Instagram-ը նոր գործառույթներ ունի
0
Instagram-ն արդեն թույլ է տալիս օգտվողներին խմբագրել անձնական հաղորդագրությունները ուղարկելուց հետո 15 րոպեի ընթացքում։
Հաղորդագրության վերեւում կհայտնվի «Խմբագրված» նշանը: Նախկինում, եթե ցանկանում էիք թաքցնել սխալը ձեր զրուցակցից, պետք է չեղարկեիք ուղարկումը՝ դրանով իսկ ջնջելով ամբողջ տեքստը: Նոր թարմացմամբ հավելվածը թույլ է տալիս թաքցնել հաղորդագրության ընթերցման նշանը: Դա անելու համար հարկավոր է կարգավորումներում անջատել այդ ֆունկցիան:
[[gallery1]]
Բացի այդ, չատում ուղարկված սթիքերները հնարավոր կլինի դարձնել որպես ֆավորիտ։ Դա կարող եք անել՝ երկար սեղմելով ձեր հավանած սթիքերը եւ ընտրելով «Ավելացնել ընտրյալներին» տարբերակը: Դրանք կհայտնվեն առանձին ենթաբաժնում: