Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Апрель
2021

Դաշտը մնացել է ապիկարներին, կարողները կամ լուռ են կամ էլ շատ «զբաղված». Հովհաննես Ավետիսյան

0

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է. «Ցանկացած պետության գոյության հիմնական նպատակը որոշակի առանձնահատկություններով մեկտեղված մարդկանց անվտանգության երաշխիքների տրամադրումն է: Ի՞նչ ասել է անվտանգություն: Թվարկեմ: 1. Ֆիզիկական անվտանգություն: 2. Պարենային անվտանգություն: 3. Առողջապահական անվտանգություն: 4. Շրջակա միջավայրի անվտանգություն: 5. Սոցիալական անվտանգություն: 6. Էներգետիկ և այլն անվտանգություն: Այս ամենի բացակայության դեպքում որևէ պետության գոյություն ինքնանպատակ է …

The post Դաշտը մնացել է ապիկարներին, կարողները կամ լուռ են կամ էլ շատ «զբաղված». Հովհաննես Ավետիսյան appeared first on ԳԱԼԱ.

Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանը գրում է.
«Ցանկացած պետության գոյության հիմնական նպատակը որոշակի առանձնահատկություններով մեկտեղված մարդկանց անվտանգության երաշխիքների տրամադրումն է:
Ի՞նչ ասել է անվտանգություն: Թվարկեմ:
1. Ֆիզիկական անվտանգություն:
2. Պարենային անվտանգություն:
3. Առողջապահական անվտանգություն:
4. Շրջակա միջավայրի անվտանգություն:
5. Սոցիալական անվտանգություն:
6. Էներգետիկ և այլն անվտանգություն:
Այս ամենի բացակայության դեպքում որևէ պետության գոյություն ինքնանպատակ է և դա կդադարի:
Վերոնշյալների տրամադրումը հանրությանը երաշխավորվում է արդարդատության համակարգով և պետական այլ ինստիտուտներով: Երբ նաև զուգորդվում է պետության կողմից երաշխավորված որակյալ կրթական համակարգի գոյությամբ, ապա տվյալ հանրությունը ապահով, բարեկեցիկ և ստեղծարար աշխատանքով ապրելու հնարավորություն է ստանում:
Հայաստանում, անկախությունից ի վեր, անվտանգային մի շարք բաղադրիչներ պետության կողմից ձախողվել են: Մինչև հիմա վստահ չենք մեր գնած սննդի որակյալ լինելու մեջ: Առողջապահական համակարգը ոչ բոլորին է հասանելի և մատչելի, իսկ միջին վիճակագրական առումով անորակ է: Շրջակա միջավայրից բխող վտանգները կառավարելի չեն: Սոցիալական անվտանգության առումով՝ երեխաներ, ծերեր, խոցելի խմբեր, չունեն պետության բավարար ուշադրությունն ու հոգածությունը:
Սրան, երբ գումարում ենք արդարադատության համակարգի կիսամեռ վիճակը և կրթական անորակ համակարգը, մենք ունենում ենք այն պատկերը, որը եղել է մինչև օրս՝ քվեարկություն ոտքով: Քաղաքացին լքել է երկիրը և շարունակում է անել: Կթվա, թե սա արդեն վերջն էր: Սակայն ներկա իշխանությունը՝ իր ապիկարությամբ և ապաշնորհությամբ (դավաճանության լեգիտիմ վարկածը այս տեքստում չեմ քննարկում), եղածին ավելացրեց ևս մեկը՝ ֆիզիկական անվտանգություն: Ավելի շուտ, անվտանգության երաշխավորի պետության դերակատարումից վերացրեց ֆիզիկական անվտանգության կոմպոնենտը: Առաջ, եթե մարդը մտածելու բան ուներ երկիրը լքելուց առաջ, հիմա արդեն չկա այդ երկմտանքը: Եթե ձեր անձնագրերը զննել եք, նշածս երաշխիքի մասին գրված է նաև այնտեղ, սակայն այդ անձնագիրը կրող տասնյակ հայրենակիցներ՝ զինադադարի ստորագրված համաձայնագրի պարագայում էլ շարունակում են մնալ գերության մեջ: Պետությունը չի կատարում իր անվտանգության երաշխավորի գործառույթը: Պետությունը դադար է առել:
Այո, Հայաստանը ձախողված պետություն է: Նույնիսկ, եթե դու հաջողակ ես քո գործում, դու չես կարող վստահ լինել, որ վաղը քեզանից չեն խլելու քո հաջողությունները, քո ունեցվածքը, քո ընտանիքը, քո առողջությունն ու քո կյանքը:
Ի՞նչ պետք է անել: Պետք է պետություն կառուցել:
Կա՞ն նման խմբեր, որոնք կարող են պատասխանատվություն ստանձնել և սկսել հետզհետե վերականգնել անվտանգության երաշխավորի պետության դերակատարումը՝ վերևում թվարկված բոլոր կետերով: Քանզի բոլորն էլ կարևոր են:
Չկան նման խմբեր: Բա ինչու՞ չկան: Չկան, որովհետև դաշտը մնացել է ապիկարներին, կարողները կամ լուռ են կամ էլ շատ «զբաղված», իսկ միավորվելու և պետության համար գիտակցված պատասխանատվություն ստանձնելու համար առնվազն քննարկումներ են պետք նշածս ուղղություններով, դրանց շուրջ միասնական դիրքորոշում և գործողությունների ծրագիր է պետք: Հավաստիացնում եմ, որ երկրում չկա որևէ խմբակ, որ ունի սա: Հետևաբար ի՞նչ է մեզ սպասվում: Սպասումները մեծ չեն, քանզի հանրային ընկալումներում էլ չկա գիտակցություն առ այն, թե իրականում ինչն է պակասում մեզ, ինչի պետություն չենք դառնում, ինչու վերջնականապես ձախողեցինք:
Վերջինիս մեջ, եթե մեղավորներ փնտրեք, ապա դա անգրագետ և տգետ մեդիա դաշտն է առաջին հերթին, առավելապես՝ հանրային հեռուստաընկերությունը: Սա եղել և մնում է գործիք օրվա իշխանության ճղճիմ շահերի սպասարկման, այլ ոչ հարթակ՝ հանրային գերկարևոր խնդիրների քննարկման և իրազեկման, հանրային գիտակցության բարձրացման:
Բա ի՞նչ են անում այդքան նոր ստեղծվով կուսակցությունները: Փորձեք անվտանգության նշածս որևէ ուղղությամբ նրանց ներկայացուցիչների հետ քննարկում բացել ու դուք կհասկանաք, որ ներկա ու սպասվելիք աղետալի վիճակները պատահականություն չեն: Այսինքն այս կուսակցությունների, և՛ հների, և՛ նորերի, գերակշիռ մասը ապիկարներ են, իսկ վատագույն դեպքում ստախոս սրիկաներ:
Լուծումներ չգիտեմ, իմ իմացած լուծումները չեն գործում՝ մարդիկ ի վիճակի չեն համատեղվել, գիտակցել վիճակի լրջությունը, սեփական կարճաժամկետ շահերը կողմ դնել և խմբով գիտակցված պատասխանատվություն ստանձնել պետության համար:
Կներեք, որ լավատեսական սպասումներ չեմ գրում: Ուղղակի չեմ տեսնում այդպիսիք, իսկ ստել, գիտեք, որ չեմ կարող»:

The post Դաշտը մնացել է ապիկարներին, կարողները կամ լուռ են կամ էլ շատ «զբաղված». Հովհաննես Ավետիսյան appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Новак Джокович

Первая ракета мира Джокович получил бутылкой по голове после матча в Риме






В Коломне утвердили предмет охраны Дома Урываевых

Посетитель кафе в Щелкове избил сотрудника заведения

Пианист-виртуоз Култышев исполнит редкие сочинения Баха и Брукнера на концерте в «Зарядье»

Стартовал прием заявок на городской конкурс социальных проектов «ЛИЦА района»