Добавить новость
ru24.net
Все новости
Март
2024

Ավետիք Իսահակյան. «Հայ ժողովրդի որակն է նրան պահել եւ ոչ քանակը»

0
Ավետիք Իսահակյան. «Հայ ժողովրդի որակն է նրան պահել եւ ոչ քանակը»

1943 թվականն էր: Ընթացքի մեջ էր Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հայաստանի դպրոցներում, չնայած այդ ծանր շրջանին, դասերը ոչ միայն բնականոն ընթանում էին, այլեւ կազմակերպվում էին գրական խմբակներ, աշակերտների հետ հանդիպման էին հրավիրվում  ժամանակի լավագույն գրողները, արվեստագետները:

Նման մի հանդիպում կազմակերպվել էր Երեւանի Մաքսիմ Գորկու անվան դպրոցում, որտեղ 1941-1977 թթ.  հայոց լեզու եւ գրականություն էր դասավանդում ու գրական խմբակ վարում ուսուցչուհի Վարսենիկ Եսայանը: Խմբակի պարապմունքներին մի անգամ ներկա է եղել Ավետիք Իսահակյանը:
 
Գրականագետ Արփիկ Ավետիսյանը՝ մայրական տատիկս,  տասնամյակներով զբաղվել է  Իսահակյանի անտիպ, չհրապարակված նամակներն ի մի բերելով (նամականին լույս տեսավ 2017 թ.-ին):


Նամակներից բացի՝ տատիկիս անձնական արխիվում, առանձին թղթապանակում, հավաքված են նաեւ Իսահակյանի՝ 1930-1940 -ականներին, ավելի ուշ՝ իր կյանքի ընթացքում տարբեր հանդիպումների ու հավաքույթների ժամանակ ունեցած ելույթները, կենդանի խոսքը, որը սղագրել են ներկաները: Այդ ելույթների մի մասը հրապարակվել է ժամանակի մամուլում: Տատիկս նպատակ ուներ ամբողջացնել Վարպետի ելույթներն առանձին գրքում, սակայն չհասցրեց: Ելույթները չափազանց հետաքրքիր են ու նաեւ արժեքավոր՝ քաղաքական, մշակութային, փիլիսոփայական եզրակացությունների առումով: Դրանք արդիական են նաեւ այսօր:

Այդպես, 1943 թվականի դեկտեմբերի 1-ին, Գորկու անվան դպրոցում Իսահակյանի խոսքն՝ ուղղված աշակերտներին, սղագրել ու մամուլում հրապարակել է ուսուցիչը՝ Վարսենիկ Եսայանը ( «Սովետական գրականություն», 1962 , N 10): Ելույթը ներկայացնում ենք աննշան կրճատումներով: Միակ «սրբագրումը» ելույթում հնչող «կուլտուրա» բառը «մշակույթ»-ով փոխարինելն է:  

«Ինձ զարմանք է պատճառում աղջիկների առաջադիմությունը, հատկապես հումանիտար գիտությունների մեջ: Տղաները հերոսանում են մարտերի մեջ, աղջիկները՝ գիտության, մանավանդ՝ արվեստի մեջ են առաջ գնում: Մեր հասարակության հիմքը կինն է, մայրը, սերնդի շարունակողը:

Իմ «Աբու Լալա»-ի մասին շատ կարծիքներ են եղել: Աբու Լալան, այսինքն՝ ես, փիլիսոփա է: Ես հայկական մշակույթի կրող եմ, մի փոքր ժողովրդի, եւ այդքան եմ հասկացել նրա փիլիսոփայությունը: Աբու Լալան աշխարհը, բնությունը տեսնում է շատ դաժան, եւ մարդն էլ՝ դրա արդյունքը Աբու Մահարին տեսնում էր, որ չկա եղբայրություն, չկա խիղճ: Գիտության եւ ամբողջ մարդկության ձգտումն է՝ մարդը մարդու համար դառնա Աստված: Ի՞նչը կարող է փոխել մարդուն: Երկու բան՝ մշակույթը եւ քաղաքակրթությունը: Քաղաքակրթությունը մարդուն չի կրթում: Քաղաքակրթության ժամանակ մարդը մարդուն ոչնչացնում է: Քաղաքակրթությունը եւ մշակույթը միասին պիտի լինեն: Իմ տվայտանքն այն է եղել, որ մարդը մարդուն լլկում է: Դրա վերացման միակ միջոցը, իմ կարծիքով, սոցիալիզմն է, շահագործման հնարավորության վերացումը: Աբու Լալան արեւի իր գովքով ուզում է աշխարհը վերափոխել, որ մարդը մարդու կոշտուկն անգամ չկոխե: «Աբու Լալան» իմ աչքում արժեք ունի, նա որոշ աշխարհայացք է արտահայտում, եւ ես այն հաջող գործ եմ համարում: Մհերը (խոսքը «Սասnա Մհեր» վիպերգի մասին է-հեղ.) Աբու Լալայի վերադարձն է. նա դեռ լավ չի մշակված, նրա վրա ես էլի աշխատում եմ:

