Мы в Telegram
Добавить новость
ru24.net
Медиамакс
Март
2024
1 2
3
4 5 6 7 8 9
10
11 12 13 14 15 16 17 18 19 20 21 22 23
24
25 26 27 28 29 30
31

Հակոբ Հակոբյան. Կյանքն ունի իր որոշակի ռիթմը

0

Մաս Բ

Կարդացեք նաեւ՝ Հակոբ Հակոբյան. Հայերի հանճարը չի վերջացել

Օգտվելով Հակոբ Հակոբյանի եւ նրա սքանչելի տիկնոջ՝ Մարի Հովելյանի, հրավերներից՝ Այդին Մորիկյանի հետ ոչ հաճախակի այցելում էինք նրանց: Սովորաբար բարձրանում էինք արվեստանոց, տիկին Մարին սուրճի սեղան էր բացում, Հակոբ Հակոբյանը հարմար տեղավորվում էր իր բազկաթոռում ու զրույցը լինում էր ամեն ինչի մասին: Այդ հանդիպումների ժամանակ ես, որպես կանոն, սկսում էի պտտվել կտավների շուրջը, մտովի վերադասավորում էի ու նոր իմաստ հաղորդում, հետո վերադառնում էի ու սկսում պատմել, որ ես նկարիչ լինեի, այսպես ու այնպես կանեի Իմ հանդգնությունը չէր պատժվում, մի անգամ Հակոբ Հակոբյանը նույնիսկ առաջարկեց.

-Կուզե՞ս նե քանի մը դաս տամ քեզի:

-Ի՞նձ, ես նույնիսկ քանոնով ուղիղ գիծ չեմ կարողանում գծել: Ես անհույս եմ:

-Ուղիղ գիծ ես ալ չեմ գծեր, դուն նկարչությունը զգում ես, ուրեմն կրնաս նկարել: Ոչ ոք անհույս չէ, կամք պիտի ըլլա:

Ինձ «փրկեց» Այդին Մորիկյանը.

-Պարոն Հակոբյան, ինքը թող գրի, ես կնկարեմ, իսկ ավելի լավ կլինի՝ Դուք գրեք: Այսքան խոսուն կտավներ նկարողի խոսքն էլ տպավորիչ ու համոզիչ կլինի: Չե՞ք ուզում գիրք գրել:

-Իմ ժամանակս նկարելուն հազիվ կբավե, չեմ գիտեր՝ որու՞ համար գրեմ, ի՞նչ գրեմ, ինչու՞ գրեմ: Հոդվածներ՝ այո, բայց գի՞րք:

Այդինն ու ես նրան համոզում էինք, որ իր խոսքը կարեւոր է ոչ միայն օրվա, այլեւ ժամանակի մեջ ու հետո, տասնամյակներ անց դառնալու է վկայություն իր ապրած օրերի, երկրի ու պետության կյանքի: Ես կողմ էի հուշագրության՝ իր կյանքի առանձնահատուկ իրադարձությունների ու մարդկանց, կտավների ու երազների մասին: Այդինն ասում էր, որ կարող է հոդվածները, հարցազրույցները հավաքել, գրառել խոհերը ու կստացվի փայլուն գիրք:

-Կմտածեմ նե, ի՞նչ ըսիր՝ խոհերը գրառե՞լ: Իսկ դուն իմ փոխարեն կնկարե՞ս

Երբ 2006-ին հայտնվեց Հակոբ Հակոբյանի «Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգիս» հոդվածների ու հարցազրույցների գիրքը, ես կարդացի նաեւ մեր այդ զրույցների արձագանքը: Հակոբ Հակոբյանը իր ձեռամբ արձանագրում էր, որ Այդին Մորիկյանն ու ես քաջալերել ենք իրեն «գրավոր ելույթներ ունենալու»: Անսպասելի էր, ու՝ անսահման հաճելի:

***

Ես բախտ եմ ունեցել Հակոբ Հակոբյանի հետ եւս չորս հարցազրույց անել, որոնցից մեկը դարձրի մենախոսություն ու «Դարավերջ-դարասկիզբ» խորագրով տպագրվեց 1998-ի նոյեմբերի 24-ին «ՀՀ»-ում «Հակոբ Հակոբյան. «Նկարչությունը միայն այն չէ, որ մենք նկարում ենք» վերնագրով:

***

Դար է փոխվում:

Բայց Բրազիլիայի անտառներում մերկանդամ ապրող մարդիկ շարունակում են մերկ մնալ: Դարը փոխվում է, բայց ոչ օրացույցով՝ արթնացար, ու նոր դարի մարդ ես: Ոչ, կյանքն ունի իր որոշակի ռիթմը, որը օրացույցը չի որոշում, եւ գիտնականներն էլ գյուտեր չեն անում, որ նոր դարում հրապարակեն: Վերջապես՝ քրիստոնյա աշխարհի համար է դարը փոխվում, իսկ մուսուլմանների՞

Կյանքի էական փոփոխության որեւէ հույս չեմ կապում 1999-ը 2000 դառնալու հետ: Հատկապես հայերիս համար, որ գտնվում ենք խառնաշփոթ վիճակում, եւ եթե առաջիկա 10-15 տարում առաջընթաց ունենանք, լավ է:

20-րդ դարը բնորոշելիս՝ ես պիտի առանձնացնեմ նկարչությունն իբրեւ հայ մարդու որակներից մեկը: Նկարչությունը համամարդկային վիճակ է, եւ ամեն ժողովուրդ ունի իր նկարչությունը: Անշուշտ, տարբեր ժողովուրդների նկարչական դրսեւորումները տարբեր են թե մտածողության, թե ձեւի իմաստով: Քարայրների պատերից սկսելով  (մարդկության պատմության արշալույսի այդ սքանչելի նկարներն այսօր էլ մնում են իրենց ձեւի ու բովանդակության մեջ կատարյալ) նկարչությունն անխախտ պահպանվեց իբրեւ մարդկային եսի ինքնարտահայտում:

Հայերն իրենց հոգեկան, մտավոր աշխարհն ինչպե՞ս են դրսեւորում նկարչության մակարդակում: Հայ նկարչությունը գոյություն է ունեցել ազգի պատմության վաղնջական ժամանակներից եւ հիանալի, փաստական ապացույցներ է տվել միջնադարում՝ մեր մանրանկարչությունը, որ հայ ոգու, հայ գեղարվեստի բարձր մակարդակ է վկայում: Այնուամենայնիվ, մեր հիանալի մանրանկարչությունը չենք կարող իբրեւ հավասարը հավասարին հարաբերել միջնադարի այլ ժողովուրդների նկարչությանը: Ոչ այն պատճառով, որ որակը վատն է: Ոչ, որակը կա, բայց քիչ է ու նվազ է ներգործության դաշտը: Հասկանու՞մ եք՝ փոքր հատված է ընդգրկում: Հապա համեմատեք եվրոպական արվեստի հետ: Եվրոպացիներն ինչքան մեծ միջոցներ են ունեցել, մեծ պատվերներ: Աշխարհիկ եւ հոգեւոր տերերը քաղաքներ ու ամրոցներ, պալատներ ու տաճարներ, կամուրջներ ու եկեղեցիներ են կառուցել: Քաղաքական ու կրոնական իշխանավորները գիտակցել են արվեստի մեծ ներգործությունը եւ վիթխարի միջոցներ են ներդրել՝ արվեստն իրենց ծառայեցնելու համար: Այդպես եվրոպական մշակույթը ստացել է համամարդկային արժեք-նշանակություն: Իսկ հիմա համեմատենք մեր Ավետարաններում պարփակված-փակված մեր մանրանկարչության հետ, որ հայ թագավորների ու իշխանների պատվերով էր ստեղծվում: Քանի՞ մարդու սեփականություն էր դառնում, ո՞վ էր տեսնում, ո՞վ էր տեղյակ: Իսկ երբ Միքելանջելոն Սիքստինյան մատուռը նկարազարդում էր, մարդիկ եթե ոչ ամեն օր, կիրակի օրերը ժամերգության ժամանակ ուզեին-չուզեին հարաբերվում էին այդ արվեստին, որ այլեւս դառնում էր նրանց ճաշակն ու աշխարհատեսության մակարդակը: Եթե արվեստը դաստիարակիչ դեր ունի, եվրոպացիները լիուլի օգտագործել են այդ դերը: Հայերիս նկարչությունը միայն 19-րդ դարում սկսեց յուրատեսակ վերածնունդ ապրել:Երկար դարեր չունենալով պետականություն՝ մեր եկեղեցին այլ հոգսերով ճնշված լինելով՝ պատվերներ ու պահանջարկ չունենալով, նկարչությունը համարյա դադարել էր գոյություն ունենալ: 19-րդ դարում պատկերը փոխվեց: Դարակեսին Հակոբ Հովնաթանյանը սկիզբ դրեց սքանչելի նկարչական գերդաստանի, եւ մեկը մյուսի հետեւից վրձնվեցին հիանալի կտավներ ու դիմանկարներ: 19-րդ դարավերջին մենք ունեցանք եվրոպական մակարդակի շատ մեծ նկարիչ՝ Հովհաննես Այվազովսկին, որ ձեւավորվեց ու ապրեց ռուսական իրականության մեջ, եւ իր գործը մաս դարձավ 19-րդ դարի ռուս գեղանկարչության, բայց խառնվածքով, ոգիով առանձնացավ իբրեւ հայ: Մենք ունենք նրա զուգահեռը գրականության մեջ՝ Խաչատուր Աբովյանը, որ հայ նոր գրականության հիմնադիրն է: Նա էլ Կովկասից Եվրոպա գնաց, ուսանեց ու վերադարձավ՝ հայերին հաղորդակցելու, կրթելու, զարգացնելու եվրոպական մշակույթի ոգով: 19-րդ դարի վերջերին, երբ Հովհաննես Այվազովսկին տակավին նկարում էր, մի պատանի է երեւում, որ պիտի դառնար 20-րդ դարի հայ մեծագույն նկարիչը՝ Մարտիրոս Սարյանը: Նա միանգամից մեր նկարչությունը հասցրեց եվրոպական մակարդակի: 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի եվրոպական մշակույթի զարգացման ամբողջ երանգապնակը հաշված՝ մենք ունենք մեր համազորը՝ Մարտիրոս Սարյան: Ահավասիկ, հայ մարդը նկարչության միջոցով իր ունակությունները, իր ոգին հաղորդակցում է եվրոպական զարգացած արվեստին, մտավորականությանը եւ ինչ-որ խոսք է բերում Հայաստան: Այսինքն՝ դարերի համեմատական ամլությանն ի տրիտուր հայ ժողովուրդը նկարչական արվեստի  հերթական թռիչքն է գործում դեպի մշակույթի նոր որակ:

Եթե համեմատենք, եվրոպական մշակույթն ընդհատումներ չունի՝ հին հույներից մինչեւ 20-րդ դար (ու մինչեւ 21-րդ դար) ոչ մի կտրված օղակ չկա մշակույթի շղթայում: Մենք ընդհատումներով  հանդերձ՝ ունեցանք մի նկարիչ, որ աշխարհին ապացուցում է՝ հայ մարդն իր որակով ունակ է հասնել ցանկացած մակարդակի:

Ահավասիկ՝ հայկական որակը նկարչության մեջ ապացուցեց իր ուժը, որ անխաթար էր մնացել նախասկզբնական ժամանակներից եւ չի զիջում եվրոպական չափանիշներին:

20-րդ դարի 20-ականներին Հայաստանում կերպարվեստի չզարգացման հնարավորություններ ու պայմաններ ստեղծվեցին: Ճիշտ է, որ սովետական իշխանությունը հիմնականում իր պատվերների համար էր պահում-պահպանում նկարչությունը եւ ստեղծում նկարիչներ: Բայց քանի որ ստեղծվեց կրթական մեծ համակարգ, հայ երիտասարդները, իրենց ունակությունները զարգացնելու պայմաններ ստացան: Սովետական իրականության մեջ երկրի խիստ վարչակարգի պարտադրանքներին, պահանջներին, պատվերներին ենթարկվելով, շատերը, սակայն, չկարողացան իրենց ինքնուրույնությունը պաշտպանել ու ինքնարտահայտվել:

