Мы в Telegram
Добавить новость
ru24.net
Медиамакс
Апрель
2024
1 2 3 4 5 6
7
8 9 10 11 12 13 14 15 16 17 18 19 20
21
22 23
24
25 26 27
28
29 30

Արեւիկ Ավանեսյան. Երիտասարդ վավերագրողները պատմում են Հայաստանի այսօրը

0

Վերջին տարիներին հայկական վավերագրական ֆիլմերը լուրջ հաջողություններ են ունենում միջազգային կինոփառատոններում։ Սրան զուգահեռ, տեղական լսարանը միշտ չէ, որ տեղյակ է նկարահանվող կամ արդեն նկարահանված ֆիլմերի մասին։

Հասարակության տեղեկացվածությունը բարձրացնելու, ինչպես նաեւ կինոարտադրությունը զարգացնելու նպատակով ոլորտի մի քանի ներկայացուցչի կողմից ստեղծվել է «Պլատֆորմդոկ» հարթակը, որը «Եվրասիադոկ» ծրագրի հետ համատեղ 2023թ. սեպտեմբերից ամիսը մեկ կազմակերպում է անվճար կինոդիտումներ, որոնց կարող են մասնակցել բոլոր ցանկացողները։

«Պլատֆորմդոկի» համահիմնադիր, «Եվրասիադոկ» հարթակի հայաստանյան ներկայացուցիչ, պրոդյուսեր Արեւիկ Ավանեսյանը Մեդիամաքսի հետ զրույցում պատմել է կինոդիտումների մասին ու կիսվել՝ ինչի մասին է այսօրվա հայկական վավերագրական կինոն։

Վավերագրական կինոյի արտադրությունը «տեղից շարժվեց»

«Պլատֆորմդոկը» մի քանի մարդու մտքում ծնված հարթակ է, որի նպատակն է զարգացնել վավերագրական կինոարտադրությունը։ Մինչ այս ես եղել եմ ու կշարունակեմ լինել «Եվրասիադոկ» հարթակի ներկայացուցիչը Հայաստանում, որն օգնում է տեղացի հեղինակներին գտնել ֆինանսավորում սեփական նախագծերի համար։ Նմանատիպ հարթակներ կան նաեւ այլ տարածաշրջաններում, օրինակ՝ «Աֆրիկադոկը», «Լատինական Ամերիկադոկը»։ Կարեւոր է, որ այս հարթակի մյուս կողմում ֆրանսիական DocMond կազմակերպությունն է, որի նպատակն է ոչ թե Հայաստանում հետաքրքիր պատմություններ գտնել, բերել ֆրանսիացի ռեժիսոր, որը դրանք կնկարի, այլ՝ աջակցել տեղացի հեղինակներին։

«Եվրասիադոկ» ծրագրի աջակցությամբ արդեն իսկ նկարահանվել են տասնյակ որակյալ ֆիլմեր, որոնք հնարավոր է դիտել մեր ամենամսյա ցուցադրությունների ժամանակ։

Կարող եմ ասել, որ «Եվրասիադոկի» շնորհիվ Հայաստանում վավերագրական կինոարտադրությունը «տեղից շարժվեց»։ Միեւնույն ժամանակ, անընդհատ լինելով ոլորտում, ինչ-որ պահի հասկացա՝ պետք է մի քիչ ավելի լայն նայել ու չկառչել միայն այս ծրագրից։ Այդ նպատակով էլ հիմնադրեցինք «Պլատֆորմդոկ» հարթակը։ Այլ կերպ ասած՝ «Եվրասիադոկը» շարունակում է լինել մեզ աջակցող կարեւորագույն ծրագիր ու այսուհետ մաս կկազմի ավելի լայն՝ «Պլատֆորմդոկ» հարթակի։ Աշխարհում վավերագրական կինոյին աջակցող բազմաթիվ ծրագրեր կան ու կարելի է աշխատել դրանցից շատերի հետ։

«Հաճախ դահլիճում տեսնում եմ նույն դեմքերը»

Քանի որ «Եվրասիադոկ» ծրագրով 2018թ.-ից առ այսօր արդեն տասից ավելի ֆիլմ է նկարահանվել, մտածեցինք՝ լավ կլինի կազմակերպել հետահայաց ցուցադրություններ: Այս հարցում մեզ օգնեց Հայաստանում բացված Ֆրանսիական ինստիտուտն ու ՀԲԸՄ-ն, որի դահլիճում էլ տեղի են ունենում ցուցադրությունները։

Որոշվեց ամիսը մեկ ֆորմատը, որն ինձ շատ դուր եկավ. երբ ցուցադրություններն ավելի խիտ են, օրինակ՝ մեկ շաբաթվա ընթացում, հանդիսատես հավաքելն ավելի դժվար է: Այս ձեւաչափին մարդիկ արդեն սովորել են ու կինոսերների համար սա արարողության նման մի բան է դարձել։ Հաճախ ցուցադրությունների ժամանակ տեսնում եմ նույն դեմքերը։ Անցյալ ամիս ցուցադրել ենք Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» ֆիլմն ու դահլիճը լիքն էր, այս ամսվա ցուցադրությունը կլինի ապրիլի 30-ին, դիտելու ենք ռեժիսոր Արման Այվազյանի կարճամետրաժ ֆիլմերը, որոնցից մեկն Արցախյան 44-օրյա պատերազմից հետո տեղի հայկական խաչքարերի փրկության մասին պատմող «Քար» ֆիլմն է։

Ամենամսյա ցուցադրություններից հետո շատերը զարմանում են՝ «ո՞նց, Հայաստանում վավերագրական կինո կա, այն էլ՝ այսքան որակյալ»։ Այո՛, վերջին 5-6 տարվա ընթացքում մոտ 20 ֆիլմ է նկարահանվել, որոնցից շատերը նշանակալի հաջողությունների են հասել միջազգային կինոփառատոններում։ Ցավոք, դրանց մասին քչերը գիտեն ու սա նաեւ մեր՝ ոլորտի ներկայացուցիչների խնդիրն է։ Պետք է պատմել, ներկայացնել, ցուցադրել։

Տեղական լսարանի հետ աշխատանքից բացի, ցուցադրությունները կարեւոր են նաեւ հեղինակների համար՝ հասկանալու՝ ինչպես է ֆիլմն ընկալում հանդիսատեսը։ Արտասահմանում կա «ստուգարքային ցուցադրություններ» (focus screenings) հասկացությունը, երբ ֆիլմը դեռ արտադրության փուլում ցուցադրում են ոչ մասնագետ լսարանին ու հետեւում արձագանքներին։ Հուսով եմ՝ առաջիկայում կկարողանանք նաեւ նման ցուցադրություններ կազմակերպել։

Ովքեր են Հայաստանում ֆիլմ նկարում

Առաջին հերթին այսօր Հայաստանում վավերագրական ֆիլմ նկարում է «Եվրասիադոկ» ծրագրի համայնքը։ Դրա կազմում տասից ավելի հեղինակներ են։ Օրինակ՝ Սոնա Սիմոնյանը, որը ֆիլմ է նկարել իր հարազատ Գյումրի քաղաքի մասին ու այն ընդգրկված էր նաեւ մեր ցուցադրությունների ծրագրում։

Մյուս հեղինակն Իննա Մխիթարյանն է իր «Թոնրատուն» ֆիլմով։ Ֆրանսիացիների կողմից այն նոր վերնագիր է ստացել՝ «Հայոց պատմությունը կանանց միջոցով»:

Վավերագրական կինոյի մյուս հեղինակը Հովհաննես Իշխանյանն է: Նրա «Սիրունիկը եւ փաստաբանը» ֆիլմը ստացել է Լայպցիգի հեղինակավոր DOC կինոփառատոնի արծաթե մրցանակը։ Ֆիլմը տրանսգենդեր կանանց մասին է։ Հովհաննեսը մրցանակը ստացավ 2023թ. հոկտեմբերին եւ բեմից խոսեց Արցախի, դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ մրցանակը նվիրելով բոլոր մարդկանց, որոնց իրավունքներն անտեսվում են։

Մեր մյուս հեղինակն Անժելա Ֆրանգյանն է։ Նա Իննա Մխիթարյանի «Թոնտարոտուն» ֆիլմի պրոդյուսերն է եւ ունի նաեւ իր հեղինակային նախագիծը՝ «Թթի տնական օղի»-ն։ Ֆիլմի հիմքում 44-օրյա պատերազմի օրերին ու հետագայում նաեւ Արցախի բլոկադայի ընթացքում արված նկարահանումներն են։ Հեղինակներից է նաեւ Լիլիթ Մխիթարյանն, ում նախագիծը Տավուշի մարզի սահմանամերձ Բերքաբեր գյուղում ապրող ընտանիքի մասին է։ Այժմ նա ունի նոր նախագիծ Մարգարա գյուղի մասին, որով անցնում է հայ-թուրքական սահմանը։

Այս բոլոր նախագծերը շատ մեծ ներուժ ունեն եւ դարձել են կամ կարող են դառնալ հաջողված ֆիլմեր:

«Մարդուն սկսել է հետաքրքրել սովորական մարդը»

Վերջին տարիներին հայկական վավերագրական ֆիլմերի հաջողությունների հիմքում մի կարեւոր գործոն կա։ Նախկինում, երբ հեղինակները գալիս էին ու ներկայացնում իրենց նախագիծը՝ փորձելով ֆինանսավորում կամ այլ աջակցություն ստանալ, պատմությունների մեծ մասն անցյալից էր։ Ամեն երկրորդ նախագծում կա՛մ Ցեղասպանությունն էր, կա՛մ մութ ու ցուրտ տարիները, կա՛մ Արցախյան առաջին պատերազմը։ Թեկուզ միայն նկարահանման տեսանկյունից հարց էր առաջանում՝ ինչպե՞ս է հեղինակը պատմելու անցյալի իրադարձությունների մասին, չի կարող չէ՞ ամբողջ ընթացքը կառուցել հարցազրույցների կամ արխիվային կադրերի վրա։ Այսինքն, բացի այն, որ հեղինակները պատրաստ չէին խոսել այսօրվա մասին, կաղում էին նաեւ արտահայտչամիջոցները: Հիմա այս միտումը փոխվել է։

Երիտասարդ վավերագրողները պատրաստ են պատմել մեր այսօրը։ Օրինակ՝ Նաիրի Հախվերդին նկարահանել է «Ավլելով Երեւանը» ֆիլմը՝ պատմելով մի կնոջ մասին, որն ամեն օր արթնանում է, հավաքվում ու սկսում մաքրել մայրաքաղաքի փողոցները։ Սա մի սովորական կնոջ սովորական օր է, բայց հասկանում ես՝ ինչու է այս ֆիլմը գրավում նաեւ արտասահմանցիներին։ Որովհետեւ նույն Ֆրանսիայում էլ կարող է լինել նման կին ու ֆիլմի փոխանցած զգացողությունները հարազատ են շատերին։

Առհասարակ համաշխարհային միտում է, որ մարդուն սկսել է հետաքրքրել սովորական մարդը։ Նախկինում ֆիլմերի հաջողության հիմքում աստղային դերասանական կազմն էր, այսօր՝ անկեղծությունը, պարզությունը։ Մարդիկ ամենից շատ դիտում են սովորական մարդկանց վլոգեր, քանի որ էկրանին իրենց նման մարդ է, որը ցույց է տալիս հաճախ իրենց կյանքին նման կամ մոտ կյանք։

Վերջին տարիներին Եվրոպան նաեւ հատուկ ուշադրություն է դարձնում կանանց, նրանց պատմություններին, կին հեղինակներին։ Օրինակ՝ էլի «Եվրասիադոկի» աջակցությամբ հեղինակ Հակոբ Մելքոնյանը նկարահանել է «Շրջափակում/Blocus» ֆիլմը, որը պատմում է Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղում ապրող մի ընտանիքի մասին։ Ընտանիքի տունն ամենամոտն է սահմանին, իսկ հայրը զինվորական է։

Ֆիլմի հիմքում գաղափարն է, որ զինվորական հայրն ամեն անգամ դիրքերից հետ է նայում ու առաջինը տեսնում է սեփական տան պատուհանների լույսը։ Շատ հետաքրքիր ու հաջողված ֆիլմ է, բայց դրա առաջխաղացմանը մի քանի գործոն խանգարեց։ Նախ՝ կորոնավիրուսի համավարակը, որի ընթացքում պետք է տեղի ունենար ֆիլմի փառատոնային տարածումը։ Երկրորդ՝ ստեղծագործական կազմի բոլոր անդամները տղամարդիկ են։ Համոզված կարող եմ ասել՝ եթե ֆիլմի հեղինակը կին լիներ, կինոփառատոնների ընթացում դրա հաջողությունները շատ ավելի նկատելի կլինեին:

Իհարկե, բովանդակության փոփոխությունից բացի, հայկական վավերագրական կինոյի զարգացմանը նպաստող կարեւորագույն գործոն է նաեւ «Եվրասիադոկի» ու տարածաշրջանային նման այլ հարթակների գործունեությունը։

Վավերագրական կինոյի խնդիրները

Ցավալի է, բայց Հայաստանում ֆիլմերը չեն վաճառվում: Բոլոր հեռուստաընկերությունները պատրաստ են դրանք անվճար ցուցադրել, բայց ոչ մեկ չի ցանկանում որոշակի գումար վճարել եւ գնել ֆիլմը։ Ընդ որում, խոսքը հեռուստաընկերության համար փոքր, իսկ հեղինակի համար՝ կարեւոր եւ նշանակալի գումարի մասին է։ Մարդիկ պատրաստ չեն վճարել նաեւ ֆիլմը նայելու համար։ Այստեղ մեր թերացումն էլ կա։ Պետք է հետաքրքրել, գրավել մարդկանց։ Ամենամսյա ցուցադրությունները նաեւ այդ նպատակն ունեն։ Գուցե, ոլորտին ավելի լավ ծանոթ լինելով, հետագայում մարդիկ պատրաստ կլինեն մասնակցել նաեւ վճարովի ցուցադրությունների։ Առհասարակ, ցանկացած բան կգտնի իր գնորդին ճիշտ մարքեթինգի դեպքում։ Բայց կա նաեւ ֆինանսների խնդիր։ Հայաստանում վավերագրական ֆիլմ նկարահանելու համար հեղինակը մի կերպ գումար է գտնում արտադրության համար ու այս պայմաններում ավելորդ է խոսել հետագա տարածման, PR-ի, փառատոնների գնալու մասին: Հաճախ ֆիլմն ընդգրկվում է այս կամ այն միջազգային փառատոնում, եւ հեղինակը պարզապես չի կարողանում գնել տոմս, հոգալ կեցության ծախսերն ու մասնակցել փառատոնին։ Ամբողջ աշխարհում ֆիլմարտադրության ոլորտում կա զարգացման բյուջե հասկացություն, որով հեղինակը հոգում է ֆիլմը զարգացնելու, արտերկիր տանելու, ցուցադրություններ կազմակերպելու ծախսերը։

Բարեբախտաբար, 2020թ.-ից Հայաստանի Ազգային կինոկենտրոնը տալիս է նման բյուջե ստանալու հնարավորություն։ Իհարկե, միայն լիամետրաժ ֆիլմերի դեպքում ու ոչ շատ մեծ գումար, բայց սա դրական տեղաշարժ է։ Կարեւոր է հասկանալ, որ այսօր հեղինակը ֆիլմը վաճառում է դեռ զարգացման փուլում։ Տարատեսակ միջազգային քննարկումների, հանդիպումների, ֆորումների ժամանակ դու հետաքրքրություն ես ստեղծում նախագծիդ նկատմամբ եւ սրա արդյունքում է, որ հետո ունենում ես վաճառք ու պրեմիերա X հեղինակավոր փառատոնում։ Եթե այս փուլերը բաց ես թողնում, քո համար «տանը նստած» ֆիլմ ես արտադրում, հետո չես կարող լուրջ հաջողություններ ակնկալել։  

Ֆինանսական առումով մի հետաքրքիր միտում կա։ Երբ Հայաստանում նկարահանում ես լիամետրաժ վավերագրական ֆիլմ եւ ասում, որ դրա բյուջեն 50 հազար եվրո է, տեղացիներն արձագանքում են՝ «ի՞նչ ես նկարում որ, ո՞նց ես այդքան փող գտնելու»։ Բայց երբ նույն թիվն ասում ես եվրոպական կինոշուկայում, քեզ հետ նույնիսկ չեն ցանկանում շարունակել զրույցը, որովհետեւ «այդ փոքր գումարով հնարավոր չէ որակյալ ֆիլմ նկարահանել»։ Այդտեղ պետք է սկսես զրույցն առնվազն 200 հազար եվրո բյուջեից եւ նույնիսկ կապ չունի՝ ինչքան է այն իրականում (ծիծաղում է – հեղ.)։ Հաճախ ստիպված «նկարում ենք» մեծ թվեր, որպեսզի միջազգային շուկայում կարողանանք խոսել իրենց լեզվով։

50 հազար եվրոն իսկապես փոքր թիվ է որակյալ վավերագրական ֆիլմի համար, երբ տարիներով կիսում ես հերոսներիդ կյանքն ու ամբողջ ընթացքում նկարահանումներ անում։ Կարեւոր է հասկանալ՝ վավերագրական ֆիլմը տխուր մեղեդիի տակ մոնտաժված մեկ հարցազրույց չէ։ Դա տարիների լուրջ աշխատանք է։

«Շողակաթի ֆիլմը հասնում է մինչեւ ոսկորներդ»

Վերջին շրջանում վավերագրական կինոյի ոլորտում մեր ամենամեծ հաջողությունը Շողակաթ Վարդանյանի «1489» ֆիլմինն է, որում հեղինակը պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված եղբոր որոնումների մասին։

Կարծում եմ՝ այս ֆիլմի ֆենոմենը մինչեւ ոսկորներ հասնող անկեղծությունն է: Ֆիլմեր կան, որոնք մտնում են մաշկիդ տակ ու ընդհանրապես կապ չունի՝ ազգությամբ հայ ես, ֆրանսիացի, թե՝ գերմանացի։ Ֆիլմում չկա ոչ մի քաղաքական շերտ կամ ավելորդ զարդարանք։ Միայն առավելագույն անկեղծություն, որը հնարավոր է դարձել նաեւ հեռախոսով նկարահանումների շնորհիվ։ Կարծում եմ՝ եթե այդ պահին ընտանիքի տուն մտներ պրոֆեսիոնալ նկարահանող խումբ, տեսախցիկ, անմիջականության գործոնը կկոտրվեր։

Շողակաթի ընտանիքն իրոք ֆենոմենալ է, ասես՝ կտավից դուրս եկած լինի. արվեստագետների դասական օրինակ։ Նույնիսկ այդ սարսափելի ցավի ու ապրումների մեջ տեսնում ես՝ որքան լուսավոր են այդ մարդիկ: Եվ, իհարկե, ֆիլմի հաջողության հիմքում նաեւ Շողակաթի նպատակն էր։ Նա չէր ուզում ստանալ ֆիլմ, որը ցույց կտար իր ընտանիքի տառապանքը, չէր նկարում այն մրցանակների արժանանալու համար։ Հեղինակը պարզապես ուզում էր ցույց տալ զինվորի հակառակ կողմը, որովհետեւ իր պատմությունը միակը չէ, սա մեկ ընտանիք չէ, մեկ մահ չէ։ Այդպիսի հազարավոր ընտանիքներ կան։

Անձամբ ճանաչելով Շողակաթին՝ կարող եմ ասել՝ անասելի ուժեղ մարդ է։ Այս ֆիլմը, երեւի, իր դիմանալու ձեւն էր։ Սարսափելի իրավիճակը ինչ-որ կերպ վերապրելու տարբերակ։

Կարծում եմ՝ ֆիլմի հայաստանյան ցուցադրությունները դեռ բերելու են տարբեր կարծիքներ։ Ոմանք ասելու են՝ պետք չէր ցավն այսքան «մերկացնել»։ Հուսով եմ ու ակնկալում եմ, որ նույնիսկ այս կարծիքն ունեցողները կհարգեն հեղինակի որոշումն ու պատմությունը պատմելու ձեւը։ Արտասահմանցիները, որքան էլ ապրումակցում են, բայց նայում են «ուրիշի կինոն»։ Հայերի համար Շողակաթ Վարդանյանի ֆիլմը շատ ծանր է լինելու։  

Յանա Շախրամանյան

Moscow.media
Частные объявления сегодня

Rss.plus

Шапки женские на Wildberries — скидки от 398 руб. (на новые оттенки)

Новые вызовы и обеспечение технологического суверенитета квалифицированными кадрами обсудили в Москве

В РМАТ ПРОШЕЛ I БИЗНЕС-ФОРУМ ВЫПУСКНИКОВ РМАТ 1999-2023 ГОДА ВЫПУСКА, ПОСВЯЩЕННЫЙ 55-ЛЕТНЕМУ ЮБИЛЕЮ АКАДЕМИИ

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)

"Возрождение интереса к народному искусству и ремеслам в современном мире"

В Турции в ужасе удивились: сотни нелегальных отелей как ни в чем не бывало принимают туристов и выставляются на площадках бронирования

Создание Сайтов. Создание веб сайта. Создание сайта html. Создание сайтов цена. Создание и продвижение сайтов. Создание сайта с нуля. Создание интернет сайта.

Лукашенко лоббирует интересы Алиева по изоляции Армении

UFC plans to be ‘flexible’ in next broadcast rights deal, including potential end to traditional PPV

Precision in Motion: Exploring Baltic Bearing Company-Riga

Boeing passenger ‘DIES in horror turbulence’ on flight from London sparking emergency landing in latest airline tragedy

AML check crypto

"Возрождение интереса к народному искусству и ремеслам в современном мире"

Сон

Чесменская церковь.Санкт-Петербург

Вологодские зарисовки

Five new Steam games you probably missed (May 20, 2024)

Sea War: Raid 1.131.0

Always keep backups: an 'unprecedented' Google Cloud debacle saw a $135 billion pension fund's entire account deleted and services knocked out for nearly two weeks

Шапки женские на Wildberries — скидки от 398 руб. (на новые оттенки)

Estischool - Школа за британською програмою

V Общероссийская конференция «Устойчивое развитие этнокультурного сектора» представит калейдоскоп успешных практик в сфере социального проектирования

Lipatov Sound заявил о выходе нового трека “Red City”

Чеченка Лия Заурбекова поделилась подробностями конфликта с семьей в полиции

В Москве произошла драка с участием 15 человек, двое в больнице

78% россиян отслеживают свои доходы и расходы

Ремонт Московского проспекта от Богоявленской площади до Фрунзе обещают вести по часам

Шапки женские вязаные на Wildberries, 2024 — новый цвет от 392 руб. (модель 466)

Глава МИД Израиля отозвал послов из Норвегии и Ирландии

Пока в Карелии тянут с решением по ОМК, в Москве вслед за Путиным говорят об амнистии для таких предприятий

Екатеринбуржцы отсудили у авиаперевозчика больше 100 тысяч рублей за испорченный отпуск

В Алтайском крае суд вынес приговор мужчине, который пытался покинуть самолёт во время полёта и ударил бортпроводницу

Спецназовцы Росгвардии и сотрудники военной контрразведки задержали нарушителей миграционного законодательства в ДНР

Российский теннисист Медведев опустится на строчку в рейтинге ATP

Потапова проиграла на старте турнира WTA-500 в Страсбурге

Касаткина, Андреева и Кудерметова — в тройке лидеров в борьбе за звание лучшей теннисистки

Потапова не смогла пробиться во второй круг турнира WTA в Страсбурге

V Общероссийская конференция «Устойчивое развитие этнокультурного сектора» представит калейдоскоп успешных практик в сфере социального проектирования

Пока в Карелии тянут с решением по ОМК, в Москве вслед за Путиным говорят об амнистии для таких предприятий

Спецназовцы Росгвардии и сотрудники военной контрразведки задержали нарушителей миграционного законодательства в ДНР

Пентагон обвинил Россию в запуске противоспутникового оружия

Музыкальные новости

«Забыл, сколько мне лет», «хавчик», «на чилле» и другие великие мемы от Джигана

У Шнурова появились вопросы к журналистам после появления информации о задолженности по налогам

Мама Тимати ответила на провокационные вопросы о Валентине Ивановой и других девушках своего сына

Певица Кристина Агилера в боди вышла на сцену после похудения

Чеченка Лия Заурбекова поделилась подробностями конфликта с семьей в полиции

«СВЯТОЙ ЛЕНИН» УЛУЧШАЕТ ЗАКОНЫ, управляет патентами и улучшает командное планирование в целях учёта интереса всего народа.

Свыше 600 навалов мусора устранили в Подмосковье за неделю

В Москве произошла драка с участием 15 человек, двое в больнице

Замгубернатора Томской области по экономике Потемкин высказался о гибели президента Ирана

Проводы Джикии, дубль Сулейманова и парады голов в Нижнем Новгороде и Екатеринбурге: чем запомнился 29-й тур РПЛ

ЦСКА и "Нижний Новгород" забили 8 голов в матче РПЛ

Бонгонда: стадион и база «Спартака» — мои любимые места в Москве

Работу наземного транспорта в семи округах Москвы скорректируют 23 и 25 мая

Источник 360.ru: на Ленинградском шоссе в САО Москвы случилось ДТП с 8 машинами

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о качественном росте отечественного автомобилестроения

Полиция начала поиск скрывшихся участников массовой драки на юге Москвы

Король Бахрейна сегодня прибудет в Москву

BNA: Король Бахрейна прибудет в Москву по приглашению Путина

Путин: РФ продолжит взаимодействие с Ираном как при Раиси

Эксперт Президентской академии в Санкт-Петербурге о качественном росте отечественного автомобилестроения

Заболеваемость COVID-19 в России выросла почти на 14,7 процента за неделю

Шизофрения и болезнь Альцгеймера: симптомом какой болезни может стать потеря обоняния

Онколог Анастасия Марьенко объяснила, кто подвержен риску развития меланомы

Россияне рассказали, какие вредные привычки коллег раздражают их больше всего

В Москве произошла драка с участием 15 человек, двое в больнице

В Москве завершился Всероссийский форум «Здоровье нации – основа процветания России».

Зеленский объяснил, почему не хочет приглашать РФ на «саммит мира»

Зеленский заявил, что обеспокоен заявлениями республиканцев в США

Олимпийский чемпион Роман Костомаров поздравил победителей номинации «Экскурсия без границ» программы «Лига Экскурсоводов»

Бонгонда: стадион и база «Спартака» — мои любимые места в Москве

«Молитесь, друзья»: сын олимпийского чемпиона Ивана Стретовича погиб во время родов в Новосибирске

Сергей Собянин подвел итоги Московской олимпиады школьников

Запись от имени Президента Беларуси сделана в книге соболезнований в посольстве Ирана

Сергей Собянин принял решение о расширении мер поддержки промпредприятий

Сергей Собянин подвел итоги Московской олимпиады школьников

Сергей Собянин. Главное за день

Сергей Собянин: Колледжи проведут Дни открытых дверей

Якутия представила цветочную инсталляцию «Мост в будущее» на выставке «Россия» в Москве

Собянин рассказал о развитии инновационной экосистемы Москвы

Сергей Собянин. Главное за день

Четыре города ЦФО вошли в федеральный топ-10 по качеству жизни

"Они его съедают": Армия встала за обвиненного в мошенничестве генерал-майора Ивана Попова

V Общероссийская конференция «Устойчивое развитие этнокультурного сектора» представит калейдоскоп успешных практик в сфере социального проектирования

Пентагон обвинил Россию в запуске противоспутникового оружия

Спецназовцы Росгвардии и сотрудники военной контрразведки задержали нарушителей миграционного законодательства в ДНР

Истории жителей Поморья представили в семейном мюзикле в Архангельске

Общее дело: в новом сезоне волонтеры продолжат работу по сохранению объектов культурного наследия в Архангельской области

Отключения коммунальных услуг в Архангельске на 22 мая 2024 года

Архангельск впервые принял Всероссийские соревнования по танцевальному спорту

Литературный монолог «По праву памяти», к 105-й годовщине со дня рождения А.С. Крупнякова, советского и российского писателя.

Премию Фета получил поэт из Югры

Выставка славянских истоков «В бессмертье уходит всеведенье литер простых»

Театр и Культура, Россия и Дети: 15 мая театр кукол Ульгэр представил спектакль «Мүнгэн мүшэдүүд» в стенах Художественного музея для первых классов гимназии №29 Улан-Удэ

Учёные и производственники из России, Киргизии, ЮАР и Кот-д'Ивуар участвуют в геологическом семинаре на базе ИРНИТУ

В Алтайском крае суд вынес приговор мужчине, который пытался покинуть самолёт во время полёта и ударил бортпроводницу

Пока в Карелии тянут с решением по ОМК, в Москве вслед за Путиным говорят об амнистии для таких предприятий

Пентагон обвинил Россию в запуске противоспутникового оружия

Спорт в России и мире

Новости спорта

Новости тенниса
WTA

Потапова не смогла пробиться во второй круг турнира WTA в Страсбурге

Мужчине дали 2,5 года за попытку открыть дверь самолета Москва — Барнаул

Центр Всероссийского музея А. С. Пушкина откроется в библиотеке-читальне