Արտակարգ դեպք Երևանում. «Նոր Զովք» սուպերմարկետից 10 քաղաքացի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Վ. Փափազյան փողոցի թիվ 14 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետից մի քանի քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված անձինք են՝ 32-ամյա Սյուզաննա Արսենյանը, 20-ամյա Անի Սարգսյանը, 26-ամյա Սիլվի Առաքելյանը, 25-ամյա Լաուրա …
The post Արտակարգ դեպք Երևանում. «Նոր Զովք» սուպերմարկետից 10 քաղաքացի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն appeared first on ԳԱԼԱ.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ հուլիսի 16-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:10-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Վ. Փափազյան փողոցի թիվ 14 հասցեում գործող «Նոր Զովք» սուպերմարկետից մի քանի քաղաքացի է տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բոլորը հիվանդանոց են տեղափոխվել «Նոր Զովք» սուպերմարկետում շմոլ գազից թունավորման նախանշաններով:
Դեպքի մասին արդեն տեղեկացվել են ոստիկանության Արաբկիրի բաժնում, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Տեղեկությունը փոխանցվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
The post Արտակարգ դեպք Երևանում. «Նոր Զովք» սուպերմարկետից 10 քաղաքացի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն appeared first on ԳԱԼԱ.