Իսկ 60-ականները նորից, հակառակ դրան, հայ նկարչությունը (հայ արվեստն ընդհանրապես արթնացավ թմբիրից) ասպարեզ եկավ Մինասով: Նա ծնվեց Հայաստանի աննշան գյուղերից մեկում, որի անունը մարդ չգիտեր, եւ նրա շնորհիվ այդ անունը համաշխարհային ճանաչում ստացավ: Մինասը եւս հաստատեց, որ հայ մշակույթը հերթական կամուրջը նետեց համաշխարհային արվեստին: Սարյանը մեզ համար հիմք ու երաշխիք էր, Մինասը՝ հույս ու երաշխիք:

Հակոբ Հակոբյանը 1973 թվականին

Հիմա նկարչության մեջ ազատություն է, ստեղծագործական արգելքներ, կաշկանդումներ չկան, տասնյակներով հայ երիտասարդ նկարիչներ կան, որ նկարում են, բաց են նոր մտածելակերպի, նոր ձեւերի առաջ:

Նկարչությունը կա, զարգանում է, որեւէ խանգարող հանգամանք չկա, մնում է, որ նկարիչները կարողանան իրենք իրենց ֆիզիկական գոյությունը պահպանել եւ հնարավորություն ու ժամանակ ունենան իրենց ինքնազարգացման համար, որովհետեւ նկարչությունը միայն այն չէ, որ մենք նկարում ենք, մեր կտավները կախվում են պատերից: Ոչ, նկարչությունը մարդու բնական վիճակներից է, եւ իր կիրառական մասը շատ ավելի ընդարձակ է կյանքում: Եթե բարեկեցիկ հասարակություն լիներ, նկարչությունը շատ ավելի կարող էր տարածվել կյանքի տարբեր բնագավառներում, որովհետեւ կյանքի ամենատարբեր ասպարեզներում նկարիչներն իրենց դերն ունեն: Եթե մեր երկիրը կարողանա բոլոր բնագավառներում համաքայլ զարգանալ (գիտություն, կրթություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մշակույթ), մենք կլինենք մարդկության զարգացող մասը: Երկրի զարգացումը, նյութական բարեկեցության մակարդակը արվեստագետներին ավելի մեծ գործեր անելու հնարավորություն պիտի տար:

21-րդ դար մենք մտնում ենք նկարիչների մեծ խմբով, մենք չենք սկսում սկզբից, ինչպես 20-րդ դարասկզբին էր, մենք շարունակում ենք:

21-րդ դարի սկիզբը տարբեր է նաեւ նրանով, որ բազմաթիվ հայ նկարիչներ իրենց հողի վրա են:

20-րդ դարը շատ մեծ զարգացում ապրեց նկարչության մեջ: Եթե 19-րդ դարում նկարիչները տակավին աշխատում էին պատվերների հիման վրա, 20-րդ դարի նկարիչներն ազատ ստեղծագործողներ էին, որ չէին կաշկանդված պատվիրատուի եւ հասարակության որոշ չափով կայունացնող ճաշակով: Նկարիչները քարուքանդ արեցին բոլոր նախապաշարումները, տեսակետները, եւ նկարչությունը բացվեց ու տակավին շարունակում է բացվել, տարածվել, տասնապատկվել, եթե ոչ հարյուրապատկվել են նկարչությամբ զբաղվող մարդիկ: Իհարկե, խնդիր է, թե նրանց ստեղծագործությունն ինչպե՞ս ու ո՞ր մասով է յուրացնում հասարակությունը, բայց դա նկարիչների խնդիրը չէ:

20-րդ դարում աշխարհի մեկ կետում՝ Մեքսիկայում, երեք նշանավոր նկարիչներ, սնվելով եվրոպական մտածողությամբ ու ազգային պատմությամբ, ստեղծեցին մի նկարչություն, որ այդպես էլ կոչվեց՝ մեքսիկական: Ռիվիերան, Սիկեյրոսը, Օրոզկոն ժամանակի մեկ հատվածում բախտ ունեցան հասարակական պահանջարկ վայելելու եւ իրենց արվեստով աշխարհին պատմելու Մեքսիկայի անցյալն ու ներկան: Եթե համեմատենք, մենք էլ ունեցանք երեք նշանավոր նկարիչներ՝ Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Հարություն Կալենցը: Եթե այս երեք նկարիչները ժամանակի մեկ հատվածում, մեկ գաղափարով միավորված եւ պատվերով ապահովված լինեին, համոզված եմ եւ համոզված եղեք, որ աշխարհը կիմանար՝ 20-րդ դարում կա հայկական հզոր նկարչություն, որ արտահայտում է հայկական խառնվածքն ու զգացողությունը:

Չեղավ:

Առիթն է, որ ասեմ՝ Մինաս Ավետիսյանն ունի հիանալի որմնանկարներ Գյումրիում: Սքանչելիքներ, որ կորստի սպառնալիքի տակ են: Անգին արժեքներ են այդ որմնանկարները: Ֆաբրիկայի փլվող պատերից մեկը բուլղարացիները եկան ու տեղափոխեցին Գյումրիի թատրոնի ֆոյե՝ փրկեցին: Եթե մենք այսօր ասում ենք, որ մեր մշակույթը մեր անձնագիրն է, եւ մենք պիտի պահպանենք մեր անձի հաստատումը, մենք պարտավոր ենք փրկել Մինասի որմնանկարները, այլապես այդ կորուստն անդառնալի է: Միջոցներ են պետք: Դրամ է պետք: Գիտեմ: Աշխարհում պատերազմներ ու աղետներ են լինում, ավերվում են քաղաքներ, հուշարձաններ, բայց պատերազմից հետո երկրի տերերը վերականգնում են ամբողջությամբ, նախկին տեսքով, որովհետեւ դա է, այդպիսին է մեր մշակույթը, որ պարտավոր ենք պահպանել:

21-րդ դար ենք անցնու՞մ: Ամեն ինչից առաջ պիտի վերականգնենք մեր մեծ հարստությունը, որ կորստի ու քայքայումի մեջ է: 20-րդ դարասկզբին մենք փաստական կորստի մատնեցինք Արեւմտյան Հայաստանի վիթխարի մշակույթը, այս հողինը գոնե պիտի պահենք:

Մեծ է, շատ մեծ է դեպի օտարը գնալու գայթակղությունը, կամավոր գնալու, եւ նրանց՝ օտարների, մշակույթի մարդը դառնալու: Այդպես  մենք կորուստների ճանապարհը կբռնենք, մինչդեռ պարտավորված ենք պահել ու 21-րդ դարին ավանդել մեր ազգային դիմագիծն ու դիմանկարը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Ես չգիտեմ՝ ու՞մ կանվանի 20-րդ դարն իբրեւ իր նկարիչ, գիտեմ, որ շատ կդժվարանա իր միակի ու դարակազմիկի որոնումներում, որովհետեւ տասնյակ փառահեղ նկարիչներ կարող է համրել ու հարյուրավոր փառահեղ կտավներ:

Ես չգիտեմ՝ յուրաքանչյուր երկիր հանրագումարի իր սյունակում անուններ գրելիս ի՞նչ չափանիշներ կունենա: Եվ ո՞րը կլինի չափանիշի չափանիշը:

Դարը դեռ մտածելու ժամանակ ունի:

Եվ՝ ինքնամփոփվելու:

Եվ՝ շարունակվելու իբրեւ ԱՆՑՅԱԼ, իբրեւ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, որի մեջ մենք ԲՈԼՈՐՍ ենք:

Բայց հիմա՝ դարավերջից 5 րոպե առաջ, եթե փորձենք 20-րդ դարի հայ նկարչության անձնագիրը լրացնել, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Հարություն Կալենցի հետ նույն սյունակում շատ հաստատուն պիտի գրենք՝ Հակոբ Հակոբյան, նկարիչ, ում մտավներով միջնադարյան հայ նկարչությունը կամրջվում է 21-րդ դարի հայ նկարչությանը:

Հուսանք՝ եւս փառահեղ:

Շարունակելի:

Կարդացեք նաեւ՝ Հակոբ Հակոբյան. Հայերի հանճարը չի վերջացել

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Օգտվելով Հակոբ Հակոբյանի եւ նրա սքանչելի տիկնոջ՝ Մարի Հովելյանի, հրավերներից՝ Այդին Մորիկյանի հետ ոչ հաճախակի այցելում էինք նրանց: Սովորաբար բարձրանում էինք արվեստանոց, տիկին Մարին սուրճի սեղան էր բացում, Հակոբ Հակոբյանը հարմար տեղավորվում էր իր բազկաթոռում ու … զրույցը լինում էր ամեն ինչի մասին: Այդ հանդիպումների ժամանակ ես, որպես կանոն, սկսում էի պտտվել կտավների շուրջը, մտովի վերադասավորում էի ու նոր իմաստ հաղորդում, հետո վերադառնում էի ու սկսում պատմել, որ ես նկարիչ լինեի, այսպես ու այնպես կանեի… Իմ հանդգնությունը չէր պատժվում, մի անգամ Հակոբ Հակոբյանը նույնիսկ առաջարկեց.

-Կուզե՞ս նե քանի մը դաս տամ քեզի:

-Ի՞նձ, ես նույնիսկ քանոնով ուղիղ գիծ չեմ կարողանում գծել: Ես անհույս եմ:

-Ուղիղ գիծ ես ալ չեմ գծեր, դուն նկարչությունը զգում ես, ուրեմն կրնաս նկարել: Ոչ ոք անհույս չէ, կամք պիտի ըլլա:

Ինձ «փրկեց» Այդին Մորիկյանը.

-Պարոն Հակոբյան, ինքը թող գրի, ես կնկարեմ, իսկ ավելի լավ կլինի՝ Դուք գրեք: Այսքան խոսուն կտավներ նկարողի խոսքն էլ տպավորիչ ու համոզիչ կլինի: Չե՞ք ուզում գիրք գրել:

-Իմ ժամանակս նկարելուն հազիվ կբավե, չեմ գիտեր՝ որու՞ համար գրեմ, ի՞նչ գրեմ, ինչու՞ գրեմ: Հոդվածներ՝ այո, բայց գի՞րք:

Այդինն ու ես նրան համոզում էինք, որ իր խոսքը կարեւոր է ոչ միայն օրվա, այլեւ ժամանակի մեջ ու հետո, տասնամյակներ անց դառնալու է վկայություն իր ապրած օրերի, երկրի ու պետության կյանքի: Ես կողմ էի հուշագրության՝ իր կյանքի առանձնահատուկ իրադարձությունների ու մարդկանց, կտավների ու երազների մասին: Այդինն ասում էր, որ կարող է հոդվածները, հարցազրույցները հավաքել, գրառել խոհերը ու կստացվի փայլուն գիրք:

-Կմտածեմ նե, ի՞նչ ըսիր՝ խոհերը գրառե՞լ: Իսկ դուն իմ փոխարեն կնկարե՞ս…

…Երբ 2006-ին հայտնվեց Հակոբ Հակոբյանի «Ու մերթ լացավ, ու մերթ խնդաց իմ հոգիս» հոդվածների ու հարցազրույցների գիրքը, ես կարդացի նաեւ մեր այդ զրույցների արձագանքը: Հակոբ Հակոբյանը իր ձեռամբ արձանագրում էր, որ Այդին Մորիկյանն ու ես քաջալերել ենք իրեն «գրավոր ելույթներ ունենալու»: Անսպասելի էր, ու՝ անսահման հաճելի:

***

Ես բախտ եմ ունեցել Հակոբ Հակոբյանի հետ եւս չորս հարցազրույց անել, որոնցից մեկը դարձրի մենախոսություն ու «Դարավերջ-դարասկիզբ» խորագրով տպագրվեց 1998-ի նոյեմբերի 24-ին «ՀՀ»-ում «Հակոբ Հակոբյան. «Նկարչությունը միայն այն չէ, որ մենք նկարում ենք» վերնագրով:

***

…Դար է փոխվում:

Բայց Բրազիլիայի անտառներում մերկանդամ ապրող մարդիկ շարունակում են մերկ մնալ: Դարը փոխվում է, բայց ոչ օրացույցով՝ արթնացար, ու նոր դարի մարդ ես: Ոչ, կյանքն ունի իր որոշակի ռիթմը, որը օրացույցը չի որոշում, եւ գիտնականներն էլ գյուտեր չեն անում, որ նոր դարում հրապարակեն: Վերջապես՝ քրիստոնյա աշխարհի համար է դարը փոխվում, իսկ մուսուլմանների՞…

Կյանքի էական փոփոխության որեւէ հույս չեմ կապում 1999-ը 2000 դառնալու հետ: Հատկապես հայերիս համար, որ գտնվում ենք խառնաշփոթ վիճակում, եւ եթե առաջիկա 10-15 տարում առաջընթաց ունենանք, լավ է:

20-րդ դարը բնորոշելիս՝ ես պիտի առանձնացնեմ նկարչությունն իբրեւ հայ մարդու որակներից մեկը: Նկարչությունը համամարդկային վիճակ է, եւ ամեն ժողովուրդ ունի իր նկարչությունը: Անշուշտ, տարբեր ժողովուրդների նկարչական դրսեւորումները տարբեր են թե մտածողության, թե ձեւի իմաստով: Քարայրների պատերից սկսելով  (մարդկության պատմության արշալույսի այդ սքանչելի նկարներն այսօր էլ մնում են իրենց ձեւի ու բովանդակության մեջ կատարյալ) նկարչությունն անխախտ պահպանվեց իբրեւ մարդկային եսի ինքնարտահայտում:

Հայերն իրենց հոգեկան, մտավոր աշխարհն ինչպե՞ս են դրսեւորում նկարչության մակարդակում: Հայ նկարչությունը գոյություն է ունեցել ազգի պատմության վաղնջական ժամանակներից եւ հիանալի, փաստական ապացույցներ է տվել միջնադարում՝ մեր մանրանկարչությունը, որ հայ ոգու, հայ գեղարվեստի բարձր մակարդակ է վկայում: Այնուամենայնիվ, մեր հիանալի մանրանկարչությունը չենք կարող իբրեւ հավասարը հավասարին հարաբերել միջնադարի այլ ժողովուրդների նկարչությանը: Ոչ այն պատճառով, որ որակը վատն է: Ոչ, որակը կա, բայց քիչ է ու նվազ է ներգործության դաշտը: Հասկանու՞մ եք՝ փոքր հատված է ընդգրկում: Հապա համեմատեք եվրոպական արվեստի հետ: Եվրոպացիներն ինչքան մեծ միջոցներ են ունեցել, մեծ պատվերներ: Աշխարհիկ եւ հոգեւոր տերերը քաղաքներ ու ամրոցներ, պալատներ ու տաճարներ, կամուրջներ ու եկեղեցիներ են կառուցել: Քաղաքական ու կրոնական իշխանավորները գիտակցել են արվեստի մեծ ներգործությունը եւ վիթխարի միջոցներ են ներդրել՝ արվեստն իրենց ծառայեցնելու համար: Այդպես եվրոպական մշակույթը ստացել է համամարդկային արժեք-նշանակություն: Իսկ հիմա համեմատենք մեր Ավետարաններում պարփակված-փակված մեր մանրանկարչության հետ, որ հայ թագավորների ու իշխանների պատվերով էր ստեղծվում: Քանի՞ մարդու սեփականություն էր դառնում, ո՞վ էր տեսնում, ո՞վ էր տեղյակ: Իսկ երբ Միքելանջելոն Սիքստինյան մատուռը նկարազարդում էր, մարդիկ եթե ոչ ամեն օր, կիրակի օրերը ժամերգության ժամանակ ուզեին-չուզեին հարաբերվում էին այդ արվեստին, որ այլեւս դառնում էր նրանց ճաշակն ու աշխարհատեսության մակարդակը: Եթե արվեստը դաստիարակիչ դեր ունի, եվրոպացիները լիուլի օգտագործել են այդ դերը: Հայերիս նկարչությունը միայն 19-րդ դարում սկսեց յուրատեսակ վերածնունդ ապրել:Երկար դարեր չունենալով պետականություն՝ մեր եկեղեցին այլ հոգսերով ճնշված լինելով՝ պատվերներ ու պահանջարկ չունենալով, նկարչությունը համարյա դադարել էր գոյություն ունենալ: 19-րդ դարում պատկերը փոխվեց: Դարակեսին Հակոբ Հովնաթանյանը սկիզբ դրեց սքանչելի նկարչական գերդաստանի, եւ մեկը մյուսի հետեւից վրձնվեցին հիանալի կտավներ ու դիմանկարներ: 19-րդ դարավերջին մենք ունեցանք եվրոպական մակարդակի շատ մեծ նկարիչ՝ Հովհաննես Այվազովսկին, որ ձեւավորվեց ու ապրեց ռուսական իրականության մեջ, եւ իր գործը մաս դարձավ 19-րդ դարի ռուս գեղանկարչության, բայց խառնվածքով, ոգիով առանձնացավ իբրեւ հայ: Մենք ունենք նրա զուգահեռը գրականության մեջ՝ Խաչատուր Աբովյանը, որ հայ նոր գրականության հիմնադիրն է: Նա էլ Կովկասից Եվրոպա գնաց, ուսանեց ու վերադարձավ՝ հայերին հաղորդակցելու, կրթելու, զարգացնելու եվրոպական մշակույթի ոգով: 19-րդ դարի վերջերին, երբ Հովհաննես Այվազովսկին տակավին նկարում էր, մի պատանի է երեւում, որ պիտի դառնար 20-րդ դարի հայ մեծագույն նկարիչը՝ Մարտիրոս Սարյանը: Նա միանգամից մեր նկարչությունը հասցրեց եվրոպական մակարդակի: 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբի եվրոպական մշակույթի զարգացման ամբողջ երանգապնակը հաշված՝ մենք ունենք մեր համազորը՝ Մարտիրոս Սարյան: Ահավասիկ, հայ մարդը նկարչության միջոցով իր ունակությունները, իր ոգին հաղորդակցում է եվրոպական զարգացած արվեստին, մտավորականությանը եւ ինչ-որ խոսք է բերում Հայաստան: Այսինքն՝ դարերի համեմատական ամլությանն ի տրիտուր հայ ժողովուրդը նկարչական արվեստի  հերթական թռիչքն է գործում դեպի մշակույթի նոր որակ:

Եթե համեմատենք, եվրոպական մշակույթն ընդհատումներ չունի՝ հին հույներից մինչեւ 20-րդ դար (ու մինչեւ 21-րդ դար) ոչ մի կտրված օղակ չկա մշակույթի շղթայում: Մենք ընդհատումներով  հանդերձ՝ ունեցանք մի նկարիչ, որ աշխարհին ապացուցում է՝ հայ մարդն իր որակով ունակ է հասնել ցանկացած մակարդակի:

Ահավասիկ՝ հայկական որակը նկարչության մեջ ապացուցեց իր ուժը, որ անխաթար էր մնացել նախասկզբնական ժամանակներից եւ չի զիջում եվրոպական չափանիշներին:

20-րդ դարի 20-ականներին Հայաստանում կերպարվեստի չզարգացման հնարավորություններ ու պայմաններ ստեղծվեցին: Ճիշտ է, որ սովետական իշխանությունը հիմնականում իր պատվերների համար էր պահում-պահպանում նկարչությունը եւ ստեղծում նկարիչներ: Բայց քանի որ ստեղծվեց կրթական մեծ համակարգ, հայ երիտասարդները, իրենց ունակությունները զարգացնելու պայմաններ ստացան: Սովետական իրականության մեջ երկրի խիստ վարչակարգի պարտադրանքներին, պահանջներին, պատվերներին ենթարկվելով, շատերը, սակայն, չկարողացան իրենց ինքնուրույնությունը պաշտպանել ու ինքնարտահայտվել:

Իսկ 60-ականները նորից, հակառակ դրան, հայ նկարչությունը (հայ արվեստն ընդհանրապես արթնացավ թմբիրից) ասպարեզ եկավ Մինասով: Նա ծնվեց Հայաստանի աննշան գյուղերից մեկում, որի անունը մարդ չգիտեր, եւ նրա շնորհիվ այդ անունը համաշխարհային ճանաչում ստացավ: Մինասը եւս հաստատեց, որ հայ մշակույթը հերթական կամուրջը նետեց համաշխարհային արվեստին: Սարյանը մեզ համար հիմք ու երաշխիք էր, Մինասը՝ հույս ու երաշխիք:

Հակոբ Հակոբյանը 1973 թվականին

Հիմա նկարչության մեջ ազատություն է, ստեղծագործական արգելքներ, կաշկանդումներ չկան, տասնյակներով հայ երիտասարդ նկարիչներ կան, որ նկարում են, բաց են նոր մտածելակերպի, նոր ձեւերի առաջ:

Նկարչությունը կա, զարգանում է, որեւէ խանգարող հանգամանք չկա, մնում է, որ նկարիչները կարողանան իրենք իրենց ֆիզիկական գոյությունը պահպանել եւ հնարավորություն ու ժամանակ ունենան իրենց ինքնազարգացման համար, որովհետեւ նկարչությունը միայն այն չէ, որ մենք նկարում ենք, մեր կտավները կախվում են պատերից: Ոչ, նկարչությունը մարդու բնական վիճակներից է, եւ իր կիրառական մասը շատ ավելի ընդարձակ է կյանքում: Եթե բարեկեցիկ հասարակություն լիներ, նկարչությունը շատ ավելի կարող էր տարածվել կյանքի տարբեր բնագավառներում, որովհետեւ կյանքի ամենատարբեր ասպարեզներում նկարիչներն իրենց դերն ունեն: Եթե մեր երկիրը կարողանա բոլոր բնագավառներում համաքայլ զարգանալ (գիտություն, կրթություն, արդյունաբերություն, գյուղատնտեսություն, մշակույթ), մենք կլինենք մարդկության զարգացող մասը: Երկրի զարգացումը, նյութական բարեկեցության մակարդակը արվեստագետներին ավելի մեծ գործեր անելու հնարավորություն պիտի տար:

21-րդ դար մենք մտնում ենք նկարիչների մեծ խմբով, մենք չենք սկսում սկզբից, ինչպես 20-րդ դարասկզբին էր, մենք շարունակում ենք:

21-րդ դարի սկիզբը տարբեր է նաեւ նրանով, որ բազմաթիվ հայ նկարիչներ իրենց հողի վրա են:

20-րդ դարը շատ մեծ զարգացում ապրեց նկարչության մեջ: Եթե 19-րդ դարում նկարիչները տակավին աշխատում էին պատվերների հիման վրա, 20-րդ դարի նկարիչներն ազատ ստեղծագործողներ էին, որ չէին կաշկանդված պատվիրատուի եւ հասարակության որոշ չափով կայունացնող ճաշակով: Նկարիչները քարուքանդ արեցին բոլոր նախապաշարումները, տեսակետները, եւ նկարչությունը բացվեց ու տակավին շարունակում է բացվել, տարածվել, տասնապատկվել, եթե ոչ հարյուրապատկվել են նկարչությամբ զբաղվող մարդիկ: Իհարկե, խնդիր է, թե նրանց ստեղծագործությունն ինչպե՞ս ու ո՞ր մասով է յուրացնում հասարակությունը, բայց դա նկարիչների խնդիրը չէ:

20-րդ դարում աշխարհի մեկ կետում՝ Մեքսիկայում, երեք նշանավոր նկարիչներ, սնվելով եվրոպական մտածողությամբ ու ազգային պատմությամբ, ստեղծեցին մի նկարչություն, որ այդպես էլ կոչվեց՝ մեքսիկական: Ռիվիերան, Սիկեյրոսը, Օրոզկոն ժամանակի մեկ հատվածում բախտ ունեցան հասարակական պահանջարկ վայելելու եւ իրենց արվեստով աշխարհին պատմելու Մեքսիկայի անցյալն ու ներկան: Եթե համեմատենք, մենք էլ ունեցանք երեք նշանավոր նկարիչներ՝ Մարտիրոս Սարյանը, Մինաս Ավետիսյանը, Հարություն Կալենցը: Եթե այս երեք նկարիչները ժամանակի մեկ հատվածում, մեկ գաղափարով միավորված եւ պատվերով ապահովված լինեին, համոզված եմ եւ համոզված եղեք, որ աշխարհը կիմանար՝ 20-րդ դարում կա հայկական հզոր նկարչություն, որ արտահայտում է հայկական խառնվածքն ու զգացողությունը:

Չեղավ:

Առիթն է, որ ասեմ՝ Մինաս Ավետիսյանն ունի հիանալի որմնանկարներ Գյումրիում: Սքանչելիքներ, որ կորստի սպառնալիքի տակ են: Անգին արժեքներ են այդ որմնանկարները: Ֆաբրիկայի փլվող պատերից մեկը բուլղարացիները եկան ու տեղափոխեցին Գյումրիի թատրոնի ֆոյե՝ փրկեցին: Եթե մենք այսօր ասում ենք, որ մեր մշակույթը մեր անձնագիրն է, եւ մենք պիտի պահպանենք մեր անձի հաստատումը, մենք պարտավոր ենք փրկել Մինասի որմնանկարները, այլապես այդ կորուստն անդառնալի է: Միջոցներ են պետք: Դրամ է պետք: Գիտեմ: Աշխարհում պատերազմներ ու աղետներ են լինում, ավերվում են քաղաքներ, հուշարձաններ, բայց պատերազմից հետո երկրի տերերը վերականգնում են ամբողջությամբ, նախկին տեսքով, որովհետեւ դա է, այդպիսին է մեր մշակույթը, որ պարտավոր ենք պահպանել:

21-րդ դար ենք անցնու՞մ: Ամեն ինչից առաջ պիտի վերականգնենք մեր մեծ հարստությունը, որ կորստի ու քայքայումի մեջ է: 20-րդ դարասկզբին մենք փաստական կորստի մատնեցինք Արեւմտյան Հայաստանի վիթխարի մշակույթը, այս հողինը գոնե պիտի պահենք:

Մեծ է, շատ մեծ է դեպի օտարը գնալու գայթակղությունը, կամավոր գնալու, եւ նրանց՝ օտարների, մշակույթի մարդը դառնալու: Այդպես  մենք կորուստների ճանապարհը կբռնենք, մինչդեռ պարտավորված ենք պահել ու 21-րդ դարին ավանդել մեր ազգային դիմագիծն ու դիմանկարը:

ԱՆՀՐԱԺԵՇՏ ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆ

Ես չգիտեմ՝ ու՞մ կանվանի 20-րդ դարն իբրեւ իր նկարիչ, գիտեմ, որ շատ կդժվարանա իր միակի ու դարակազմիկի որոնումներում, որովհետեւ տասնյակ փառահեղ նկարիչներ կարող է համրել ու հարյուրավոր փառահեղ կտավներ:

Ես չգիտեմ՝ յուրաքանչյուր երկիր հանրագումարի իր սյունակում անուններ գրելիս ի՞նչ չափանիշներ կունենա: Եվ ո՞րը կլինի չափանիշի չափանիշը:

Դարը դեռ մտածելու ժամանակ ունի:

Եվ՝ ինքնամփոփվելու:

Եվ՝ շարունակվելու իբրեւ ԱՆՑՅԱԼ, իբրեւ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, որի մեջ մենք ԲՈԼՈՐՍ ենք:

Բայց հիմա՝ դարավերջից 5 րոպե առաջ, եթե փորձենք 20-րդ դարի հայ նկարչության անձնագիրը լրացնել, Մարտիրոս Սարյանի, Մինաս Ավետիսյանի, Հարություն Կալենցի հետ նույն սյունակում շատ հաստատուն պիտի գրենք՝ Հակոբ Հակոբյան, նկարիչ, ում մտավներով միջնադարյան հայ նկարչությունը կամրջվում է 21-րդ դարի հայ նկարչությանը:

Հուսանք՝ եւս փառահեղ:

Շարունակելի:

Կարդացեք նաեւ՝ Հակոբ Հակոբյան. Հայերի հանճարը չի վերջացել

Անահիտ Ադամյանը բանասիրական գիտությունների թեկնածու է, պետական դասի խորհրդական 2-րդ աստիճանի:

Սյունակում արտահայտված մտքերը պատկանում են հեղինակին եւ կարող են չհամընկնել Մեդիամաքսի տեսակետներին:

Moscow.media
Частные объявления сегодня

Rss.plus

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Соцфонд выдал проактивно 3,2 млн сертификатов на материнский капитал

"СВЯТОЙ ЛЕНИН: сенсация о прогнозах направит Америку и Европу творить добро?!

Семинар библиотекарей Ленинского округа прошел в Центральной библиотеке

«Школа вожатых» прошла в школе №7 в Реутове

Производители кроссовок New Balance и Under Armour подали около 1000 исков к российским продавцам

Туристы этой национальности достали даже собственных граждан в своей стране: они массово оставляют экскременты на улицах и устраивают беспорядки на местных курортах

Куда россияне теперь ездят на отдых: составлен реальный список стран и российских регионов, пользующихся спросом

Новый тип туров в Турцию начали раскупать российские туристы: вместо отеля им предложено нестандартное размещение

Panthers take Game 1 of Stanley Cup Final as Sergei Bobrovsky shuts out Oilers

Max free trial returns just in time for House of the Dragon season 2 this week

What If You Spent 5 Seconds in the Mariana Trench

Kai Havertz’s fiancee Sophia stuns in see-through outfit on hen weekend as fans say Arsenal star is ‘so lucky’

Торговые настольные электронные весы CAS PR-15P

Вечерело...

«Школа вожатых» прошла в школе №7 в Реутове

Северные ночи...

Take a mystery lover's holiday by solving crime on the Italian Riviera in On Your Tail

В новом трейлере Indiana Jones and the Great Circle Индиана спускается на корабле с горы

Мафия-НН: Все в сборе, правила с тревогой выслушаны, роли прочитаны, и сразу же в бой!

