Мы в Telegram
Добавить новость
ru24.net
World News in Armenian
Июль
2021

Խոշոր ավտովթար Արզնի ձորում. բախվել են Hyundai-ն ու ЗИЛ-ը. կան վիրավորներ. մինչ ոստիկանների ժամանումը, Hyundai-ի համարանիշները տարել են

0

Հուլիսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Արզնի ձորում բախվել են  Ֆանտան գյուղի բնակիչ, 36-ամյա Անդրանիկ Ալթունյանի վարած ЗИЛ 130 մակնիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 37-ամյա Սլավիկ Սահակյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Ս. Սահակյանն ու նրա ուղևորներ, …

The post Խոշոր ավտովթար Արզնի ձորում. բախվել են Hyundai-ն ու ЗИЛ-ը. կան վիրավորներ. մինչ ոստիկանների ժամանումը, Hyundai-ի համարանիշները տարել են appeared first on ԳԱԼԱ.

Հուլիսի 27-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Արզնի ձորում բախվել են  Ֆանտան գյուղի բնակիչ, 36-ամյա Անդրանիկ Ալթունյանի վարած ЗИЛ 130 մակնիշի և Նոր Հաճն քաղաքի բնակիչ, 37-ամյա Սլավիկ Սահակյանի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Hyundai-ի վարորդ Ս. Սահակյանն ու նրա ուղևորներ, Նոր Հաճն քաղաքի բնակիչներ, 67-ամյա Վիտալիկ Բազյանն ու 72-ամյա Վլադիկ Բազյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալուց հետո տեղափոխվել են Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար  Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկանները, Hyundai-ի վրայից համարանիշները հանել էին, սակայն ճանապարհային ոստիկանների հորդորով՝ համարները, որոնք էին՝ 30 OC 011, մի երիտասարդ բերել և դրել է վթարված ավտոմեքենայի կողքին: Դեպքի վայր է ժամանել նաև Ֆանտանի գյուղապետը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com

The post Խոշոր ավտովթար Արզնի ձորում. բախվել են Hyundai-ն ու ЗИЛ-ը. կան վիրավորներ. մինչ ոստիկանների ժամանումը, Hyundai-ի համարանիշները տարել են appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Павлюченкова не смогла выйти в третий круг турнира WTA 1000 в Риме






Московский таксист опоздал на вызов к пожилому пассажиру и прострелил ему бедро

Поехали на премию МУЗ-ТВ вместе с «Авторадио»!

Девушка устроила пожар в ЖК «Люберецкий», очевидцы сняли мемное видео

Государственный Кремлёвский оркестр наградили Орденом «Святых Равноапостольных Кирилла и Мефодия»