Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

Էրդողանը կրկին խոսել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման մասին

0

Թուրքիան անհրաժեշտ է համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանումը, հայտարարել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի ընդհանուր քաղաքական բանավեճերի ժամանակ:

Այդ մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Մենք կարևոր ենք համարում Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պահպանումը, ներառյալ Ղրիմի տարածքը, որի բռնակցումը մենք չենք ճանաչում: Անհրաժեշտ է ավելի շատ ջանքեր գործադրել Ղրիմի թաթարների իրավունքների պաշտպանության համար»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը :

Ավելի վաղ Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Անկարան չի ճանաչում Ղրիմում Պետդումայի ընտրությունները: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը ցավում է, որ Թուրքիան չի ճանաչել Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները և հույս ունի, որ հանրապետության դիրքորոշումը թերակղզու մասով կփոխվի:

2014 թ.-ի փետրվարին Ղրիմի և Սևաստոպոլի իշխանությունները որոշեցին Ռուսաստանի հետ վերամիավորման հարցով հանրաքվե անցկացնել: Քվեարկությանը տեղի ունեցավ մարտի 16-ին, 2 օր անց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմը և Սևաստոպոլը Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու մասին համաձայնագիրը, իսկ մարտի 21-ին փաստաթուղթը վավերացվեց Դաշնային ժողովի կողմից:

The post Էրդողանը կրկին խոսել է Ուկրաինայի տարածքային ամբողջականության պահպանման մասին appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса