Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Октябрь
2020

Ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը դուրս գա այս հակամարտությունից. նախագահ Արմեն Սարգսյանը` France 24-ին

0

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը. Հարց- Պարոն նախագահ, Ձեր երկիրն ու Ադրբեջանը շաբաթ երեկոյան հրադադարի շուրջ համաձայնության եկան: Սակայն այդ հրադադարը ևս խախտվեց: Ո՞րն է պատճառը: — Հայկական կողմը չի եղել: Ես այստեղ պետք է հարց ուղղեմ իմ ադրբեջանցի գործընկերներին՝ Ադրբեջանի ղեկավարությանը: Եվ առաջին հարցս հետևյալն է՝ ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը …

The post Ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը դուրս գա այս հակամարտությունից. նախագահ Արմեն Սարգսյանը` France 24-ին appeared first on ԳԱԼԱ.

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ֆրանսիական France 24 հեռուստաընկերությանը.

Հարց- Պարոն նախագահ, Ձեր երկիրն ու Ադրբեջանը շաբաթ երեկոյան հրադադարի շուրջ համաձայնության եկան: Սակայն այդ հրադադարը ևս խախտվեց: Ո՞րն է պատճառը:

— Հայկական կողմը չի եղել: Ես այստեղ պետք է հարց ուղղեմ իմ ադրբեջանցի գործընկերներին՝ Ադրբեջանի ղեկավարությանը: Եվ առաջին հարցս հետևյալն է՝ ինչո՞ւ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի Հանրապետության ժողովրդի դեմ: Հայաստանը, ինչպես և ողջ աշխարհի հայերը, այդ թվում նաև Ֆրանսիայի, աջակցում են Լեռնային Ղարաբաղին: Հարցը հետևյալն է՝ ավելի քան 20 տարի խաղաղության բանակցային գործընթաց էր իրականացվում, որը ղեկավարում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի համանախագահությամբ, այդ բանակցությունները բավական հաջող էին: Նմանօրինակ բարդ խնդիրների դեպքում կարգավորելու հարյուրավոր հարցեր են լինում: Մինսկի գործընթացը նվազեցրել էր նման հարցերի թիվը՝ հաջողությամբ լուծելով շատ խնդիրներ, ստեղծելով որոշակի վստահության մթնոլորտ: Նրանք մոտ էին խնդրի լուծմանը, մնացել էին մի քանի ամենակարևոր քաղաքական հարցերը, որոնք քաղաքական կամք և փոխզիջում էին պահանջում: Սակայն սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց պատերազմ: Ինչպես գիտեք, որոշ ժամանակ անց Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարի մասին համաձայնություն եղավ, սակայն այդ հրադադարը խախտվեց ադրբեջանական կողմից: Ուստի կարծում եմ, որ այս հարցն ավելի շատ պետք է ուղղել Ադրբեջանին՝ ինչո՞ւ նրանք սկսեցին պատերազմը, խախտեցին հրադադարը:

Թե՛ պատերազմը սկսելիս, թե՛ հրադադարը խախտելիս նրանք սկսեցին հրետակոծել Ստեփանակերտը, որն Արցախի Հանրապետության մայրաքաղաքն է: Երրորդ անգամ, ինչքան ես տեղյակ եմ, համանախագահները, այդ թվում և՝ ֆրանսիական կողմը, ներգրավված էին ավելի կայուն հրադադար հաստատելու հարցում, սակայն կրկին Ադրբեջանը խախտեց այն: Թվում է՝ նրանք մտածում են, թե կարող են հակամարտությունը լուծել պատերազմի, այլ ոչ թե խոսելու միջոցով:

Հարց- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը մեղադրանքներ է հնչեցրել՝ ասելով, թե Հայաստանը զենք է օգտագործել՝ հարձակվելու ադրբեջանական բանակի դիրքերի վրա Լեռնային Ղարաբաղի հյուսիսում գտնվող երկու շրջաններում: Ի՞նչ կասեք այս մասին:


— Ես այն կարգավիճակը չունեմ, որ պատասխանեմ Ադրբեջանի պաշտպանության նախարարին: Չեմ կարծում, որ նա ճիշտ է: Դուք կարող եք հարցնել իմ երկրի կամ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարին:

Հարց- Թուրքիան և Ադրբեջանը հերքում են այն փաստը, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկում Լեռնային Ղարաբաղ, մինչդեռ դուք պնդում եք, որ նրանք նման բան են անում: Դուք ունե՞ք ապացույցներ:

— Նախ և առաջ, չեմ կարծում, թե ճիշտ է ապացույցներ ուզել հանրապետության նախագահից: Երկրորդն՝ ապացույցն այնտեղ է, զինյալներն այնտեղ են, նրանք ոչ միայն Լեռնային Ղարաբաղում են: Այս նույն զինյալները Սիրիայում էին, Լիբիայում էին: Նույն թուրքական գործակալությունը նրանց բերել է Ադրբեջան: Ապացույցն այդտեղ է:

Տարբերությունը 1990-ականների սկզբի պատերազմից այն է, որ այն ժամանակ ևս կային որոշ ջիհադիստ վարձկաններ Աֆղանստանից և այլ վայրերից, սակայն դրանք անհատներ էին: Այս անգամ իսլամիստ զինյալներ կամ ահաբեկիչներ են, ահաբեկչական խմբավորումներ, որոնք արգելված են տարբեր երկրների, այդ թվում և` Ֆրանսիայի կողմից: Նրանք այժմ Ադրբեջանի տարածքում են, կռվում են Արցախի հայերի դեմ, և այս ամենը կազմակերպում է Թուրքիան: Ես կարիք չունեմ ապացույցներ բերելու, քանի որ տարբեր երկրների հետախուզական ծառայություններ, այդ թվում և՝ Ռուսաստանի Դաշնությունում, հաստատել են այս փաստը: Կան տեսանյութեր, լուսանկարներ, աուդիոձայնագրություններ և այլն: Այստեղ հարցն ապացուցելը կամ չապացուցելը չէ:

Երբ նրանք՝ ադրբեջանական ու թուրքական կողմերը, սկսում են խոսել ապացույցների մասին, դա ինձ հիշեցնում է թուրքերի կողմից այդքան սիրված մեկ այլ «ապացույցի» մասին, թե՝ կա՞ ապացույց, որ 1.5 մլն հայեր են սպանվել 105 տարի առաջ իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ: Երբ Հայոց ցեղասպանության հետևանքով 1.5 մլն հայեր կոտորվեցին, ինչպե՞ս կարելի է խոսել ապացույցների մասին՝ ասելով, թե ամեն ընտանիք, որը կոտորածի է ենթարկվել, պետք է ապացույցներ բերի:

Այժմ պետք է ոչ թե մտածենք ապացույցների մասին, քանի որ դրանք առկա են, այլ՝ թուրքական ներգրավվածության և Թուրքիայի՝ Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու մասին: Իսկ սա փաստ է: Նրանք ունեն F-16 կործանիչներ, ԱԹՍ-ներ, նրանք ակտիվորեն ներգրավված են ռազմական և ոչ ռազմական գործողություններում, քանի որ ռմբակոծում են քաղաքացիական բնակչությանը: Այսքանից հետո ի՞նչ ապացույցներ եք ուզում:

Հարցն ի սկզբանե սխալ է հենց ամենակարևոր ու հիմնական տեսանկյունից՝ ինչո՞ւ է առհասարակ այս պատերազմը ծավալվում, ինչո՞ւ ադրբեջանական կողմը չի դադարեցնում այն, մինչդեռ միջազգային հանրությունը կոչ է անում հրադադար հաստատել, հորդորում է կողմերին վերադառնալ բանակցային սեղան: Եվ, վերջապես, ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը դուրս գա այս հակամարտությունից:

Հարց- Պարոն նախագահ, Ռուսաստանը Ձեր երկրի հետ ստորագրել է անվտանգության մասին պայմանագիր, սակայն նաև կապեր ունի Ադրբեջանի հետ: Խոսե՞լ եք արդյոք Վլադիմիր Պուտինի հետ: Ի՞նչ եք ակնկալում Ռուսաստանից:

— Իրավացի եք, Ռուսաստանը քաղաքական և ռազմական պայմանագրեր ունի Հայաստանի հետ: Ռուսաստանի հետ մենք այդ պայմանագրերը ստորագրել ենք, քանի որ Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի դաշնակիցը շատ տարիներ: Պատմականորեն Ռուսաստանն ապացուցել է, որ հայ-ռուսական հարաբերություններն ամենակարևորներից են երկու ժողովուրդների համար: Մենք միմյանց վստահում ենք: Ռուսաստանը նաև լավ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ: Այս տեսանկյունից և այն պատճառով, որ Ռուսաստանը Թուրքիայի նման ուղղակիորեն ներգրավված չէ այս հակամարտությունում, Ռուսաստանը կարող է դառնալ անաչառ միջնորդ երկու կողմերի միջև: Սա հենց այն է, ինչ Ռուսաստանը փորձում է անել: Նախագահ Պուտինի հայտարարությունների և քաղաքական որոշումների արդյունքում արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մեկ հարկի տակ հրավիրեց Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին: Նրանք բանակցեցին ավելի քան 11 ժամ և ստորագրեցին հրադադարի մասին համաձայնագիր: Սակայն հաջորդ օրն ադրբեջանական կողմն ուղղակի դա անտեսեց՝ կրկին ցույց տալով, որ Ադրբեջանի, այս դեպքում՝ հնարավոր է՝ ավելի շատ թուրքական կողմի շահերից չի բխում պատերազմի դադարեցումը, քաղաքացիներին հրետակոծելը, բանակցություններին վերադառնալը և խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելը: Ամենայն հավանականությամբ, Թուրքիան բոլորովին այլ ծրագրեր, գաղափարներ ունի, և այդ պատճառով է, որ Թուրքիայի ներկայությունն այս հակամարտությունում Ադրբեջանին թույլ չի տալիս հավատարիմ մնալ հրադադարի պահպանման իր խոստմանը:

Հարց- Ըստ Ձեզ՝ Ռուսաստանի ռազմական ներգրավվածության անհրաժեշտություն կա՞ այս հակամարտությունում:

— Բնավ ոչ: Առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի հայերն արդեն իսկ ապացուցել են, որ կարող են պաշտպանել իրենց երկիրը: Դա ապացուցել են նույնիսկ 1990-ականներին առաջին պատերազմի ժամանակ: Երկրորդ, պետք չէ ներգրավվել Ռուսաստանին կամ որևէ այլ երկիր: Ռուսաստանին ներգրավվելու փոխարեն մենք պետք է խոսենք Թուրքիային բացառելու մասին, որն այս հարցում կործանարար դեր ունի: Լեռնային Ղարաբաղում մարդիկ ապրում են իրենց հայրենիքում: Նրանք քրիստոնեություն են ընդունել 301 թվականին, երբ Ադրբեջանն ու Թուրքիան չկային: Նրանք շարունակում են պաշտպանել իրենց հողը, ընտանիքն այն դեպքում, երբ Թուրքիան ուրիշ մոտեցում և գաղափարներ ունի: Թուրքիայի գաղափարները կապված չեն միայն Լեռնային Ղարաբաղի հետ: Դրանք նաև ուղերձներ են Հայաստանին, հայերին ամբողջ աշխարհում, ինչպես նաև Եվրոպային:

Հարց- Ի՞նչ եք կարծում Մինսկի խումբը ճիշտ հարթակ է բանակցելու համար: Ի՞նչ եք ակնկալում Ֆրանսիայից կամ ավելի լայն՝ Եվրոպայից, քանի որ այս պահին խոսում եք Եվրոպայի մասին:

