Добавить новость
ru24.net
Все новости
Март
2024

Հայ-ադրբեջանական սահմանին հանդիպել են տարածքները քննարկող պաշտոնյաները

0

Հայ-ադրբեջանական սահմանին հանդիպել են երկու երկրների միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով պետական հանձնաժողովները։

Փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Նոյեմբերյանի համար 5 դպրոցը ոսկե մեդալով ավարտած Շահին Մուստաֆաևի նախագահած հանձնաժողովներն անդրադարձել են սահմանազատման հարցերին և սկսել համաձայնեցնել հանձնաժողովի համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագիծը, նաև քննարկել են սահմանազատման աշխատանքների իրականացման կարգի վերաբերյալ ուղեցույցների նախագծերը։

«Կողմերը պայմանավորվել են սեղմ ժամկետներում ավարտին հասցնել հանձնաժողովների համատեղ գործունեության վերաբերյալ կանոնակարգի նախագծի համաձայնեցումը», – ասված է հայկական կողմի հաղորդագրությունում։

Օրերս Մհեր Գրիգորյանի գրասենյակից հրապարակել էին Հայաստանի պահանջած 31 ոչ անկլավային տարածքների ցանկը, որոնց օկուպացիայի փաստը Ադրբեջանը հրաժարվում է ընդունել․ Տավուշում՝ Բերքաբեր, Սարիգյուղ, Սեւքար, Վազաշեն, Պառավաքար, Մովսես, Արծվաբերդ, Չինարի, Այգեձոր, Սյունիքում՝ Քաջարանց, Սալվարդ, Գորհայք, Սառնակունք, Անգեղակոթ, Աղիտու, Նորավան, Վաղատին, Վերիշեն, Խոզնավար, Տեղ, Ներքին Հանդ, Արարատի մարզում՝ Պարույր Սևակ, Գեղարքունիքում՝ Սոտք, Կութ, Նորաբակ, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Ակունք, Կախակն, Կուտական, Վայոց ձորում՝ Ջերմուկ։ Դրանց մի մասը Ադրբեջանի տիրապետության տակ է անցել դեռ 90-ականներին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ, մյուսը՝ 2021-22-ի ադրբեջանական ներխուժումների հետևանքով։

Ադրբեջանը, ըստ փոխվարչապետի գրասենյակի, բարձրաձայնում է հետևյալ տեղանունները՝ Բաղանիս Այրում, Աղաշը (ներքին) Ոսկեպար, Խեյրիմլի, Կըզըլ Հաջիլի։ Տավուշի մարզի այս գյուղերը հիմնականում անբնակ են։ Այդ տարածքների մոտով են անցնում դեպի Վրաստան ճանապարհը և Հայաստան մտնող գազամուղը:

The post Հայ-ադրբեջանական սահմանին հանդիպել են տարածքները քննարկող պաշտոնյաները first appeared on Epress.am.



Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Елена Рыбакина

Елена Рыбакина раскрыла подробности о проблемах со здоровьем в прошлом году






День образования Следственного комитета Российской Федерации отмечают 15 января

"А рожать в полях будете": Чиновники отменяют беби-бум в России. Роды превратились в квест на выживаемость

В московском ЖК «Савеловский Сити» произошел пожар

Эксперт не исключила подорожания аренды жилья в РФ