Փաշինյան. Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի աջակցությունը խաղաղության գործընթացին
«Հուսով ենք՝ ՀՀ-ՆԱՏՕ համագործակցության նոր ձեւաչափը՝ անհատապես հարմարեցված գործընկերության նոր ծրագիրը, շուտով կհաստատվի:
Ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին՝ հարկադրանքի ու սպառնալիքի քաղաքականության մերժումով»,- Երեւանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանն ասել է Նիկոլ Փաշինյանը:
Իր հերթին, Յենս Ստոլտենբերգը նշել է, որ «ՆԱՏՕ-ն աջակցում է ՀՀ ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը եւ խաղաղ ձգտումներին»։
«Հայաստանը եւ Ադրբեջանը հնարավորություն ունեն տեւական խաղաղության հասնել տարիների հակամարտությունից հետո»,- շեշտել է նա: