Добавить новость
ru24.net
168.am (168 ժամ)
Февраль
2024

Новости за 05.02.2024

Թուրքիան Եգիպտոսին անօդաչու թռչող սարքեր կմատակարարի․ ակնկալվում է Էրդողանի այցը Կահիրե

168.am (168 ժամ) 

Ֆիդանը նշել է նաև, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հնարավոր է, փետրվարի կեսերին այցելի Եգիպտոս, որը կլինի Թուրքիայի նախագահի առաջին այցն այդ երկիր՝ 2013 թվականի հուլիսին Եգիպտոսի նախագահ Մուհամեդ Մուրսիի տապալումից հետո։

ԿԽՄԿ-ն տեսակցել է Բաքվում ապօրինի պահվող հայերին

168.am (168 ժամ) 

Նրա խոսքով՝ տեսակցությունների շրջանակներում ԿԽՄԿ ներկայացուցիչները ծանոթանում են նրանց պահման տարածքի պայմաններին, առողջական վիճակին, հնարավորություն է տրվում կապ հաստատել ընտանիքների հետ։

Ղազախստանի կառավարությունը հրաժարական է տվել

168.am (168 ժամ) 

Սկլյարն ավելի վաղ զբաղեցրել է առաջին փոխվարչապետի պաշտոնը: Նախքան փետրվարի 5-ին հրապարակված հրամանագիրը Ղազախստանի կառավարությունը գլխավորում էր Սմաիլովը։ Նախագահը նրան նախարարների կաբինետի ղեկավարի պաշտոնում նշանակել էր 2022 թ. հունվարին և վերանշանակել 2023 թ. մարտին՝ խորհրդարանի ստորին պալատի ընտրություններից հետո։



Արաբական ծովում հաճախակի են դարձել ծովահենների հարձակումները՝ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրման պատճառով

168.am (168 ժամ) 

2022 թվականի օգոստոսին Նավագնացության միջազգային պալատը և մյուս միջազգային պրոֆիլային կառույցները որոշել էին 2023 թվականի հունվարի 1-ից չեղարկել «բարձր ռիսկային շրջանի» կարգավիճակը Հնդկական օվկիանոսի համար այն պատճառով, որ Սոմալիի ափերի մոտ ծովահենությունը դադարել էր վտանգ ներկայացնել նավագնացության համար:

Ցլերի, Հռչակագրի, մեր ինքնության և օրեր առաջ այս տաղավարում տեղի ունեցածի մասին․ Գարեգին Խումարյան

168.am (168 ժամ) 

Հանրային ռադիոյի այս տաղավարում հունվարի 31-ին տեղի ունեցածը լավ ժուռնալիստիկա չէր։ Մեղավորը ես եմ։ Հարգելի գործընկերս՝ Բարեղամ Ղուկասյանը, բացառիկ մասնագետ է, բայց նեղ ուղղվածության՝ լուրերի հաղորդավար է։ Ու երբ ամիսներ առաջ առաջարկեցի նրան հարցազրուցավարի դերն էլ փորձել, նա, որքան ուժ ուներ, դիմադրում էր։ Իսկ ես, ընդհակառակը՝ վստահ էի, որ կբացվի ու պնդում էի, որ «Անվտանգային միջավայր» հաղորդաշարը հենց ինքը վարի։

Ռուսաստանի դեմ նախապատրաստվում է ԵՄ պատժամիջոցների 13-րդ փաթեթը

168.am (168 ժամ) 

Պատժամիջոցների տակ կհայտնվեն նաև այն օտարերկրյա ընկերությունները, որոնք վերավաճառքի միջոցով «նպաստում են Ռուսաստանի ռազմական ու տեխնոլոգիական ամրապնդմանը կամ նրա պաշտպանության ու անվտանգության հատվածի զարգացմանը»։ Այս դեպքում նոր միջոցները ԵՄ ընկերություններին թույլ չեն տա կրկնակի նշանակության ապրանքներ և տեխնոլոգիաներ վաճառել նրանց։

Ո՞վ է «Մեգամոլ»-ում դանակահարված տղամարդը. մանրամասներ. «Հրապարակ» 

168.am (168 ժամ) 

«Մեգամոլում» երեկ 16։ 30 ահազանգ էր ստացվել, որ մարդ է դանակահարվել։ Ոստիկանները Մեգամոլի ֆուդ կորտում էին հայտնաբերել դանակահարված տղամարդուն։ Տուժողը՝ կնոջ ու երեխայի հետ ֆուդ կորտում ճաշելուց է եղել, երբ մի տղամարդ մոտեցել է ու կտրող- ծակող գործիքով 3-4 հարված հասցնելով՝ արագ հեռացել է դեպքի վայրից։

Սպասվում են թույլ և կարճատև տեղումներ

168.am (168 ժամ) 

Փետրվարի 5-7-ին հանրապետության առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում, փետրվարի 5-ին՝ 20-25մ/վ, 6-ին՝ 30-35մ/վ, փետրվարի 7-ին՝ 15-20մ/վ արագությամբ։ Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում նշված օրերին սպասվում է գետնաբուք: Երևան քաղաքում` Փետրվարի 5-ի ցերեկը, 6-ին, 7-ի գիշերը հնարավոր է թույլ և կարճատև տեղումներ: Փետրվարի 7-ի ցերեկը, 8-10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ […]

Նոր Արեշում տեղի ունեցած պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնել է քրեական վարույթ. ՔԿ

168.am (168 ժամ) 

Տեղի ունեցած պայթյունի և փլուզման պատճառները, ինչպես նաև դեպքի մնացած հանգամանքները կպարզվեն սկսված նախաքննությամբ, որի արդյունքների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն պարբերաբար տեղեկատվություն կտրամադրի։

Новости России
Москва

Академия Готового Арендного Бизнеса — больше чем просто обучение


«Ես Իլհամ Ալիևին ընդհանրապես չեմ մեկնաբանում». Վլադիմիր Վարդանյան

168.am (168 ժամ) 

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն այսօր լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ Ալիևի հայտարարություններին, ասել է, թե ինքը Իլհամ Ալիևին ընդհանրապես չի մեկնաբանում, ինչը խոըհուրդ է տալիս նաև լրագրողներին։

ԱՄՆ սենատը համաձայնեցրել է լրացուցիչ ֆինանսավորման օրինագիծը՝ Ուկրաինային և Իսրայելին օգնության փաթեթներով

168.am (168 ժամ) 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել օրինագծին և Կոնգրեսին խնդրել չձգձգել դրա ընդունումը։ Նախնական քվեարկությունն սպասվում է շաբաթվա կեսերին, բայց ըստ կանխատեսումների՝ օրինագիծը լուրջ դիմադրության կհանդիպի Ներկայացուցիչների պալատում, որտեղ մեծամասնությունը պատկանում է հանրապետականներին​:

Նոր մանրամասներ՝ Գորիսում տեղի ունեցած մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայից». պարզվել է վիրավորի և մասնակիցների ինքնությունը

168.am (168 ժամ) 

Պարզվել է, որ դեպքը տեղի ունեցել Գորիս քաղաքի Երևանյան խճուղում՝ դեպի Հայ-ֆրանսիական սրտաբանական կենտրոն տանող ճանապարհի հատման խաչմերուկում։

«Թթվասեր» անվանումով մթերքը չի կարող պարունակել բուսական յուղ. Վերաքննիչ վարչական դատարանի դիրքորոշումները

168.am (168 ժամ) 

Հանձնաժողովի կողմից վարույթի նախաձեռնման համար հիմք հանդիսացած՝ ապրանքի փորձարկման արձանագրությունը հանդիսանում է վարչական վարույթի նյութ և կարող է դրվել վարչական վարույթը եզրափակող վարչական ակտի հիմքում․


Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анастасия Потапова

Потапова вышла в ¼ финала теннисного турнира в Бирмингеме






Бесплатные вратарские просмотровые сборы Академии Михайлова Москва для детей 2015-2017 г.р.

После погони со стрельбой в Мытищах задержали неадекватного водителя

Поздравление по случаю 6-летия партии «Армянские Орлы. Единая Армения»

Число умерших во время хаджа в Саудовской Аравии граждан РФ выросло до семи