Мы в Telegram
Добавить новость
ru24.net
Гала ТВ
Ноябрь
2023

Новости за 01.11.2023

«Կրասնոդարը» հաղթեց «Սպարտակին», Սպերցյանն ու Հարությունյանը մասնակցեցին խաղին

Гала ТВ 

Ռուսաստանի Գավաթի խմբային փուլի 6-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Սպարտակին» և 3-2 հաշվով հաղթանակ տարավ: Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մասնակցեց Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Գեորգի Հարությունյանը, Էդուարդ Սպերցյանը դաշտ դուրս եկավ 87-րդ րոպեին:

Читать дальше...

ՄԱԿ-ը Իսրայելի ՊԲ հարվածները Ջաբալիա ճամբարին համեմատել է ռազմական հանցագործության հետ

Гала ТВ 

Իսրայելի պաշտպանության բանակի հարվածները Գազայի Ջաբալիա փախստականների ճամբարին կարող է համարվել ռազմական հանցագործություն, քանի որ դա կարելի է դիտարկել որպես անհամաչափ: Այս մասին չորեքշաբթի՝ նոյեմբերի 1-ին, X սոցիալական ցանցի իր էջում հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը: «Հաշվի առնելով քաղաքացիական բնակչության զոհերի մեծ թիվը և ավերածությունների ծավալները, որոնք հետևում են Ջաբալիա փախստականների ճամբարին …

Читать дальше...

Թումանյան փողոցում հայտնաբերվել է սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողը

Гала ТВ 

ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 31-ին Թումանյան փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Կենտրոնական բաժին է տեղափոխվել 29-ամյա Հայկ Հ.-ն, որը 2022 թ. դեկտեմբերի 16-ից ՔՈԳՎ կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ (Սպանության փորձը), 167-րդ (Առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը) և 297-րդ (Խուլիգանությունը) հոդվածների մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք: …

Читать дальше...

Երևանի քաղաքապետի որոշումներով ևս 3 վարչական շրջանի ղեկավարներ են նշանակվել

Гала ТВ 

Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Ռոմիկ Մխիթարյանն և Ալբերտ Հովասափյանը նշանակվել են համապատասխանաբար Մալաթիա-Սեբաստիա, Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարներ, իսկ Ռազմիկ Մկրտչյանը վերանշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Читать дальше...

ՌՈ աշխատակիցները հայտնաբերել են ինքնաձիգներ, հրացան, նռնակներ, փամփշտատուփեր

Гала ТВ 

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություն են ստացել այն մասին, որ դեռևս ինքնությունը չպարզված քաղաքացին զենք-զինամթերք է թողել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղից Զովք գյուղ տանող ավտոճանապարհի աջակողմյան հատվածում։ Նշված վայր մեկնած ՌՈ Աբովյանի բաժնի աշխատակիցները տեղում հայտնաբերել են ինքնաձիգներ, հրացան, առանց պայթուցիչների նռնակներ, փամփշտատուփեր։ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդում է, որ ապօրինի …

Читать дальше...

Տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստ, որը վարել է Նիկոլ Փաշինյանը

Гала ТВ 

Նոյեմբերի 1-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Քննարկվել են Ալավերդի և Վարդենիս համայնքների ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքների հետ կապված հարցեր։  

Читать дальше...

Բոբի Չարլթոնը մահացել է պատահական վայր ընկնելու հետևանքով

Гала ТВ 

«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի լեգենդ սըր Բոբի Չարլթոնը մահացել է Նաթսֆորդի խնամքի տանը՝ պատահական վայր ընկնելու հետևանքով: 1966 թվականի աշխարհի չեմպիոնն ապրում էր Նաթսֆորդի The Willows ծերանոցում, որը մասնագիտացած է դեմենցիայով հիվանդների խնամքի մեջ: Անցկացված հետաքննության ընթացքում հայտնի է դարձել սըր Բոբիի մահվան պատճառը։ «Նա հարվածել է պատուհանագոգին՝ աթոռից ոտքի կանգնելիս հավասարակշռությունը կորցնելուց հետո», …

Читать дальше...

Գերմանիայի ԱԳ նախարարն առաջիկա ուրբաթ կայցելի Հայաստան

Гала ТВ 

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բարբոքը ուրբաթ կայցելի Հայաստան: «Նախատեսվում են բանակցություններ նրա հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ և այցելություն Լեռնային Ղարաբաղից փախստականների կենտրոն», — հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը։

Читать дальше...



Քաղաքացիական հասարակության հետ քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաների կրթության իրավունքի իրացման հարցերը

Гала ТВ 

«Կրթության իրավունքի քաղաքացիական նախաձեռնության» (ԿԻՔՆ) կրթական կազմակերպությունները մեկնարկել են «Կրթության իրավունքի իրացումը` պայմանավորված Արցախի ճգնաժամային իրավիճակով» խորագիրը կրող համաժողովների շարքը, որի առաջին հանդիպմանը մասնակցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը: Միջոցառումը բաղկացած էր երկու պանելային քննարկումից, որոնց ընթացքում պետական և հասարակական ոլորտի ներկայացուցիչներն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաների …

Читать дальше...

Գողացել էր 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը և կանխիկացրել փողը

Гала ТВ 

Հոկտեմբերի 26-ին ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ կորել է տարեցների խնամքի կենտրոններից մեկում բնակվող, Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 86-ամյա կնոջ կենսաթոշակային քարտը, իսկ հոկտեմբերի 25-ին նշված քարտից կանխիկացվել է 100 000 դրամ: Դեպքի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզել են, որ գողությունը կատարել է …

Читать дальше...

Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի գրասենյակ

Гала ТВ 

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի նորաբաց գրասենյակ։ Առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը ողջունելով նախագահին շնորհակալություն է հայտնել այցելության համար։ «Հայաստանը շատ բարձր է գնահատում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը»,- պատասխան ողջույնի խոսքում նշել է նախագահ Խաչատուրյանը։ Մարկուս Ռիտերի և Հայաստանում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել …

Читать дальше...

Եղանակը Հայաստանում

Гала ТВ 

Նոյեմբերի 1-ին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավային, 2-5 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանը մինչեւ շաբաթվա վերջ էապես չի փոխվի։ Ինչպես  տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +8+10, վաղը ցերեկը՝ +20+22։ Օդի ջերմաստիճանը մարզերում. Շիրակում գիշերը՝ +1+5, ցերեկը՝ +15+20, Կոտայքի լեռներում գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +14+18, Կոտայքի նախալեռներում գիշերը՝ …

Читать дальше...

Հոլանդը շնորհավորել է Մեսսիին

Гала ТВ 

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը շնորհավորել է «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիին՝ 2023 թվականի «Ոսկե գնդակը» նվաճելու կապակցությամբ։ Քվեարկության ժամանակ Մեսսին առաջ անցավ երկրորդ հորիզոնականում գտնվող Հոլանդից։ Նորվեգացին սոցցանցերում հրապարակել է մրցանակի հետ արգենտինացու լուսանկարն ու շնորհավորել Մեսսիին։ «Շնորհավորում եմ, Լեո Մեսսի»,- գրել է Հոլանդը:

Читать дальше...


Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Ига Свёнтек

Свёнтек высказалась об акции протеста экоактивистов, выбежавших на корты Рима






США обеспокоены взаимоотношениями России и Китая. Кирби: "У них есть одно общее желание"

Ефимов: инвесторы построят детский сад в районе Выхино-Жулебино

Фотопрогулка по городам Советского Союза. Смотрим!

Фоден стал лучшим футболистом сезона в АПЛ