Ղրիմի կամրջի պայթյունի գործով Հայաստանի քաղաքացի է ձերբակալվել
Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնը, Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչ է ճանաչվել Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը, իսկ պայթուցիկ նյութն առաքվել է Օդեսայից՝ Բուլղարիայի, Վրաստանի եւ Հայաստանը տարածքով։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ «քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի հինգ քաղաքացիներ, Ուկրաինայի եւ Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք մասնակցել էին հանցագործության նախապատրաստմանը»։
Նշվում է, որ Հայաստանի քաղաքացին 1985 թվականին ծնված Արթուր Տերջանյանն է։
Հաղորդագրությունում չի նշվում, թե որ երկրում է նա ձերբակալվել։
Մեդիամաքսը նշում է, որ Հայաստանի ընտրողների ռեգիստրում հաշվառված է միայն մեկ Արթուր Տերջանյան՝ Երեւանի բնակիչ, 1986 թվականին ծնված։