ԱԹՍ-ների հարված Օդեսային. հրդեհ է բռնվել վառելիքի և էներգետիկ ենթակառուցվածքներում
Ռուսաստանը անօդաչուներով մասշտաբային հարված է հասցրել Ուկրաինայի հարավային Օդեսայի շրջանին, ինչի հետևանքով վիրավորվել է մեկ մարդ, մեծ հրդեհ է բռնկվել վառելիքի և էներգետիկ ենթակառուցվածքներում, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։ Օդեսայի Իզմայիլ շրջանի վարչակազմը սոցիալական ցանցերում հայտնել է, որ քաղաքի նավահանգստային ենթակառուցվածքներն են վնասվել։