Փաշինյանին ներկայացվել է «Կյանքի պուրակի» կառուցման նախագիծը
Կառավարությունից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ներկայացվել է «Կյանքի պուրակի» կառուցման նախագիծը, ճարտարապետական լուծումներն ու ֆունկցիոնալ գոտիավորման սխեման:
Նախագծային տարածքը մոտ 35 հա է, նախատեսվում է ունենալ զբոսանքի եւ հանգստի գոտիներ, ծառուղիներ, ճեմուղիներ, հեծանվային ուղիներ, աստիճանավոր կասկադ, գագաթնակետը լինելու է հայրենիքի համար նահատակված հերոսների կյանքը խորհրդանշող հատվածը: Կառուցվելու է ոռոգման ամբողջովին նոր համակարգ, որը սպասարկելու է ողջ Բուսաբանական այգու կարիքները:
Քննարկվել է նաեւ Բուսաբանական այգու բարեկարգման խնդիրը: Փաշինյանն առաջարկել է սկսել «Կյանքի պուրակի» կառուցապատման աշխատանքները եւ զուգահեռ մշակել Բուսաբանական այգու զարգացման ծրագիրը՝ որպես միմյանց փոխլրացնող ու շարունակող նախագծեր: