Добавить новость
ru24.net
Все новости
Октябрь
2022

COSMO-ն ԱԲ-ի միջոցով երեխաներին կառաջարկի անհատականացված խաղեր

0

Հայկական COSMO ստարտափը խաղային, ուսուցողական հարթակ է՝ նախատեսված նախադպրոցական տարիքի երեխաների համար։ Այն արհեստական բանականության միջոցով բացահայտում է երեխաների ուժեղ կողմերն ու առաջարկում անհատական ուսումնական ծրագիր յուրաքանչյուրի համար։

COSMO-ի համահիմնադիր Արմինե Մուսախանյանը iTel.am-ին պատմել է ստարտափի գաղափարի, կրթական համակարգին նորարարական մոտեցման ու իրենց տեսլականի մասին։

«Ստարտափը հիմնադրել ենք գործընկերուհուս՝ Մաշայի հետ, նախկինում միասին սովորել եւ աշխատել ենք։
[[gallery1]]
Միտքն առաջացավ մոտ մեկ տարի առաջ՝ երկուսս էլ նախադպրոցական տարիքի երեխաներ ունենք ու բախվել ենք այն խնդրին, որ երեխաները համացանցի տարբեր հարթակներից են օգտվում եւ հիմնականում անորակ բովանդակություն են սպառում։

Հասկացանք, որ պետք է ավելի լավ եւ անհատականացված բովանդակություն ստեղծել։



Արհեստական բանականության միջոցով համակարգը վերլուծում է երեխաների խաղային եւ սովորելու վարքագիծը եւ դուրս է բերում երեխայի ուժեղ կողմերն ու տաղանդները, որից հետո առաջարկում է անհատական ուսումնական ծրագիր։

Այս պահին ունենք գրելու, կարդալու, մաթեմատիկայի, տրամաբանության ու ծրագրավորման ուղղություններ»,- ասում է Արմինե։

Վերջերս AI, ML եւ Data Science ոլորտներում առաջատար գիտնական, տարբեր աղբյուրների վարկանիշներով ամենաազդեցիկ տվյալագետներից մեկի համբավը վայելող Քըրք Բորնը հրապարակում էր կատարել՝ հայտնելով, որ դարձել է նախագծի խորհրդատուն։
[[gallery2]]
«Շատ հպարտ ենք, որ Քըրք Բորնը միացել է մեզ որպես խորհրդատու։ Սեպտեմբերին BAJ Accelerator ծրագրին են միացել, եւ Արմեն Քերլոփյանը եւս միացել է մեր խորհրդատուների խմբին։

Թիմը բաղկացած է 5 հոգուց: Համահիմնադիրները զբաղվում են մարքեթինգային ու բիզնես առաջխաղացման հարցերով, ունենք տվյալների վերլուծաբան, իլյուստրատոր-դիզայներ, խաղի մշակող եւ backend ծրագրավորող։

COSMO-ն թիրախավորում ենք Կանադայի, Միացյալ Նահանգների ու գլոբալ շուկայի համար։ Հիմա նախասաղմնային ներդրումների բանակցություններ ենք վարում»,-նշում է Արմինեն։

Հավելվածի մեկնարկը նախատեսվում է 2023 թվականի սկզբում: Հիմա կայքում բաժանորդագրվելու դեպքում ծնողները հնարավորություն կունենան COSMO-ից օգտվել 3 ամիս անվճար։
 
Նունե Գրիգորյան




Moscow.media
Частные объявления сегодня





Rss.plus




Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
ATP

Медведев и Джокович опустились в рейтинге ATP






Маск сообщил об огромных масштабах мошенничества в федеральных программах США

Ирина Пегова впервые за много лет вышла в свет с дочерью от Дмитрия Орлова

Снималась с Борисовым и Янковским: что еще известно о 21-летней Алене Долголенко, сыгравшей Наталью Гончарову в «Пророке»

Mash: замок Пугачевой в Подмосковье за 1 млрд руб. начали готовить к продаже