Мы в Telegram
Добавить новость
ru24.net
Tert.am (hy)
Март
2024

Новости за 03.03.2024

Սուրեն Պապիկյանը «Հանրապետական» մարզադաշտում մասնակցել է Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման արարողությանը

Tert.am (hy) 

Մարտի 3-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված ֆուտբոլի համաբանակային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությունը։

Читать дальше...

Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ-ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ (լուսանկարներ)

Tert.am (hy) 

ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է ՀՀ -ում լիցենզավորված հեռուստաընկերությունների ներկայացուցիչների հետ, որին ներկա էր նաև ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։

Читать дальше...

Ուֆիցի պատկերասրահում էկոակտիվիստները թռուցիկներ են փակցրել Բոտիչելիի նկարի վրա

Tert.am (hy) 

Էկո ակտիվիստների խումբը թռուցիկներ է փակցրել Սանդրո Բոտիչելիի «Գարուն» կտավի վրա Ֆլորենցիայի Ուֆիցի պատկերասրահում: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովստին՝ հղում անելով Տոսկանական la Nazione թերթին:

Читать дальше...



Հալաբյան փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ 2 հոգի հոսպիտալացվել է

Tert.am (hy) 

Մարտի 3-ին, ժամը 16:19-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան և Արզումանյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Читать дальше...

Թեղենիք գյուղում ծաղկել են ձնծաղիկները. Գագիկ Սուրենյան (տեսանյութ)

Tert.am (hy) 

Կոտայքի մարզի Թեղենիք գյուղում ծաղկել են ձնծաղիկները:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

Նշենք, որ Երևան քաղաքում մարտի 3-ի ցերեկը, 4-5-ին, 6-ի գիշերը, 8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 6-ի երեկոյան ժամերին, 7-ին սպասվում է անձրև։

 
Հանրապետության տարածքում մարտի 3-ի ցերեկը, 4-ի և 6-ի գիշերը, 5-ին և 8-ին սպասվում է առանց տեղումների... Читать дальше...

Երևանի կենդանաբանական այգում ապառաժ քարերը պոկվել ու թափվել են պոնիների պահման տարածք

Tert.am (hy) 

Այսօր՝ մարտի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում կենդանաբանական այգում։ 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, պոնիների պահվող տարածքի մոտ անձրևաջրերի պատճառով թուլացած ժայռաբեկորներից մի քանիսը պոկվել ու թափվել են։ Բարեբախտաբար, կենդանիները այդ պահին մի քանի մետր հեռավորության վրա են գտնվել։
 
Տեղում պարզվել է, որ փրկարարները ոչինչ չեն կարող անել, այդ քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։

Կենդանաբանական այգու անվտանգության աշխատակիցները նշում էին... Читать дальше...

Հայտնի է՝ ՀՀ որ գյուղերն են այս կամ այն ​​կերպ վերահսկվում Ադրբեջանի ԶՈւ կողմից

Tert.am (hy) 

Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանել է, թե որ գյուղերի տարածքներն են այս կամ այն կերպ վերահսկՎում Ադրբեջանի ԶՈ–ւ–կողմից, ինչպես ավելի վաղ ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Читать дальше...

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանիի հետ

Tert.am (hy) 

Արարատ Միրզոյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի նախարար Բույար Օսմանիի հետ, ինչի մասին տեղեկացրել է X-ի իր միկրոբլոգում:

«Լավ հնարավորություն էր Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում հանդիպել Հյուսիսային Մակեդոնիայի գործընկերոջս հետ: Մենք մտքեր փոխանակեցինք տարածաշրջանային թեմաների, առկա խնդիրների լուծման հեռանկարների շուրջ, որոնք դեռևս խոչընդոտում են Հարավային Կովկասում երկարատև խաղաղության հաստատմանը: Ընդգծել եմ, որ Հայաստանի դիրքորոշումը հստակ է՝ համահունչ... Читать дальше...

«Նոր դիվանագիտական ​​թրենդ». Բայդենը համբուրել է Իտալիայի վարչապետի գլուխը (տեսանյութ)

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում աշխատանքային հանդիպումից հետո Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիին հրաժեշտ տալիս համբուրել է կնոջ գլուխը:

Համապատասխան տեսագրությունը հրապարակել է «Известия»-ն։

X սոցիալական ցանցի օգտատերերը Բայդենի համբույրն անվանել են «նոր դիվանագիտական թրենդ»:

Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Մեդվեդևը՝ գերմանացի զինվորականների գաղտնալսված խոսակցության մասին

Tert.am (hy) 

Բունդեսվերի սպաների միջև գաղտնալսված խոսակցությունը վկայում է այն մասին, որ Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում։

«Բունդեսվերի սպաների խոսակցությունը որպես հրթիռների և տանկերի խաղ ներկայացնելու փորձերը չարամիտ սուտ են: Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի»,- գրել է քաղաքական գործիչը:

Նշենք, որ Գերմանիայի պաշտպանության նախարարությունը շաբաթ հաստատել է, որ գերմանացի բարձրաստիճան... Читать дальше...

Ջորջինա Ռոդրիգեսը կրել է Ռոնալդուին նվիրված զգեստ (լուսանկարներ)

Tert.am (hy) 

Ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, մասնակցել է Vetements ապրանքանիշի աշուն/ձմեռ 2024-2025 հավաքածուի ցուցադրությանը՝ կրելով սիրելիին նվիրված զգեստ:

Ինչպես գրում է Daily Mail-ը, Ռոդրիգեսը պոդիում է բարձրացել Փարիզի Նորաձևության շաբաթվա շրջանակում: 30-ամյա կինը կրել է ալ կարմիր երկար զգեստ, որի վրա գրված է եղել Ռոնալդուի համար խորհրդանշական յոթ թիվն ու նրա ազգանունը: 39-ամյա Կրիշտիանուն յոթերորդ համարի մարզաշապիկը կրել էր «Մանչեսթեր Յունայթեդում» և շարունակել է ավանդույթը... Читать дальше...

Новости России
Москва

Откровение артиста госцирка Бурятии Саяна Дондокова - Театр и дети, Культура и Россия, интервью


Ռուսաստանն ու Ուկրաինան հասել են նրա սահմանագծին, ինչին կարելի էր հասնել ռազմական ճանապարհով. բանակցելու ժամանակ է. Թուրքիայի ԱԳՆ

Tert.am (hy) 

Թուրքիան կարծում է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան հասել են նրա սահմանագծին, ինչին կարելի էր հասնել ռազմական ճանապարհով, հայտարարել է երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանը՝ Մոսկվային և Կիևին բանակցային սեղանի շուրջ նստելու կոչ անելով, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մեր դիրքորոշումն այն է, որ երկու կողմերն արդեն հասել են նրա սահմանագծին, ինչին կարելի է հասնել ռազմական ճանապարհով: Մենք կարծում ենք, որ այժմ եկել է հրադադարի շուրջ երկխոսելու ժամանակը», - ասել է նա:

Լեբրոն Ջեյմսը NBA-ի պատմության մեջ առաջին խաղացողն է, որը վաստակել է 40,000 միավոր

Tert.am (hy) 

«Լոս Անջելես Լեյքերս»-ի բասկետբոլիստ Լեբրոն Ջեյմսը «Դենվեր» ակումբի դեմ խաղում վաստակել է 26 միավոր։ Արդյունքում նա գերազանցել է ամբողջ կարիերայի ընթացքում 40 հազար միավորի շեմը, գրում է kommersant.ru-ն։

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) պատմության մեջ նախկինում ոչ ոք այս նվաճմանը չի հասել:

39-ամյա Լեբրոն Ջեյմսն ընդհանուր ունի 40 017 միավոր:

Ջեյմսը NBA-ի քառակի չեմպիոն է (2012, 2013, 2016, 2020): Նա չորս անգամ ճանաչվել է կանոնավոր առաջնության և փլեյ-օֆֆի շարքի ամենաթանկարժեք... Читать дальше...

Գազայում զինադադարի պայմանագիրը կարող է կնքվել 1-2 օրից. ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ

Tert.am (hy) 

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման պատվիրակությունը, ինչպես նաև Կատարի և ԱՄՆ-ի ներկայացուցիչները ժամանել են Եգիպտոսի մայրաքաղաք՝ վերսկսելու Գազայի հատվածում զինադադարի շուրջ բանակցությունները։ Այս մասին հայտնում է Reuters-ը։

ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը AFP-ին ասել է, որ զինադադարի պայմանագիրը կարող է կնքվել մեկ-երկու օրից, եթե Իսրայելն ընդունի պաղեստինցի գրոհայինների պահանջները: Իսրայելի պատվիրակությունը չի ժամանել բանակցությունների։

Նախօրեին Al Hadath հեռուստաալիքը, հղում անելով աղբյուրներին... Читать дальше...

Արգենտինայում տղամարդը գնացել է վիրահատելու լեղապարկը՝ փոխարենը բժիշկները նրան սխալմամբ վազէկտոմիայի են ենթարկել

Tert.am (hy) 

Արգենտինացի տղամարդն իր կյանքի շոկն է ստացել` տեղեկանալով, որ բժիշկներն իր լեղապարկի վիրահատելու փոխարեն վազէկտոմիա (վիրահատական միջամտություն, որի ընթացքում տղամարդու սերմնածորանները հատվում ու կապվում (փակվում) են այնպես, որ սերմնահեղուկը չկարողանա անցնել սերմնատար ծորաններ (սերմնաժայթքում) և կանխվի բեղմնավորումը-Խմբ.) են կատարել:

Читать дальше...

Ալ Ֆատեհը ոչ-ոքի է խաղացել Ալ Ահլիի հետ, Սելարայանն ամբողջական հանդիպում է անցկացրել

Tert.am (hy) 

Սաուդյան Արաբիայի առաջնության 22-րդ տուրի խաղում «Ալ Ֆատեհը» մրցակցի հարկի տակ ոչ-ոքի է խաղացել «Ալ Ահլիի» հետ։

Հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ «Ալ Ֆատեհի» կազմում աչքի է ընկել Քրիստիան Տելոն, իսկ տանտերերի կազմում հաշիվը հավասարեցրել է Սեն Մաքսիմենը։

Հյուրերի կազմում ամբողջ հանդիպմանը մեկնարկային րոպեներից մասնակցել է հարձակվող Լուկաս Սելարայանը, հայտնում է armsport.am-ը։

Այս խաղից հետո «Ալ Ֆատեհը» 31 միավորով 7-րդն է առաջնության մրցաշարային աղյուսակում։

Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի վարչապետին

Tert.am (hy) 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բուլղարիայի Հանրապետության վարչապետ Նիկոլայ Դենկովին՝ ազգային տոնի առթիվ:

Ուղերձում նշված է.«Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Բուլղարիայի Հանրապետության ազգային տոնի՝ Ազատագրման օրվա կապակցությամբ:

Հայաստանի և Բուլղարիայի միջև հարաբերությունները հիմնված են մեր երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իսկ քաղաքական երկխոսությունը շարունակվում է բարձր մակարդակով:

Մենք... Читать дальше...


Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Виктория Азаренко

Азаренко: Я из среды, где не принято говорить о своих чувствах, поэтому пришлось учиться






Собянин: Количество креативных кластеров в Москве увеличилось почти в два раза

Бойца ММА Исламова отправили в СИЗО до 24 июня

Два автомобиля столкнулись на Северо-Восточной хорде МСД

Женщина-водитель и двое детей пострадали в ДТП в Самарской области