— Մինչ այդ եկեք վերլուծենք, թե ինչու՞ է Թուրքիան սա անում: Նրանք պնդում են, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են, սակայն նրանք էթնիկ եղբայրներ են շատ այլ ազգերի հետ, որոնք Թուրքիայից շատ հեռու են: Նրանք խոսում են նաև PKK զինյալների մասին, ինչն ամբողջությամբ անհեթեթություն է: Նրանք խոսում են միջազգային խողովակաշարերի պաշտպանության մասին, որոնք անցնում են Ադրբեջանի, Վրաստանի միջով դեպի Թուրքիա: Սա ևս մեկ անհեթեթություն է: Եթե հայերը դրանք հրետակոծելու որևէ մտադրություն ունենային, դա կանեին 20 տարի առաջ՝ Ադրբեջանին թույլ չտալով միլիարդավոր եվրոներ վաստակել և դրանցով զենք գնել ու այսօր հայերին սպանել: Թուրքիայի իրական մտադրությունը, և սա ասում են նաև շատ վերլուծաբաններ, ամենայն հավանականությամբ, այն է, որ նա ցանկանում է լինել և մնալ Ադրբեջանում՝ էներգետիկ հոսքերը կառավարելու համար: Վերջին տարիներին Թուրքիան փորձում է կառավարել էներգետիկ աղբյուրները Կասպից ծովում, Կենտրոնական Ասիայում, որոնք ձգվում են մինչև Եվրոպա: Ցանկանում է ինչ-որ կերպ Եվրոպային դարձնել պատանդ, ինչպես դա արեցին փախստականների դեպքում:

Հարց- Լեռնային Ղարաբաղը վերահսկում է յոթ շրջաններ, որոնք դարձել են բուֆերային գոտի: Ի՞նչ եք դուք դնում բանակցությունների սեղանին: Այդ յոթ շրջանները բանակցությունների մաս կազմելու՞ են:

— Այսօր ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը քննարկում է ունենալու: Հույս ունեմ, որ այդ հանդիպումից հետո հայտարարություն կլինի, որով ճնշում կգործադրվի Թուրքիայի վրա, որպեսզի նա դադարեցնի իր ներգրավվածությունը: Ակնկալում եմ, որ ՆԱՏՕ-ն, Եվրոպական միությունը ճնշում գործադրեն Թուրքիայի և Ադրբեջանի վրա՝ դադարեցնելու պատերազմը և սկսելու հրադադար: Այն պահին, երբ հրադադար լինի, ամեն ինչ սեղանին է: Դա է հենց Մինսկի խումբ ունենալու ողջ իմաստը՝ երեք համանախագահներով, որոնք բանակցում են ամեն ինչի մասին, այդ թվում՝ յոթ շրջանների, հինգ շրջանների մասին, և վերջապես՝ ամենակարևորը՝ Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը: Ամեն ինչ բանակցությունների սեղանին է: Սակայն մեկ բան հստակ է՝ պետք է դադարեցնել պատերազմը և վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ:

The post Ե՞րբ է միջազգային հանրությունը ճնշում գործադրելու Թուրքիայի վրա, որպեսզի այդ երկիրը դուրս գա այս հակամարտությունից. նախագահ Արմեն Սարգսյանը` France 24-ին appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus



Компании Группы "Интеррос" взяли ряд наград премии FINAWARD

Компания ICDMC приняла участие в торжественном открытии выставки “Тульское качество”

Дипломатическая бизнес-встреча «Россия - Африка» прошла в Белом Особняке Villa Barvikha

Компания ICDMC приняла участие в торжественном открытии выставки “Тульское качество”


Компания ICDMC приняла участие в торжественном открытии выставки “Тульское качество”

Стильные образы на лето, в которых вы покорите окружающих

Ярко и стильно: самые интересные цветовые сочетания на лето

Я думала, мы умрем: американка переехала в Великобританию и столкнулась с левосторонним движением, праворульными машинами и механической коробкой передач


Full list of cafes and restaurants where kids can eat free or cheap this half term – including Asda and Sizzling Pubs

Man City star James McAtee lined up for dream Champions League transfer after Sheffield United relegation

Johnny Nelson Reveals His Wide Fury-Usyk Scorecard: “Don’t Be Fooled”

Tesla under investigation over Fremont factory toxic emissions, and faces lawsuit over alleged health harms


Деснол объединил опыт экспертов и производителей в рамках конференции «Эффективное производство 4.0»

Объявлена цена первой модели новой российской марки Xcite

Весенний Петербург. Петропавловская крепость

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70


Bungie wins a little walkin' around money in first of its kind jury trial against Destiny 2 cheat maker, but the victory will likely make it even easier for game companies to keep taking cheaters to court

Мафия-НН: отличная команда сплоченных коллег, которые стали друг другу почти как семья.

