել բռնապետին, այդ արնախում մարդասպան Լուկաշենկոյին, և դա իհարկե մեր երկրի վարկանիշը կտրուկ գցում է ամբողջ աշխարհի աչքերում:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ի պատասխան ցուցարարների, հայտարարել էր, որ նոր ընտրություններ չեն լինելու, իսկ եթե լինեն, միայն իր դիակի վրայով: Նա կոչ էր արել երկրում իշխանական լիազորությունների վերաբաշխումն իրականացնել սահմանադրական գործընթացներով, այլ ոչ թե փողոցային ակցիաների միջոցով:
Ի՞նչ զարգացումների կարելի է սպասել Բելառուսում, արդյո՞ք քվեների վերահաշվարկ կամ նոր ընտրություններ կլինեն, և Լուկաշենկոն կգնա՞ զիջումների:
Հարցին Արկադի Վարդանյանը պատասխանեց. «Լուկաշենկոն անմեղսունակ է, նա ուղղակի ցրված շիզոֆրենիայով է տառապում իր ողջ կյանքում: Նրա կողմից ասվածն անմեղսունակի հայտարարություններ են. ի՞նչ է նշանակում՝ Լուկաշենկոն այսպես ասաց, թե այնպես ասաց. հիմա Լուկաշենկոյի ասածներին ո՞վ է բանի տեղ դնում:
Լուկաշենկոն արդեն զրոյացել է, նույնիսկ Ռուսաստանի պահվածքն է հուշում, որ Լուկաշենկոյից արդեն ձեռք են քաշել:
Բելառուսն աշխարհագրական իմաստով ռուսական քաղաքականության համար է, և Բելառուսին կորցնելն իրենց համար իրենց կայսրության նկրտումների վերջը կլինի:
Լուկաշենկոն չի կարող փոխզիջումների չգնալ, որովհետև համատարած գործադուլներ են գնում, և այդպես երկար չի կարող տևել, մանավանդ, որ Եվրամիությունն էլ վերջնական պատժամիջոցներ կսահմանի»,- եզրափակեց Արկադի Վարդանյանը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո երկրում իրավիճակն անհանգիստ է: Մայրաքաղաք Մինսկում և այլ քաղաքներում մինչ օրս բողոքի ակցիաներ են: Ուժայինները բռնի գործողությունների են դիմում, ձերբակալվել են հազարավոր ցուցարարներ, հարուցվել են քրեական գործեր, կան զոհեր:
Անահիտ Չալիկյան
The post «Լուկաշենկոն երկար չի դիմանա, իսկ ՌԴ հեռավոր արևելքում մոտավորապես նույն ալիքն է, որը վերջնականապես քշել-տանելու է ռեժիմը». Ա. Վարդանյան appeared first on ԳԱԼԱ.