«Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը մշակվել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ավելի քան 10-տարվա գործունեության եւ Երեւանի պետական համալսարանի բազմամյա փորձի համադրությամբ։ Սա ուսուցչի առաջին որակավորման ծրագիրն է Հայաստանում, որը կենտրոնանում է կրթական հավասարության եւ արդարության եւ այդ գործում ուսուցչի առաջնորդական դերի կարեւորության վրա։
Մագիստրոսական ծրագիրը եւս մեկ անգամ ընդգծում է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի` կրթական ոլորտում նշանակալից փոփոխություններ կատարելու հանձնառությունը: «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի եւ ԵՊՀ այս համագործակցությունն արտացոլում է մանկավարժության՝ որպես մասնագիտության գրավչության մեծացումը եւ ուսուցչի դերակատարության վերասահմանումը։
Մագիստրոսական ծրագիրը ավարտել են 24 շրջանավարտներ, որոնք միեւնույն ժամանակ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի երկամյա ծրագրի Ուսուցիչ-առաջնորդներն են։ Տարածաշրջանում նմանը չունեցող այս ծրագիրը շեշտադրում է առաջնորդության խթանման եւ համակարգային վերափոխումների գործում ուսուցչի դերակատարությունը։
««Ուսուցչական առաջնորդություն» մագիստրոսական ծրագիրը նպատակ ունի վերհանել եւ ցույց տալ, թե ինչ խնդիրներ կան մեր կրթական համակարգում։ Ծրագիրը դեռեւս հասանելի է միայն մեր Ուսուցիչ-առաջնորդների համար, սակայն մենք մեծ ցանկություն ունենք այս ծրագիրը հասանելի դարձնել բոլոր ուսուցիչների համար»,- ասել է «Դասավանդի՛ր, Հայաստան» կրթական հիմնադրամի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։
«Այն կրթական վերջնարդյունքը, հմտություններն ու կարողունակությունները, որ ձեւավորվում են ուսանողների մոտ «Ուսուցչական առաջնորդություն» ծրագրի շնորհիվ, հնարավորություն են տալիս նաեւ ներդրում ունենալ համայնքների զարգացման գործում»,- նշել է ԵՊՀ ուսումնական գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը։

Лидер движения и партии «Всеармянский фронт» Аршак Карапетян 20 мая 2024 года посетил посольство Исламской Республики Иран в Москве
В Санкт-Петербург прошел ХIХ Санкт-Петербургский международный книжный салон
Театр и Культура, Россия и Дети: 15 мая театр кукол Ульгэр представил спектакль «Мүнгэн мүшэдүүд» в стенах Художественного музея для первых классов гимназии №29 Улан-Удэ
Массовая драка произошла на одной из улиц Симферополя
Выставка славянских истоков «В бессмертье уходит всеведенье литер простых»
Театр и Культура, Россия и Дети: 15 мая театр кукол Ульгэр представил спектакль «Мүнгэн мүшэдүүд» в стенах Художественного музея для первых классов гимназии №29 Улан-Удэ
«Дефицитный продукт». В Севастополе малогабаритки стали дороже, Симферополь продемонстировал падение стоимости квадрата