Հայաստանը ցանկանում է ընդօրինակել Վրաստանի պարեկային ոստիկանության մոդելը
Թբիլիսիում երեկ կայացել է Վրաստանի ու Հայաստանի ներքին գործերի նախարարներ Գեորգի Գախարիայի և Վալերի Օսիպյանի հանդիպումը: «Գրուզիա օնլայն» կայքի փոխանցմամբ՝ այդ հանդիպմանը Վալերի Օսիպյանն ասել է. «Մեր երկրում ներկայումս ընթանում են ոստիկանության բարեփոխումներ և մեզ հետաքրքրում է Վրաստանի պարեկային ոստիկանության գործունեությունը: Մենք ցանկանում ենք այդ մոդելը օգտագործել մեր երկրում»: Հիշեցնեմ, դեռ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության ժամանակ Վրաստանի ճանապարհային ոստիկանությունը վերափոխվեց պարեկային ոստիկանության... Читать дальше...