Мы в Telegram
Добавить новость
ru24.net
168.am (168 ժամ)
Январь
2024

Новости за 28.01.2024

Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարը գնահատվել է 54 միլիոն դոլար

168.am (168 ժամ) 

Նկարը վերադարձվել է Լիզերների ընտանիքի իրավահաջորդներին՝ ըստ միջազգային համապատասխան համաձայնագրի։ Ընտանիքն այն հանել է աճուրդի, սակայն նախքան ապրիլի 24-ին կայանալիք աճուրդը նկարը կցուցադրվի Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Գերմանիայում և Հոնկոնգում։

Երբ «ես»-ը դառնում է բարձրագույն «Ես»

168.am (168 ժամ) 

Քրիստոնեական սերն առանձնահատուկ, զոհաբերվող սեր է, այն ընդարձակում է մարդկային անհատականության սահմանները, կյանքը դարձնում է ավելի խորը և հագեցած: Քրիստոնյայի սերն անշահախնդիր է, ինչպես արևի լույսը, այն փոխարենը ոչինչ չի պահաջում և ոչինչ իրենը չի համարում: Այն չի դառնում ուրիշների ստրուկը և իր համար ստրուկներ չի որոնում, այն սիրում է Աստծուն և մարդուն՝ որպես Աստծո պատկեր: Քրիստոնեական սերը մշտապես պայքարում է եսասիրության դեմ, այսինքն՝ պայքարում է մոլությունների դեմ, ինչպես կպայքարեր գիշատիչ գազանների դեմ... Читать дальше...

Ռուսաստանցիների հոսքը Վրաստան նվազել է

168.am (168 ժամ) 

2023 թվականին Վրաստան է մուտք գործել Ռուսաստանի 1 մլն 856 հազար 237 քաղաքացի, երկիրը լքել է 1 մլն 887 հազար 223 քաղաքացի: Այս մասին է վկայում ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) կողմից հրապարակված սահմանահատումների վիճակագրությունը։

Բացատրվել են ճարպակալման հիմնական պատճառները

168.am (168 ժամ) 

Գենետիկական գործոնները և մի քանի այլ պատճառներ կարող են հանգեցնել գիրության, ասել է սննդաբան Ելենա Սոլոմատինան։ Նա «Երեկոյան Մոսկվայի» հետ զրուցել է գիրության պատճառների մասին։

Իբր գնաճ չկա՞

168.am (168 ժամ) 

Պաշտոնապես Հայաստանում գնաճ չկա, առնվազն՝ տասներկուամսյա կտրվածքով։ Անցած տարվա դեկտեմբերին նույնիսկ սպառողական գների 0,6 տոկոս նվազում է գրանցվել՝ նախորդ տարվա համեմատ։



Շոլցն Ալիևի հետ հանդիպումից հետո Մակրոնին ասել էր՝ այս անձը վտանգավոր է, դու ճիշտ էիր, պետք է դադարեցնել համագործակցությունը. «Ֆիգարո»-ի փոխխմբագիր Ժան-Քրիստոֆ Բուիսսոն

168.am (168 ժամ) 

Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի զրույցը Ֆրանսիայի հեղինակավոր «Ֆիգարո» (Le Figaro) լրատվամիջոցի փոխխմբագիր, քաղաքական վերլուծաբան Ժան-Քրիստոֆ Բուիսսոնի (Jean-Christophe Buisson) հետ:

Հայաստանի պետական գաղտնիքները հասանելի կդառնան օտարերկրացիներին հեշտացված կարգով

168.am (168 ժամ) 

Կառավարությունը հեշտացրել է օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց համար Հայաստանի պետական գաղտ­­նիք պարունակող տեղեկություններին հասանելիության կարգը՝ ուժը կորցրած ճանաչելով 1997 թվականի նոյեմբերի 29-ին ընդունված այն օրենքը, որով, ի թիվս այլ սահմանափակումների, Հայաստանի պետական գաղտնիք համարվող տեղեկությունը նշված խմբին հնարավոր էր տրամադրել, եթե ունեն ՀՀ-ում մշտական բնակություն՝ առնվազն 3 տարի ժամկետով։

Սահմանի ապառազմականություն ենք առաջարկել Ադրբեջանին. Փաշինյանի` բանակի օրվա նվերն Ալիևին

168.am (168 ժամ) 

Փաշինյանը Բանակի օրվա առթիվ, հայրենիքի անվտանգության և պաշտպանության գործում ներդրած ավանդի համար ՀՀ պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողների պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

«Ատում եմ «կյանքը շարունակվում է» նախադասությունը, կյանքս կանգ է առել այն ժամանակ, երբ զոհվեց Էդուարդը…». Հասմիկ Ավանեսյան

168.am (168 ժամ) 

2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի ու նրա խաղաղ բնակչության դեմ, որևէ արցախցու մտքով չէր անցնում, որ կարող է կորցնել իր հողը, տունը, որտեղ ազատ ու անկախ ապրելու համար տարիներ շարունակ պայքարել է։ Պայքարում էր նաև 2022 թվականի ադրբեջանական շրջափակման մեջ՝ հույս ունենալով, որ աշխարհը կկանգնի արդարության՝ սեփական իրավունքների համար պայքարող արցախցու կողքին. չկանգնեց։

Նիկոլի խայտառակ ցածր վարկանիշը կվերածվի իշխանափոխության, երբ հայ ժողովրդի հավաքական բարոյականությունն արթնանա. Արմեն Աշոտյան

168.am (168 ժամ) 

Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից շարունակում է հանրության հետ շփումը. «5 հարց Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում նա օրերս պատասխանել է քաղաքացիների՝ իրեն ուղղված բազմաբնույթ հարցերին, արձագանքել մտահոգություններին։

Եղանակային պայմանները ՀՀ ավտոճանապարհներին, Լարսը փակ է բեռնատարների համար

168.am (168 ժամ) 

Մինչև փետրվարի 15-ը ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհահատվածի մոտ 38-40-րդ կմ փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։

Պատճառներ, թե ինչու մարդը չի հիշում մանկությունը

168.am (168 ժամ) 

Մանկության հիշողությունների կորուստը կարող է կապված լինել մարդու անհատական ​​հատկանիշների, կյանքի հանգամանքների, իսկ կարճաժամկետ հիշողության կորստի դեպքում՝ հոգեկան վիճակի հետ։ Այս մասին Газета.Ru-ին ասել է հոգեբան Ստանիսլավ Սամբուրսկին։

Արցախի վերջին էջը չի փակվել. Թբիլիսիում հայերը ցույց են անցկացրել Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց

168.am (168 ժամ) 

Հունվարի 27-ին և 28-ին, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ Եվրոպական 55 քաղաքներում կայացավ տարբեր միջոցառումներ, այդ թվում նաև Թբիլիսիում կայացավ ցույց Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց։ Հայտնում են Վրաստանում հայերի միությունից:

Այսօր առավել պետք է սիրենք մեր ազգային երգն ու պարը, այն մեր ազգի պատմությունն է. Ռուբեն Սասունցի

168.am (168 ժամ) 

Եթե երգում ես ազգային երգ, բնականաբար, մեծ պատվով պետք է կրես, իսկ ազգային երգը միշտ հնչել է, պետք է հնչի: Միշտ ասել եմ, որ եթե աշխարհում թեկուզև ապրի մեկ հայ, ազգային երգը պարտավոր է հնչել, իսկ այսօր է՛լ ավելի կարևոր է, քանի որ մեր ժողովրդի հայրենասիրական ոգին էլ ավելի պետք է բարձր լինի, որովհետև, եթե նայում ենք պատմությանը, հայրենասիրական երգը, ազգային պարերը պատերազմի դաշտում ուղեկցել են մեր ֆիդայիներին, ոգեշնչել: Ազգային երգը ոգեշնչել է ու պետք է ոգեշնչի թե՛ զինվորին, թե՛ հասարակ մարդկանց:

Новости России
Москва

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)


Սուրբ Գայանե վանքում Բանակի օրվա կապակցությամբ մատուցվել է Սուրբ Պատարագ

168.am (168 ժամ) 

Հունվարի 28-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Սուրբ Գայանե վանքում Հայոց բանակի օրվա կապակցությամբ մատուցվեց Սուրբ Պատարագ: Պատարագիչն էր ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Հոգեշնորհ Տ. Մովսես վարդապետ Սարգսյանը:

«Շունը մեր հետևից լացում էր». Պետրոսյանների կիսված երազանքները

168.am (168 ժամ) 

Երգչուհի Անի Պետրոսյանի ընտանիքը Ստեփանակերտը լքելուց չի կարողացել իր հետ վերցնել հարազատ դարձած շանը՝ Ալֆային։ Տեղահանության, երեխաների կիսատ մնացած երազանքների ու հայրենի տան կորստի վշտերի հետ այս բազմանդամ ընտանիքը փորձում է նոր կյանք սկսել Հայաստանում։

Այսօր 19 տարեկան Արեգի տոնն է, որը Շուշիում զոհված եղբոր դին հանելիս ինքն էլ է զոհվել։ Իրենք չգիտեն, որ Ղազանչեցոցի գլխին հիմա ադրբեջանական դրոշն է ծածանվում

168.am (168 ժամ) 

Այսօր 18֊20 տարեկան էն զինվորի օրն է, որը դեռ կանգնած է սահմանին, որը դեռ սահմանն է պահում... Սահման, որի սահմանները ոչ մեկին պարզ չեն։

Միացի՛ր խեղաթյուրված դասագիրքը մերժելու պայքարին․ Պահանջի՛ր ԿԳՄՍ նախարարի հրաժարականը

168.am (168 ժամ) 

ՀՀ Հանրակրթական դպրոցի 7-րդ դասարանի «Հայոց պատմություն» դասագիրքը խոտանելու նախաձեռնող մարմինը 24.01.2024-ին, ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին առաջարկել էր առաջիկա 72 ժամերի ընթացքում, խեղաթյուրված դասագիրքը խոտանել-չեղարկելու որոշում կայացնել, հակառակ պարագային ՀՐԱԺԱՐԻԼ նախարարի իր պաշտոնեն:

Երբեք որևէ մեկից օգնություն չեմ խնդրել՝ կարիքը չեմ ունեցել, հիմա մեծ օգնության կարիք ունեմ. Արցախից բռնի տեղահանված բազմանդամ ընտանիքի մայր

168.am (168 ժամ) 

Արցախից բռնի տեղահանված 39-ամյա Լյուդմիլան 6 երեխաների մայր է, ամուսնու և երեխաների հետ այսօր վարձով բնակվում է Արարատի մարզի Նորաշեն գյուղում։


Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
WTA

Шнайдер вышла в финал турнира WTA-125 в Париже, обыграв Грачёву






Артисты Москвы и Еревана дадут совместный концерт в Большом театре

Из-за велофестиваля Москва встала в пробках

Спортсмен из Тихвина за сутки пробежал 219 километров

Позднякова: температурный рекорд в Москве может обновиться на следующей неделе