Հայ ժողովրդի մասին ես շատ մեծ կարծիք ունեմ: Հայ ժողովրդի որակն է նրան պահել եւ ոչ քանակը: Մենք ստեղծել ենք հոյակապ լեզու՝ գրաբարը: Մի գերմանացի փիլիսոփա (չեմ հիշում՝ Ֆոյերբախը, Հեգելը թե Հերբերտը) ասել է, որ նրա աշխատությունը միայն գրաբարով կարելի է թարգմանել, ուրիշ ոչ մի լեզու այն լիակատար կերպով արտահայտել չի կարող: Մեր աշխարհաբարը եւս դարձել է հոյակապ լեզու: Մի փոքր ժողովուրդ, միշտ դանակի տակ, սակայն ստեղծել է երկու հոյակապ լեզու, հիանալի ճարտարապետություն, որն ազդել է ուրիշ ժողովուրդների ճարտարապետության վրա եւ այլն:

Վերջին բերկրանքը մեր ակադեմիայի բացումն է (1943 թ.-հեղ.): Ակադեմիան բացառիկ նշանակություն ունի մեզ համար: Անցած երկու-երեք տարիները հող պատրաստեցին Գիտությունների ակադեմիայի ստեղծման համար: Այդ բոլորի վրա հիմնված՝ մենք պիտի շարունակենք մեր մշակույթի վերաարժեւորումը, ցույց տանք ամբողջ աշխարհին, թե հայ ժողովուրդը ինչ է ստեղծել մնայուն եւ հարակայուն, ու մասնակցենք մարդկության մշակույթի երթին: Մեր գործը պիտի լինի հայ լեզուն բյուրեղացնելը:

Մի 30-40 տարի հետո մեր ներկա լեզուն արդեն պրիմիտիվ կհամարվի:
Հայ ժողովուրդը քանակով փոքր է, բայց որակով հավասար է մեծ ժողովուրդներին: Սիրեցեք նրա լեզուն, նրա մշակույթը, նրա գիրն ու գրականությունը: Այս խոսքերը ես համբուրում եմ ու տալիս ձեզ»:
 

Ուսուցչուհի Վարսենիկ Եսայանը սղագրել է Վարպետի մեկ այլ ելույթ եւս. Երեւանի ժողկրթբաժինը 1945 թ. ապրիլի 27-ին Իսահակյանին նվիրված գրական երեկո էր կազմակերպել Պիոներական պալատի դահլիճում:

Ներկայացնում ենք նաեւ այդ ելույթը՝ փոքր կրճատումներով.  

«Սիրելի՜ բարեկամներ, ընկերնե՜ր, այսօր Երեւանի ժողկրթբաժինը կազմակերպել է այս գեղեցիկ եւ իմաստալից երեկոն: Այն բոլորը, ինչ ասվեց իմ շուրջ, ես միշտ էլ լսել եմ եւ վերագրել եմ հայ մշակույթին: Ես հայ մշակույթի արգասիքն եմ: Նալբանդյանը, Հովհաննիսյանը, Դուրյանը, Թումանյանը եւ մեր մյուս նախնիները ծնունդ են հայ ժողովրդի կուլտուրայի: Հազարավոր տարիների մտքերը, ապրումները դարերի ընթացքում պետք է նախապատրաստեին հանճարը՝ ի փառս հայ գրականության եւ մշակույթի: Պուշկին ծնելու համար ռուս ժողովուրդը հազար տարվա պատմություն, մշակույթ պետք է ունենար: Իմ մասին հանճարեղ խոսքը շռայլվեց: Սա ինձ չի շփոթեցնում: Ընդունում եմ՝ որպես զգացմունք, ոգեւորություն:

Գրականության մասին շատ եմ խոսել: Գրականությունն ազգի ուժն է, զենքը, հոգեկան գանձը, որով նա կռվել է թշնամիների, խավարի դեմ: Բոլոր մեծ գրողներն իրենց լավագույնը տվել են գրականությանը, իսկակա՜ն գրականությանը, ո՜չ թե կեղծ, սուտ հնչյուններով գրված, այլ անկեղծ, իսկական գրականությանը, որ սրտի հետ դառնում է մի լուսարձակ ու լուսավորում ազգի ներկան ու ապագան: Մի ժողովուրդ, որ ստեղծել է գրականություն, երբեք չի կորչի:

Այսօր այստեղ այնքան բան ասվեց: Զեկուցողները՝ իմ չքնաղ աղջիկները (ես նրանց  հոր եւ պապի տեղ եմ), հասկացել են ինձ, իմ պոետիկայի գաղտնիքները: Նրանք իմ մեջ գտան տիեզերական վշտի շարժառիթներ, սիրո եւ վշտի մոտիվներ: Այո, իհարկե, ճիշտ է: Սերն՝ իր բարձր առումով, իմ պոեզիայի առանցքն է: Առանց այդ սիրո ոչ մի բանաստեղծ չէր կարող քնար հնչեցնել: Սերը տարածվում է մարդկության համար, ամբողջ տիեզերքի համար: Կա երեք բան՝ սեր, հույս, հավատ: Սերը ջերմացնում է, կարեկցանք է առաջ բերում, որոնք միեւնույն երեւույթներն են: Առանց կարեկցանքի մարդկությունը չի կարող ապրել: Տառապող մարդկության հանդեպ մեծ հանճարների քարոզած կարեկցությունը պետք է լինի մեր առաջնորդը: Ես երկու կյանքով եմ ապրում: Իմ կյանքում կարեկցությունն ուժեղ է: Ես էսօր իմ մասին եմ ասում, որովհետեւ վերջին տարիներս են: Շատ է պատահել, որ ձկնորսները ձուկ են որսացել, փող եմ տվել նրանց եւ խնդրել, որ կրկին ջուրը գցեն: Բնությունն անշեղ կերպով դրել է իր օրինաչափությունը, որը չպետք է խախտել:  

Գոնե ոճիրը սահմանափակվեր դահիճներով: Մարդը մարդու համար պիտի լինի սրբություն, ընկեր, աստված (իսկ աստված մարդու խիղճն է): Գերմանիան հինգ տարի է միայն մի գործով է զբաղված՝ սպանել: Ի՞նչ է բերում փիլիսոփայությունը, պոեզիան ի՞նչ է անում: Իմ խնդրանքն է ձեզնից՝ կարեկցություն դեպի բույսը, կենդանին, մարդը: Մարդը չպետք է ստեղծի պատերազմ, երբ առանց այն էլ կա մահը: Սրանք իմ սրտից բխած բաներ են, որ անցել են Պլատոնից եւ մեծ մարդկանցից:

Ես մի մխիթարություն ունեմ՝ հայ ժողովուրդը, նրա մշակույթը: Ես Եվրոպայից վերադարձա, որովհետեւ չէի կարող ապրել հայրենիքես դուրս: Հայաստանն ինձ համար օրգան է, ինչպես աչքը, առանց որի ես չեմ կարող ապրել: Ես աչքս բացել եմ Շիրակի դաշտերում. ինչպե՞ս կարող եմ թողնել Լոռին, հայ լեռներն ու երկինքը եւ ապրել Ֆրանսիայում կամ այլ տեղ: Ես այնտեղ փշի վրա էի տասնյակ տարիներ: Ես բախտավոր եմ նրանով, որ տեսա այն, ինչ իմ ընկերները չտեսան: Ես տեսնում եմ հայ ժողովուրդն այնպես, ինչպես դարերով երազել ենք՝ պետականորեն անկախ: Մեր ժողովուրդը բախտավոր ժողովուրդ է: Ես նրան սիրում եմ անսահման սիրով:

Երկրի տերը մնում է մարդը: Կենդանիների, բույսերի տերը մարդն է՝ իր վեհ զգացողությամբ, որն ստեղծել է ամեն ինչ. կռվում է բացիլների դեմ, ստեղծել է հեռախոս, ռադիո: Պետք է մարդկության օձիքը բռնել, որ մարդը մարդուն լինի եղբայր եւ ոչ թե գայլ: Քրիստոնեությունը ողորմածությամբ է ուզում լուծել կյանքի խնդիրը, սոցիալիզմը լուծում է գործնականում: Իմ մխիթարությունը գտնում եմ այդ գաղափարախոսության մեջ: Մարդը պետք է փոխվի: Քսան տարի առաջ ես մի գերեզմանագիր եմ կարդացել մի աստղաբաշխի գերեզմանի վրա. «Ես այնքան եմ սիրում աստղերը, որ չեմ վախենում գերեզմանի խավարից»: Սա կարծես ինձ համար է ասված: Ես այնքան եմ սիրում հայ ժողովրդին, որ չեմ վախենում թաղվել հայ հողում, քանի կան նրա գիրը, արվեստը, լեզուն:

Իմ շնորհակալությունն եմ հայտնում դպրոցին եւ մանկավարժներին, որոնք այսպես կրթում են մեր մատաղ սերունդը: Կեցցե հայ դպրոցը»:
     
Լիլիթ Ավագյան

1943 թվականն էր: Ընթացքի մեջ էր Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հայաստանի դպրոցներում, չնայած այդ ծանր շրջանին, դասերը ոչ միայն բնականոն ընթանում էին, այլեւ կազմակերպվում էին գրական խմբակներ, աշակերտների հետ հանդիպման էին հրավիրվում  ժամանակի լավագույն գրողները, արվեստագետները:

Նման մի հանդիպում կազմակերպվել էր Երեւանի Մաքսիմ Գորկու անվան դպրոցում, որտեղ 1941-1977 թթ.  հայոց լեզու եւ գրականություն էր դասավանդում ու գրական խմբակ վարում ուսուցչուհի Վարսենիկ Եսայանը: Խմբակի պարապմունքներին մի անգամ ներկա է եղել Ավետիք Իսահակյանը:
 
Գրականագետ Արփիկ Ավետիսյանը՝ մայրական տատիկս,  տասնամյակներով զբաղվել է  Իսահակյանի անտիպ, չհրապարակված նամակներն ի մի բերելով (նամականին լույս տեսավ 2017 թ.-ին):


Նամակներից բացի՝ տատիկիս անձնական արխիվում, առանձին թղթապանակում, հավաքված են նաեւ Իսահակյանի՝ 1930-1940 -ականներին, ավելի ուշ՝ իր կյանքի ընթացքում տարբեր հանդիպումների ու հավաքույթների ժամանակ ունեցած ելույթները, կենդանի խոսքը, որը սղագրել են ներկաները: Այդ ելույթների մի մասը հրապարակվել է ժամանակի մամուլում: Տատիկս նպատակ ուներ ամբողջացնել Վարպետի ելույթներն առանձին գրքում, սակայն չհասցրեց: Ելույթները չափազանց հետաքրքիր են ու նաեւ արժեքավոր՝ քաղաքական, մշակութային, փիլիսոփայական եզրակացությունների առումով: Դրանք արդիական են նաեւ այսօր:

Այդպես, 1943 թվականի դեկտեմբերի 1-ին, Գորկու անվան դպրոցում Իսահակյանի խոսքն՝ ուղղված աշակերտներին, սղագրել ու մամուլում հրապարակել է ուսուցիչը՝ Վարսենիկ Եսայանը ( «Սովետական գրականություն», 1962 , N 10): Ելույթը ներկայացնում ենք աննշան կրճատումներով: Միակ «սրբագրումը» ելույթում հնչող «կուլտուրա» բառը «մշակույթ»-ով փոխարինելն է:  

«Ինձ զարմանք է պատճառում աղջիկների առաջադիմությունը, հատկապես հումանիտար գիտությունների մեջ: Տղաները հերոսանում են մարտերի մեջ, աղջիկները՝ գիտության, մանավանդ՝ արվեստի մեջ են առաջ գնում: Մեր հասարակության հիմքը կինն է, մայրը, սերնդի շարունակողը:

Իմ «Աբու Լալա»-ի մասին շատ կարծիքներ են եղել: Աբու Լալան, այսինքն՝ ես, փիլիսոփա է: Ես հայկական մշակույթի կրող եմ, մի փոքր ժողովրդի, եւ այդքան եմ հասկացել նրա փիլիսոփայությունը: Աբու Լալան աշխարհը, բնությունը տեսնում է շատ դաժան, եւ մարդն էլ՝ դրա արդյունքը… Աբու Մահարին տեսնում էր, որ չկա եղբայրություն, չկա խիղճ: … Գիտության եւ ամբողջ մարդկության ձգտումն է՝ մարդը մարդու համար դառնա Աստված: Ի՞նչը կարող է փոխել մարդուն: Երկու բան՝ մշակույթը եւ քաղաքակրթությունը: Քաղաքակրթությունը մարդուն չի կրթում: Քաղաքակրթության ժամանակ մարդը մարդուն ոչնչացնում է: Քաղաքակրթությունը եւ մշակույթը միասին պիտի լինեն: Իմ տվայտանքն այն է եղել, որ մարդը մարդուն լլկում է: Դրա վերացման միակ միջոցը, իմ կարծիքով, սոցիալիզմն է, շահագործման հնարավորության վերացումը: Աբու Լալան արեւի իր գովքով ուզում է աշխարհը վերափոխել, որ մարդը մարդու կոշտուկն անգամ չկոխե: «Աբու Լալան» իմ աչքում արժեք ունի, նա որոշ աշխարհայացք է արտահայտում, եւ ես այն հաջող գործ եմ համարում: Մհերը (խոսքը «Սասnա Մհեր» վիպերգի մասին է-հեղ.) Աբու Լալայի վերադարձն է. նա դեռ լավ չի մշակված, նրա վրա ես էլի աշխատում եմ:

Հայ ժողովրդի մասին ես շատ մեծ կարծիք ունեմ: Հայ ժողովրդի որակն է նրան պահել եւ ոչ քանակը: Մենք ստեղծել ենք հոյակապ լեզու՝ գրաբարը: Մի գերմանացի փիլիսոփա (չեմ հիշում՝ Ֆոյերբախը, Հեգելը թե Հերբերտը) ասել է, որ նրա աշխատությունը միայն գրաբարով կարելի է թարգմանել, ուրիշ ոչ մի լեզու այն լիակատար կերպով արտահայտել չի կարող: Մեր աշխարհաբարը եւս դարձել է հոյակապ լեզու: Մի փոքր ժողովուրդ, միշտ դանակի տակ, սակայն ստեղծել է երկու հոյակապ լեզու, հիանալի ճարտարապետություն, որն ազդել է ուրիշ ժողովուրդների ճարտարապետության վրա եւ այլն:

…Վերջին բերկրանքը մեր ակադեմիայի բացումն է (1943 թ.-հեղ.): Ակադեմիան բացառիկ նշանակություն ունի մեզ համար: Անցած երկու-երեք տարիները հող պատրաստեցին Գիտությունների ակադեմիայի ստեղծման համար: Այդ բոլորի վրա հիմնված՝ մենք պիտի շարունակենք մեր մշակույթի վերաարժեւորումը, ցույց տանք ամբողջ աշխարհին, թե հայ ժողովուրդը ինչ է ստեղծել մնայուն եւ հարակայուն, ու մասնակցենք մարդկության մշակույթի երթին: Մեր գործը պիտի լինի հայ լեզուն բյուրեղացնելը:

Մի 30-40 տարի հետո մեր ներկա լեզուն արդեն պրիմիտիվ կհամարվի:
Հայ ժողովուրդը քանակով փոքր է, բայց որակով հավասար է մեծ ժողովուրդներին: Սիրեցեք նրա լեզուն, նրա մշակույթը, նրա գիրն ու գրականությունը: Այս խոսքերը ես համբուրում եմ ու տալիս ձեզ»:
 

Ուսուցչուհի Վարսենիկ Եսայանը սղագրել է Վարպետի մեկ այլ ելույթ եւս. Երեւանի ժողկրթբաժինը 1945 թ. ապրիլի 27-ին Իսահակյանին նվիրված գրական երեկո էր կազմակերպել Պիոներական պալատի դահլիճում:

Ներկայացնում ենք նաեւ այդ ելույթը՝ փոքր կրճատումներով.  

«Սիրելի՜ բարեկամներ, ընկերնե՜ր, այսօր Երեւանի ժողկրթբաժինը կազմակերպել է այս գեղեցիկ եւ իմաստալից երեկոն: …Այն բոլորը, ինչ ասվեց իմ շուրջ, ես միշտ էլ լսել եմ եւ վերագրել եմ հայ մշակույթին: Ես հայ մշակույթի արգասիքն եմ: Նալբանդյանը, Հովհաննիսյանը, Դուրյանը, Թումանյանը եւ մեր մյուս նախնիները ծնունդ են հայ ժողովրդի կուլտուրայի: Հազարավոր տարիների մտքերը, ապրումները դարերի ընթացքում պետք է նախապատրաստեին հանճարը՝ ի փառս հայ գրականության եւ մշակույթի: Պուշկին ծնելու համար ռուս ժողովուրդը հազար տարվա պատմություն, մշակույթ պետք է ունենար: Իմ մասին հանճարեղ խոսքը շռայլվեց: Սա ինձ չի շփոթեցնում: Ընդունում եմ՝ որպես զգացմունք, ոգեւորություն:

Գրականության մասին շատ եմ խոսել: Գրականությունն ազգի ուժն է, զենքը, հոգեկան գանձը, որով նա կռվել է թշնամիների, խավարի դեմ: Բոլոր մեծ գրողներն իրենց լավագույնը տվել են գրականությանը, իսկակա՜ն գրականությանը, ո՜չ թե կեղծ, սուտ հնչյուններով գրված, այլ անկեղծ, իսկական գրականությանը, որ սրտի հետ դառնում է մի լուսարձակ ու լուսավորում ազգի ներկան ու ապագան: Մի ժողովուրդ, որ ստեղծել է գրականություն, երբեք չի կորչի:

Այսօր այստեղ այնքան բան ասվեց: Զեկուցողները՝ իմ չքնաղ աղջիկները (ես նրանց  հոր եւ պապի տեղ եմ), հասկացել են ինձ, իմ պոետիկայի գաղտնիքները: Նրանք իմ մեջ գտան տիեզերական վշտի շարժառիթներ, սիրո եւ վշտի մոտիվներ: Այո, իհարկե, ճիշտ է: Սերն՝ իր բարձր առումով, իմ պոեզիայի առանցքն է: Առանց այդ սիրո ոչ մի բանաստեղծ չէր կարող քնար հնչեցնել: Սերը տարածվում է մարդկության համար, ամբողջ տիեզերքի համար: Կա երեք բան՝ սեր, հույս, հավատ: Սերը ջերմացնում է, կարեկցանք է առաջ բերում, որոնք միեւնույն երեւույթներն են: Առանց կարեկցանքի մարդկությունը չի կարող ապրել: Տառապող մարդկության հանդեպ մեծ հանճարների քարոզած կարեկցությունը պետք է լինի մեր առաջնորդը: Ես երկու կյանքով եմ ապրում: Իմ կյանքում կարեկցությունն ուժեղ է: Ես էսօր իմ մասին եմ ասում, որովհետեւ վերջին տարիներս են: Շատ է պատահել, որ ձկնորսները ձուկ են որսացել, փող եմ տվել նրանց եւ խնդրել, որ կրկին ջուրը գցեն: Բնությունն անշեղ կերպով դրել է իր օրինաչափությունը, որը չպետք է խախտել:  

Գոնե ոճիրը սահմանափակվեր դահիճներով: Մարդը մարդու համար պիտի լինի սրբություն, ընկեր, աստված (իսկ աստված մարդու խիղճն է): Գերմանիան հինգ տարի է միայն մի գործով է զբաղված՝ սպանել: Ի՞նչ է բերում փիլիսոփայությունը, պոեզիան ի՞նչ է անում: Իմ խնդրանքն է ձեզնից՝ կարեկցություն դեպի բույսը, կենդանին, մարդը: Մարդը չպետք է ստեղծի պատերազմ, երբ առանց այն էլ կա մահը: Սրանք իմ սրտից բխած բաներ են, որ անցել են Պլատոնից եւ մեծ մարդկանցից:

Ես մի մխիթարություն ունեմ՝ հայ ժողովուրդը, նրա մշակույթը: Ես Եվրոպայից վերադարձա, որովհետեւ չէի կարող ապրել հայրենիքես դուրս: Հայաստանն ինձ համար օրգան է, ինչպես աչքը, առանց որի ես չեմ կարող ապրել: Ես աչքս բացել եմ Շիրակի դաշտերում. ինչպե՞ս կարող եմ թողնել Լոռին, հայ լեռներն ու երկինքը եւ ապրել Ֆրանսիայում կամ այլ տեղ: Ես այնտեղ փշի վրա էի տասնյակ տարիներ: Ես բախտավոր եմ նրանով, որ տեսա այն, ինչ իմ ընկերները չտեսան: Ես տեսնում եմ հայ ժողովուրդն այնպես, ինչպես դարերով երազել ենք՝ պետականորեն անկախ: Մեր ժողովուրդը բախտավոր ժողովուրդ է: Ես նրան սիրում եմ անսահման սիրով:

…Երկրի տերը մնում է մարդը: Կենդանիների, բույսերի տերը մարդն է՝ իր վեհ զգացողությամբ, որն ստեղծել է ամեն ինչ. կռվում է բացիլների դեմ, ստեղծել է հեռախոս, ռադիո: Պետք է մարդկության օձիքը բռնել, որ մարդը մարդուն լինի եղբայր եւ ոչ թե գայլ: Քրիստոնեությունը ողորմածությամբ է ուզում լուծել կյանքի խնդիրը, սոցիալիզմը լուծում է գործնականում: Իմ մխիթարությունը գտնում եմ այդ գաղափարախոսության մեջ: Մարդը պետք է փոխվի: Քսան տարի առաջ ես մի գերեզմանագիր եմ կարդացել մի աստղաբաշխի գերեզմանի վրա. «Ես այնքան եմ սիրում աստղերը, որ չեմ վախենում գերեզմանի խավարից»: Սա կարծես ինձ համար է ասված: Ես այնքան եմ սիրում հայ ժողովրդին, որ չեմ վախենում թաղվել հայ հողում, քանի կան նրա գիրը, արվեստը, լեզուն:

Իմ շնորհակալությունն եմ հայտնում դպրոցին եւ մանկավարժներին, որոնք այսպես կրթում են մեր մատաղ սերունդը: Կեցցե հայ դպրոցը»:
     
Լիլիթ Ավագյան




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus



Состоялась церемония вручения премии Men Today Trends

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: что делать, если вас ужалила медуза

СЕНСАЦИЯ О ДЕЛАХ ЖУРНАЛИСТОВ ГОЛУНОВА И САФРОНОВА.

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие


Областная наркологическая больница продолжает неделю, приуроченную к Международному дню борьбы с наркоманией

Корпоративные активности: нужны ли и как влияют на коллектив

Владивосток готовится к Всероссийскому молодежному театральному фестивалю “Место силы – Владивосток”

Сборная СЛД «Чита» одержала победу над командой Камеруна в товарищеском матче по футболу


Who could England get next in Euro 2024 knockout stage after going through to last-16?

Commentator’s curse strikes immediately as LIV golf hothead Tyrrell Hatton swears live on TV after losing it at the WIND

Mets survive late barrage to beat Yankees in Subway Series opener

Chelsea enter Conference League despite speculation they could snub Uefa competition after facing tough financial rules


Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: что делать, если вас ужалила медуза

В Петербурге рассказали о спросе на кроссовер JAECOO J8

Nubes (НУБЕС) предоставил масштабируемое облако для платформы Qrooto

Классика Санкт-Петербурга


'I absolutely suck at video games': Hidetaka Miyazaki discusses how he prepped for Elden Ring: Shadow of the Erdtree

Прохождение элитного подземелья «Лесной алтарь» в Tarisland

The latest friendship-ruining co-op game on Steam is a punishing platformer where you're chained to your pals, and it's about to crack 100,000 concurrent players

'Maybe this new Stardew Valley-like game is pretty good' I said to myself after blearily noticing I'd played it until 2 in the morning


Робота водієм у Таксі 571 (Київ)


Жить в достатке, встретить любовь и создать семью — три главных желания российской молодёжи

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие

Инновации в логистике: какие технологии изменят логистику в России в ближайшем будущем

В Воскресенске росгвардейцы задержали гражданку, находящуюся в федеральном розыске




Белоусов в ярости: Побег с миллиардами на счетах в страну НАТО. Куда исчезла заместитель Шойгу генерал Шевцова

Музей Победы пригласил на культурную программу в выходные

Сергей Собянин подвел итоги конкурса «Новатор Москвы»

Свыше 2000 детей посетили клуб «Лето Побед» за первый месяц работы


Реформа Минобороны: Зачем в военное ведомство пришла родственница Путина

Мужчину, пристававшего к детям, задержали в метро Москвы

Нутрициолог Генварская напомнила о кофеине, содержащемся в чае

Глава Химок Дмитрий Волошин вручил аттестаты выпускникам школы № 30


20-летняя Эрика Андреева вышла в финал квалификации Уимблдона-2024

Теннисист из Казахстана не сумел пробиться в основной раунд Уимблдона-2024

Хачанов и Калинская выступят на турнире в Вашингтоне, который пройдет во время Олимпиады

Джокович прилетел из Лондона на игру сборной Сербии с датчанами


В последние выходные июня в Москве обещают жару до +29 °С

Памятник самолету МиГ-25 в Дубне реставрируют

Злой дух пробуждается на Проклятом острове (РУССКИЙ ТРЕЙЛЕР, КАДРЫ)

Путин: Внедрение новых технологий необходимо для суверенитета России и Белоруссии


Музыкальные новости

Депутат ЗСК Виктор Тепляков провёл обход на территории под Верещагинским виадуком в Сочи

...Есть чем платить, но я не хочу победы любой ценой. Памятник Виктору Цою в Санкт-Петербурге

Критик Соседов заявил, что Моргенштерну ничего не будет по возвращении в РФ

Две династии: дочь Билла Гейтса закрутила роман с внуком Пола Маккартни



Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Родители 240,5 тыс. детей в Московской области получают единое пособие

Жить в достатке, встретить любовь и создать семью — три главных желания российской молодёжи

В Воскресенске росгвардейцы задержали гражданку, находящуюся в федеральном розыске

Инновации в логистике: какие технологии изменят логистику в России в ближайшем будущем


Участники VK Fest смогут проверить свое здоровье на стенде «Будь Здоров»

Пер-во г.Люберцы-на призы БФ Люберецкий Квартал 24-30.06.2024

Сергей Собянин подвел итоги конкурса «Новатор Москвы»

НА ОЛРЗ ПРОШЛО ОБУЧЕНИЕ В РАМКАХ РЕАЛИЗАЦИИ ПРОЕКТА РАЗВИТИЯ ПРОИЗВОДСТВЕННЫХ СИСТЕМ


Нанесение дорожной разметки цена в Питере

Дворы ремонтируют с эвакуацией // Коммунальные активно перемещают припаркованные у домов машины

Как выбрать китайский автомобиль в России?

Ямочный ремонт асфальта услуги в СПб


Президент Конго приехал к Путину в Москву

В Кремле раскрыли тему переговоров президентов России и Конго

Выпускные вечера пройдут в России 28 и 29 июня

???????????????? О российском турне конголезского президента





Пробил голову самокатом. Пятилетняя девочка попала в реанимацию в Москве

Врач дерматолог-косметолог Мадина Байрамукова: что делать, если вас ужалила медуза

Гастроэнтеролог Садыков назвал дыню натуральным средством от запоров

Московские врачи пересадили сердце 12-летнему мальчику из Нижегородской области


Зеленский признал, что Киев не хочет затягивания конфликта из-за больших потерь

ЕС заключил с Киевом договор о «безопасности»

Зеленский заявил о нежелании затягивать конфликт из-за больших потерь ВСУ


Сотрудник Управления Росгвардии по Пермскому краю стал участником марафона спортивных успехов

Деликатес в чаше: всего по чуть-чуть

КОМПАНИЯ LG НАЗВАНА ОФИЦИАЛЬНЫМ ПАРТНЕРОМ ЧЕМПИОНАТА МИРА ПО КИБЕРСПОРТУ 2024 ГОДА В САУДОВСКОЙ АРАВИИ

Сотрудник Управления Росгвардии по Пермскому краю стал серебряным призером чемпионата по гирьевому спорту


Посол Беларуси: Визит Лукашенко придал дополнительный импульс развитию двустороннего сотрудничества

Лукашенко рассказал о совместном развитии России и Беларуси



Собянин подвёл итоги десятилетней работы Московского продюсерского центра

Собянин поздравил Московский продюсерский центр с юбилеем

Сергей Собянин подвел итоги конкурса «Новатор Москвы»

Сергей Собянин поздравил московских выпускников с успешным окончанием школы


На российскую столицу надвигается африканская жара

Величие российских рек: Круиз на теплоходе Александр Невский

Москва уже готовится: Каким ещё городам ждать аномальную жару

Телефон упал в воду: 7 советов, чтобы спасти гаджет


Ракова: Новые ИИ-сервисы сэкономят час времени работы столичных рентгенологов

СЕВАСТОПОЛЬ. Победители акции «Диктант Победы — 2024» в 2025 смогут принять участие в Параде Победы на Красной площади

В последние выходные июня в Москве обещают жару до +29 °С

Путин: Внедрение новых технологий необходимо для суверенитета России и Белоруссии


Архангельская область войдет в федеральный историко-культурный туристический проект «Императорский маршрут»

АО «Транснефть - Север» выпустило молодь атлантического лосося в реку в Архангельской области

АО «Транснефть - Север» выпустило молодь атлантического лосося в реку в Архангельской области

Портативный ТСД корпоративного класса Saotron RT-T70


Водитель так торопился к морю, что вдребезги разбил о дерево свою жизнь

В Симферополе пройдут антитеррористические учения

Удивительно, но факт: в Симферополе снять квартиру дороже, чем в Севастополе

Выставка-предупреждение «Лицо беды»


В Подмосковье внедрят новый рейтинг парков с 1 июля

Канчельскис высказался о продлении контракта между РФС и Карпиным

Видео 360.ru: вылетевший из рук подростка самокат ударил девочку в Москве

Нутрициолог Генварская напомнила о кофеине, содержащемся в чае












Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Даниил Медведев

МОК допустил Медведева и Андрееву к участию в Олимпиаде






«Мострансавто» перевезет участников «Поезда памяти» в парк «Патриот» Подмосковья

Реформа Минобороны: Зачем в военное ведомство пришла родственница Путина

Подбрасывал головы птиц и кукол: Экстрасенс ввёл в заблуждение "проклятую" россиянку и вымогал у неё миллионы

«Штрубе Рус»: условия выращивания сахарной свёклы