Life is Strange: Double Exposure продолжит историю Макс Колфилд

Досвідчені садівники обирають великі технічні горщики для своїх рослин і квітів

Инго Экосистема стала победителем национальной премии FinTech Awards Russia

Финансовый эксперт Светлана Петрова: как совместить бизнес и семью

Свыше половины российских работодателей поощряют трудоголизм

Парадоксы двойного стандарта

Массовое ДТП произошло на Волгоградском проспекте в Москве из-за открытого люка

Найден материал на господина Шойгу? Ждем следующих генералов "на выход"

Филиал № 4 ОСФР по Москве и Московской области информирует: Соцфонд выдал проактивно 3,2 млн сертификатов на материнский капитал

Стал известен список мест для празднования Курбан-байрама в Подмосковье

Задержанный сотрудник Научно-исследовательского института ФСИН арестован на два месяца

Азербайджанская свадьба устроила стрельбу в Балашихе, а потом двинулась к Кремлю

Замглавы МИД Богданов сообщил об обещании ХАМАС освободить остающихся в секторе Газа россиян

Лето в столице. Больше 20 мест для купания в Москве и вокруг города

Александрова вышла во второй круг турнира WTA в Хертогенбосе

«Мирра Андреева обладает удивительной выживаемостью» // Олимпийская чемпионка по теннису Елена Веснина об итогах женского Roland Garros

Глава ATP вручил Яннику Синнеру награду первой ракетки мира

Мирра Андреева может стать новой Марией Шараповой

Замглавы МИД Богданов сообщил об обещании ХАМАС освободить остающихся в секторе Газа россиян

На Новой Набережной прошло спортивно-развлекательное мероприятие «Вперед, Россия!»

Псков вошел в топ-5 городов, которые туристы больше всего ассоциируют с Россией

Лето в столице. Больше 20 мест для купания в Москве и вокруг города

Музыкальные новости

Певица Буланова назвала Филиппа Киркорова приемником Аллы Пугачевой в России

В Красноярске рэпер Баста поругался с инспекторами ГАИ и пошел пешком через мост

Проклятье «голой вечеринки» и полицейские проверки: куда пропал рэпер Элджей

Голые фото и сказочное Бали: Алена Водонаева бросила вызов шпагатам Волочковой

Финансовый эксперт Светлана Петрова: как совместить бизнес и семью

Инго Экосистема стала победителем национальной премии FinTech Awards Russia

Свыше половины российских работодателей поощряют трудоголизм

Захарова: армянам - нота, апшеронцам – «да»

Ресурсный центр на V Общероссийской конференции «Устойчивое развитие этнокультурного сектора» объединил национально-культурные инициативы из разных регионов России

LISA FM Александр Белоносов выпустил альбом «Родина Сердца: Дневник Психолога»

Пикник на Champs-Élysées: корзинка с закусками, мягкий плед и LG MoodUp

Руководители подразделений электромашинного дивизиона Желдорреммаш прошли обучение в рамках развития производственной системы TOS

Каршеринг BelkaCar запустил летний спецпроект «Умные путешествия»

Готовность Северного обхода Лобни достигла 85%

Массовое ДТП произошло на Волгоградском проспекте в Москве из-за открытого люка

Три машины загорелись в Северном Чертаново

Путин призвал главу «Россетей» обратить внимание на энергокольцо Москвы

Путин: Россия будет поддерживать Турцию в стремлении присоединиться к БРИКС

Парадоксы двойного стандарта

Многоходовка Путина опять сработала. Китай строит дорогу в обход России, но Москве это на руку

Выявлено более 1,8 тысячи случаев заражения COVID-19 за неделю в Москве

Свыше 1,8 тыс. случаев коронавируса выявили в Москве за неделю

6-летняя девочка сломала позвоночник, прыгая на батутах в Москве

Сотрудники Росгвардии предотвратили пожар медицинского центра в Москве

УНИКАЛЬНЫЕ ПРАВОСЛАВНЫЕ РЕЛИКВИИ ПЕРЕДАНЫ В ГЛАВНЫЙ ВОЕННЫЙ КЛИНИЧЕСКИЙ ГОСПИТАЛЬ РОСГВАРДИИ

Врачи из региональных медучреждений положительно оценили столичные ИИ-сервисы

6-летняя девочка сломала позвоночник, прыгая на батутах в Москве

"Евро-Футбол.Ру": "Спартак" летом купит форварда только в случае ухода Соболева

На Играх стран БРИКС выступят выпускники амурских спортшкол

Открытый чемпионат по мажореткам «Парад Московии» прошел в Истре

Стало известно, о чём беседовал Александр Гусев с президентом Беларуси в Минске

Рабочий визит в Республику Беларусь совершил воронежский губернатор

Минск подтвердил готовность наращивать сотрудничество с Баку

Сергей Собянин. Главное за день

Собянин накануне Дня России наградил заслуженных москвичей

Собянин: С начала года в Москве ввели в эксплуатацию восемь спортивных объектов

Собянин: Общегородской школьный выпускной пройдет в Москве 28 июня

Инго Экосистема стала победителем национальной премии FinTech Awards Russia

Жителям Подмосковья рассказали о лесопожарной обстановке в лесах на 11–13 июня

«Нельзя трогать руками»: огромных испанских слизней вновь заметили в Москве

Инго Экосистема стала победителем национальной премии FinTech Awards Russia

Задержанный сотрудник Научно-исследовательского института ФСИН арестован на два месяца

Замглавы МИД Богданов сообщил об обещании ХАМАС освободить остающихся в секторе Газа россиян

Заместители главы Жуковского продолжают проводить пешие обходы территорий

Врач рассказал об опасности «умных» ушных палочек

В Архангельске прошёл межрегиональный теннисный турнир «Белое море»

В Архангельске пройдет IV Межрегиональный фестиваль национальных культур «Гармоничная Россия»

XXXIII Церемония награждения Театральной Премии «Хрустальная Турандот» в «Архангельском»

Архангельская область испытывает нехватку профессиональных химиков

На этой неделе загрязнение воздуха отмечали в четырех городах Крыма

«Я жизнь люблю! – привыкла долго жить! »

Музыкально-поэтический вечер «Жизнь не кончена, песня не спета»

Выставка-галерея «России славной имена»

Женщина пострадала от обрушения облицовки балкона на Проспекте Мира

Лето в столице. Больше 20 мест для купания в Москве и вокруг города

Финансовый эксперт Светлана Петрова: как совместить бизнес и семью

Азербайджанская свадьба устроила стрельбу в Балашихе, а потом двинулась к Кремлю

Спорт в России и мире

Новости спорта

Новости тенниса
ATP