Մեկնարկում է Էրդողանի այցը Իրան
Հուլիսի 19-ին Թեհրանում տեղի կունենա Թուրքիա-Իրան բարձր մակարդակի Ռազմավարական համագործակցության խորհրդի յոթերորդ հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն երկկողմ հարաբերությունների բոլոր ուղղությունները։
Այցի ընթացքում կքննարկվեն նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։
Հուլիսի 19-ին Էրդողանը կմասնակցի Ռուսաստանի եւ Իրանի նախագահների մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովին։
Թեհրանում տեղի կունենա նաեւ Թուրքիայի եւ Ռուսաստանի ղեկավարների երկկողմ հանդիպումը։