Добавить новость
ru24.net
Tert.am (hy)
Март
2024

Новости за 09.03.2024

Հրդեհ՝ Եղեգնաձորի տներից մեկում, մանկահասակ երեխան հոսպիտալացվել է

Tert.am (hy) 

Մարտի 9-ին, ժամը 10:08-ին Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր քաղաքի Նարեկացու փողոցում այրվում է տուն։

Читать дальше...

Կենդանաբանական այգին նոր բնակիչ ունի, իսկ առաջիկայում այն նաև կհամալրվի նոր ազատավանդակներով, ճեմուղիներով և կանաչապատ գոտիներով (տեսանյութ)

Tert.am (hy) 

Երևանի կենդանաբանական այգին կհամալրվի նոր ազատավանդակներով, ճեմուղիներով և կանաչապատ գոտիներով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Читать дальше...

Առաջնորդությունը գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու կարողությունն է. Աննա Վարդապետյանը՝ Առաջնորդության դպրոցի ուսանողներին

Tert.am (hy) 

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանի հրավերով, 2024 թվականի մարտի 8-ին հանդիպել է Դպրոցի ուսանողներին և երկխոսության ձևաչափով քննարկել օրենքի գերակայության գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու մարտահրավերներն ու հաջողության պատմությունները:

Читать дальше...

ԱՄՆ-ն հայտնել է դաշնակիցների հետ հուսիների 15 ԱԹՍ խոցելու մասին

Tert.am (hy) 

Միացյալ Նահանգներն ու իր դաշնակիցները հետ են մղել «Անսար Ալլահ» շարժման (հուսիներ) հարձակումը Կարմիր ծովում և Ադենի ծոցում՝ խոցելով 15 անօդաչու թռչող սարք: Այս մասին, ինչպես գրում է ՌԻԱ Նովոստին, «X»-ի իր միկրոբլոգում հայտարարել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը  (CENTCOM):

Читать дальше...

Մահվան ելքով պատահար՝ «Հյուսիս-հարավ» նոր կառուցվող ճանապարհին․ «Mercedes Viano»-ն վրաերթի է ենթարկել ճանապարհաշինարարին

Tert.am (hy) 

Այսօր՝ մարտի 9-ին, մահվան ելքեվ վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 09։15-ի սահմաններում Վրաստանի Հանրապետության քաղաքացի 62-ամյա Արտյոմ Մ․-ն  իր վարած «Mercedes Viano» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի 68 կմ հատվածում՝ Թալինի վարչական շրջանում, դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել հետիոտն, Արցախի Հանրապետության քաղաքացի, Երևանում ժամանակավորապես բնակվող 73-ամյա Գեորգի Ա․-ին։

Читать дальше...



Կան կասկածներ, որ Ադրբեջանը կարող է ունենալ հետագա ծրագրեր, շարունակել իր նկրտումները ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ․ Արարատ Միրզոյան

Tert.am (hy) 

Ադրբեջանի հետ մենք քննարկում ենք ոչ թե զինադադար, այլ խաղաղության հասնելու գործընթաց։ Մենք բանակցում ենք խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ, կան նաև այլ քննարկումների հարթակներ։ Այս մասին «TRT World» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին։

Читать дальше...

Հայաստանը ԵՄ կարևոր գործընկերն է Հարավային Կովկասում․ ԵՄ ռազմական կոմիտեի նախագահ

Tert.am (hy) 

Եվրամիությունում Հայաստանի Հանրապետության ներկայացուցչության ղեկավար, դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Եվրոպական միության ռազմական կոմիտեի նախագահ գեներալ Ռոբերտ Բրիգերի հետ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչությունը։

Читать дальше...

Եթե մենք բացենք Հայաստանի ու Թուրքիայի միջև սահմանը, գործարար կապերն ինքնուրույն կզարգանան. ԱԳ նախարար

Tert.am (hy) 

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին, որի ժամանակ անդրադարձել է նաև հայ-թուրքական հարաբերություններին։ Լրագրողի դիտարկմանը, որ նայելով Թուրքիայի հետ վերջին մեկ տարվա հարաբերություններին, հատկապես երկրաշարժի շրջանում, իրենք տեսնում են Հայաստանի աջակցությունը Թուրքիային և սահմանին կամուրջի բացումը, Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ երկրաշարժի ու դրանք հաջորդած Հայաստանի արձագանքի, ցուցաբերած... Читать дальше...

Ինչի արդյունքում է աճել Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը. «Փաստ»

Tert.am (hy) 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Պաշտոնական տվյալներով, 2024 թվականի հունվարին Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունը աճել է մոտ 79 տոկոսով և կազմել շուրջ 2,1 մլրդ դոլար: Ինչ խոսք, տպավորիչ ցուցանիշ է: Իսկ ինչի՞ արդյունքում է եղել այդ աճը: Որքան էլ արտաքուստ զարմանալի թվա, այդպիսի ցուցանիշը առաջին հերթին Ռուսաստանի հետ ապրանքաշրջանառության կտրուկ աճի հետևանք է:

Читать дальше...

Բնակարանի ձեռքբերման հասանելիություն կապահովվի մոտ 1000 հանրային ծառայողի համար. նախագիծ. «Փաստ»

Tert.am (hy) 

«Փաստ» օրաթերթը գրում է. «Քաղաքաշինության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հանրային ծառայողներին բնակարաններով ապահովման ծրագրի շրջանակներում Երևան քաղաքի Հրաչյա Աճառյան փողոցի N 53 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքային համալիրի բնակարանների և ավտոկայանատեղիների վաճառքի կարգը հաստատելու մասին» նախագիծը: Այն մշակվել է Քաղաքաշինության կոմիտեի կողմից՝ «ՄԼ ՄԱՅՆԻՆԳ» ՍՊԸ-ի կողմից 2022 թ.-ի հոկտեմբերի 6-ին ՀՀ վարչապետի աշխատակազմ ներկայացված քաղաքաշինական ծրագրային առաջարկի հիման վրա:

Читать дальше...

Հայաստանում ակտիվորեն քննարկվում են առկա նոր հնարավորությունները, այդ շարքում է նաև ԵՄ-ին անդամակցության գաղափարը․ Արարատ Միրզոյան

Tert.am (hy) 

Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցության շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել թուրքական «TRT World» հեռուստաալիքին։ Անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական մի շարք հարցերի, այդ թվում՝ ԱՄՆ, ԵՄ հետ հարաբերություններին, Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացում առկա առանցքային հարցերին։

Читать дальше...

Իսակովի պողոտայում «Toyota Corolla»-ն բախվել է բազալտե եզրաքարին, ապա ծառերին ու հայտնվել ԱՄՆ դեսպանատան պարսպի մոտ

Tert.am (hy) 

Այսօր՝ մարտի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Երևանի բնակիչ 25-ամյա Արամայիս Ս․-ն իր վարած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է բազալտե եզրաքարին, անցել դրա վրայով, բախվել ծառերին և հայտնվել դեսպանատան պարսպի մոտ՝ կանաչ «գազոնում»։

Читать дальше...

Փաշինյանի հետ փակ հանդիպումներից առաջ հավաքում են ՔՊ-ականների հեռախոսները․ «Հրապարակ»

Tert.am (hy) 

«Հրապարակ» թերթը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի կողմից ՔՊ-ի հանդեպ անվստահությունը չի հաղթահարվում` եթե չասենք գնալով խորանում է: Նիկոլ Փաշինյանի հետ փակ հանդիպումներից առաջ հավաքում են ՔՊ-ական պատգամավորների հեռախոսները, քննարկման դահլիճում խլացուցիչներ են աշխատում: Այդպես են արել նաեւ նախօրեին` երբ Փաշինյանը երեկոյան ժամը 18:00-ից, չորս ժամանոց փակ հանդիպում է ունեցել իշխանական ֆրակցիայի հետ։

Читать дальше...

Երևանի ավագանու ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն առաջին փուլով ընդունել է ուղեվարձի թանկացման նախագիծը․ «Ժողովուրդ»

Tert.am (hy) 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հինգշաբթի օրը Երեւանի ավագանու ֆինանսավարկային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը առաջին փուլով ընդունել է տրանսպորտի ուղեվարձի թանկացման աղմկահարույց նախագիծը:

Читать дальше...

Դատական համակարգում ներքին խմորումները խորացել են․ «Ժողովուրդ»

Tert.am (hy) 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Դատական համակարգում ներքին խմորումներն ավելի են խորացել։ Խոսակցություններ են պտտվում, որ իրենց խաբել են։ Բանն այն է, որ դատավորների ներքին խմբի խոսակցության բացահայտումից հետո, երբ առաջին հրաժարականի դիմում ներկայացրեց ԲԴԽ անդամ, դատավոր Արշակ Վարդանյանը, տպավորությունն այնպիսին էր, որ թեման պետք է այս մեկ հրաժարականով փակված լիներ, քանի որ Արշակ Վարդանյանին խոստացել են իշխանական վերնախավից, որ նրա հրաժարականից հետո մյուս դատավորներին հանգիստ կթողնեն, սակայն նրանց... Читать дальше...

Էկոպարկային ծառայությունն առաջին եռամսյակում 4 մլն 329 հազար դրամ արժողությամբ բենզին է գնել․ «Ժողովուրդ»

Tert.am (hy) 

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Պետական անտառներում, անտառային հողերում եւ բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանության եւ անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների օրենսդրության կիրառման նկատմամբ պետական հսկողության գործառույթներ իրականացնող պետական լիազոր մարմինը՝ Էկոպարեկային ծառայությունը, 2024 թվականի առաջին եռամսյակում 4 մլն 329 հազար դրամ արժողությամբ բենզին է գնել։

Читать дальше...


Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Анна Калинская

Калинская выиграла второй матч за день и вышла в финал турнира в Берлине






На окраине, 1998 год, Москва

В России вырастет размер госпошлины за развод супругов и смену имени в 2025 году

«Коронация в глазах Севера»: Анна Степановна Захарова - супруга купца П.И. Захарова

Иран вступил в ЕАЭС. Какие выгоды открываются перед Россией