Зомби-экшен Zombiehood позволяет погрузиться в эпоху 90-х

Today's Wordle answer for Sunday, May 26


ОіБ - охорона і безпека: замовляй охорону в Харькові


На Мальдивы – без лишних трат

"СВЯТОЙ ЛЕНИН" раскрыл загадку В.В. Жириновского и В.Г. Мессинга. СЕНСАЦИОННЫЕ ДАННЫЕ!

В Маньжурии открывается российско-китайский ночной клуб Felicity Port

Концерты оркестра Бутмана посмотрели более 50 миллионов китайцев




Лидер движения «Всеармянский фронт» Аршак Карапетян 24 мая 2024 года встретился с членами Координационного совета российско-армянских организаций России и политологами

Эксперт сенсационно раскрыл загадку Мессинга и Жириновского.

Деснол объединил опыт экспертов и производителей в рамках конференции «Эффективное производство 4.0»

Компания ICDMC приняла участие в торжественном открытии выставки “Тульское качество”


Анастасия Старченкова из Королева победила на областном конкурсе профмастерства

День пограничника отметили в Лобне

Преимущества размещения бизнеса в ОЭЗ назвали в Подмосковье

Министр энергетики Турции с делегацией примет участие в ПМЭФ-2024


Соболенко победила на старте открытого чемпионата Франции по теннису

Российский теннисист Сафиуллин опустился на две позиции в рейтинге ATP

Медведев пошутил о том, что часто проводит ночные матчи на турнирах «Большого шлема»

Арина Соболенко повторила уникальное достижение Азаренко на турнирах «Большого шлема»


Преимущества размещения бизнеса в ОЭЗ назвали в Подмосковье

Анастасия Старченкова из Королева победила на областном конкурсе профмастерства

Инженер-конструктор из Химок прошла отбор в отряд космонавтов Роскосмоса

МЧС предупредило о высокой пожароопасности с 30 мая по 1 июня в Москве и области


Музыкальные новости

Юные туляки сыграли с филармоническим оркестром Бетховена и Вебера

Авторский вечер Эдварда Радзинского из цикла «Встречаясь с тайнами истории» в «Колизей – Арене»

Депутат ЗСК Виктор Тепляков принял участие в праздновании Дня библиотек

Ротация на Радио. Ротация песен на радио. Радиоротация. Песни на Радио.



В Подмосковье сотрудники Росгвардии задержали подозреваемого в краже товаров из магазина

В Подмосковье сотрудники Росгвардии задержали подозреваемого в краже товаров из магазина

"СВЯТОЙ ЛЕНИН" раскрыл загадку В.В. Жириновского и В.Г. Мессинга. СЕНСАЦИОННЫЕ ДАННЫЕ!

Сотрудники Росгвардии задержали устроившего стрельбу с балкона мужчину в Подмосковье 


Росгвардия обеспечила правопорядок футбольного матча РПЛ в Самаре

Медведев заявил, что РФ близка к установлению отношений с талибами

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о цифровизации бизнеса

Почта России помогла детям-подопечным благотворительных фондов встретиться с футболистами ЦСКА


Слушатели «Авторадио» поедут на премию МУЗ-ТВ на лимузине

Сделано в СССР. Первое историческое ралли в Москве стартует 2 июня

Итальянские корни: дизайн автомобилей SWM

"ДиМ" строит участок 5 трассы СБВ


Путин по приезде в Москву встретился с главой Ингушетии Калиматовым

Песков: Вернувшийся из Ташкента Путин продолжает работу в Москве в позднее время

Президент Путин вернулся в Москву и встретился в Кремле с главой Ингушетии

Власти Зимбабве поблагодарили Москву за помощь в период засухи


В Москве в мае не выявили ни одного случая штамма коронавируса FLiRT

Ракова: в Москве в мае не нашли случаев инфицирования штаммом коронавируса FLiRT

В Москве в мае не выявили случаев заражения новым штаммом коронавируса FLiRT

В мае в Москве не было новых случаев заражения штаммом коронавируса FLiRT



Суд Москвы продлил арест трем адвокатам Навального по делу об экстремизме

Суд продлил арест двум адвокатам Навального

Адвокатам Навального продлили арест


В Ставропольской психиатрической больнице начались мероприятия ко Дню защиты детей

Кадровый центр непрерывного медицинского образования

Врач: Уход за людьми с когнитивными нарушениями начинается с заботы о себе

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Соцфонд с начала года обеспечил техническими средствами реабилитации 13,6 тыс. детей с инвалидностью


Столтенберг решил не встречаться с Зеленским в Брюсселе


ЦСКА разорвал дистанцию // Армейцы увеличили преимущество в финальной серии Единой лиги ВТБ

В преддверии Международного дня защиты детей подмосковные росгвардейцы провели спортивное мероприятие для школьников

В новой Москве соревновались нештатные формирования

Сделано в СССР. Первое историческое ралли в Москве стартует 2 июня


Лукашенко назвал рецепт своего фирменного салата "Молодость", которым угощал Путина в Минске

Белорусская филармония и хор готовы приехать на гастроли в Алтайский край — Лукашенко

Минск приостановил участие в договоре о вооруженных силах в Европе

Минск приостановил действие ДОВСЕ



Собянин анонсировал большую летнюю спортивную программу

Собянин сообщил о планах благоустройства Южного округа Москвы

Собянин: трасса из Солнцева до Варшавского шоссе откроется в 2026 году

Сергей Собянин. Главное за день


Источник 360.ru: в реке Сетунь в Москве произошел разлив нефтепродуктов

Суд четвертый раз обязал бизнесмена возместить ущерб, нанесенный землям Люберец

Акция «Чистый лес» прошла на территории округа Балашиха

«Рексофт», «Норсофт» и АТОЛЛис анонсировали скорое тестирование отечественных IT-продуктов бренда «MAGMA»


Инженер-конструктор из Химок прошла отбор в отряд космонавтов Роскосмоса

Вокалистка из Петрозаводска стала лауреатом международного конкурса

Реставраторы начали возвращать на Московские ворота символы доблести русского оружия

МЧС предупредило о высокой пожароопасности с 30 мая по 1 июня в Москве и области


Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о повышении экологического статуса целлюлозно-бумажных технологий в России

Житель Архангельской области выиграл в гослотерею от «Столото» более миллиона рублей

Прокуратура Архангельской области и Ненецкого автономного округа 31 мая 2024 года в г. Нарьян-Мар проведет прием граждан и «Горячую линию» по вопросам защиты прав и законных интересов несовершеннолетних

XXXIII Церемония «Хрустальная Турандот» объявит победителей сезона 2023/2024


Розыск: в Крыму третий день ищут девочку пятнадцати лет

Наркокурьер изобретательно спрятал «товар» в машине, но это не помогло (видео)

К 240-летию города-собирателя: в Симферополе проведут бесплатную экскурсию «Крутые соты»

Выставка-предупреждение «Пожарная безопасность», В рамках Федеральной информационной противопожарной кампании «Останови огонь».


Анастасия Старченкова из Королева победила на областном конкурсе профмастерства

Инженер-конструктор из Химок прошла отбор в отряд космонавтов Роскосмоса

Актер Алексей Панин* внесен в список террористов и экстремистов

МЧС предупредило о высокой пожароопасности с 30 мая по 1 июня в Москве и области












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Надежда Петрова высказалась о перспективах Арины Соболенко снова возглавить рейтинг WTA






Реставраторы начали возвращать на Московские ворота символы доблести русского оружия

Более 130 лотов выставили на торги в Подмосковье на прошлой неделе

Инженер-конструктор из Химок прошла отбор в отряд космонавтов Роскосмоса

Вокалистка из Петрозаводска стала лауреатом международного конкурса