Օդի ջերմաստիճանը հունվարի 18-20-ը կբարձրանա․ ԱԻՆ
Հունվարի 16-19-ը Հայաստանի առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են թույլ տեղումներ, առանձին վայրերում՝ քամու ուժգնացում: Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը հունվարի 18-20-ը աստիճանաբար կբարձրանա 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Լեռնային Ղարաբաղում՝ 8-10 աստիճանով: