ՄՅՈւ-ն դիտարկում է Բեյլին ձեռք բերելու տարբերակը
«Ռեալի» կիսապաշտպան Գարեթ Բեյլը դեռ կարող է փոխել ակումբային գրանցումը տրանսֆերային պատուհանը փակելուց առաջ:
ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Օլե Գունար Սուլշերն ակումբի ղեկավարությանը խնդրել է ձեռք բերել ուելսցուն: Մարզիչը կարծում է, որ Բեյլը կարող էր թիմում փոխարինել վնասվածք ստացած Մարկուս Ռեշֆորդին:
Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև «Տոտենհեմը»։