Добавить новость
ru24.net
World News
Сентябрь
2021

ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել

0

ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը  Սևակ Աղաջանյանի նախագահությամբ սեպտեմբերի 24-ին նիստ է հրավիրել: Այս մասին, ԳԱԼԱ-ի փոխանցմամբ, հայտնում են  ԱՀ ԱԺ-ից:

Օրակարգում ««Նոտարիատի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկումն էր:

Օրենքի նախագծով սահմանվում է, որ այսուհետ Արցախի Հանրապետությունում գործելու է միայն մեկ նոտարական տարածք:

Եվ հաշվի առնելով Արցախի Հանրապետության օկուպացված տարածքների բնակչության մի մասի Հայաստանի Հանրապետությունում գտնվելու փաստը, նախագծով սահմանվում է նաև նոտարի գործուղումը Հայաստանի Հանրապետություն՝ տեղահանված բնակչության շրջանում նոտարական գործողություններ իրականացնելու համար:

«Նախագծի ընդունմամբ կապահովվի բնակչության կողմից նոտարական գործողություններից օգտվելու հարմարավետություն, ինչը կվերացնի այս բնագավառում ավելորդ քաշքշուկները»,-  ընդգծել է ԱՀ արդարադատության նախարար  Ժիրայր Միրզոյանը:

Նախագիծն արժանացել է հանձնաժողովի դրական եզրակացությանը, և այն   կներկայացվի առաջիկա լիագումար նիստի քննարկմանը:

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

 

The post ԱՀ ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել appeared first on ԳԱԼԱ.




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus
















Музыкальные новости




























Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса