Мы в Telegram
Добавить новость
ru24.net
Tert.am (hy)
Март
2024

Новости за 18.03.2024

Հասանովը Ստոլտենբերգին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին

Tert.am (hy) 

Մարտի 18-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է պաշտոնական այցով Ադրբեջանում գտնվող ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի գլխավորած պատվիրակության հետ։

Տեղի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հասանովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին տեղեկացրել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի մասին։

Հանդիպմանը քննարկվել են կիբերանվտանգության, ականազերծման, ինչպես նաև երկկողմ ռազմական հարաբերությունների այլ ոլորտներում զարգացման հեռանկարները, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային... Читать дальше...

Ալիևը շնորհավորել է Պուտինին

Tert.am (hy) 

Մարտի 18-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և շնորհավորել նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:  Նա Պուտինին հաջողություն է մաղթել նախագահական գործունեության մեջ, հայտնում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Читать дальше...

Ռուսաստանում ազատ և ժողովրդավարական ընտրությունների պայմանները հերթական անգամ չեն ապահովվել. Ֆրանսիայի ԱԳՆ

Tert.am (hy) 

Ֆրանսիան ի գիտություն է ընդունել Ռուսաստանում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ Վլադիմիր Պուտինը հինգերորդ ժամկետով կմնա պետության ղեկավար։
Ֆրանսիայի իշխանությունները կարծում են, որ ընտրություններն անցել են առանց «որևէ անաչառ միջազգային դիտարկման»։ Նրանք նաև դատապարտել են Ղրիմում և ՌԴ կազմ մտցված նոր շրջաններում քվեարկության անցկացումը։

«Ռուսաստանում ընտրական գործընթացը տեղի է ունեցել քաղաքացիական հասարակության  և ռեժիմի դեմ ցանկացած ձևի հակազդման նկատմամբ բռնաճնշումների... Читать дальше...

Մեզ համար Երևանը հատուկ դեր է խաղում՝ ինչպես ԱՊՀ-ում, այնպես էլ Հարավային Կովկասում. Ղազախստանի ԱԳ նախարար

Tert.am (hy) 

Աշխարհով մեկ Հայաստանը հայտնի է իր դուստրերի և որդիների անուններով: Այս մասին այսօր՝ մարտի 18-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Ղազախստանի ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուն:

Читать дальше...

Apple-ը կարող է iPhone-ում օգտագործել Google-ի և OpenAI-ի արհեստական բանականությունը

Tert.am (hy) 

Apple-ը բանակցություններ է վարում Google-ի հետ iPhone-ում Gemini լեզվի մոդելի օգտագործման վերաբերյալ, հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով սեփական աղբյուրներին։

Զուգահեռաբար Թիմ Կուկի ընկերությունը նմանատիպ բանակցություններ է վարում OpenAI-ի հետ։ Գործակալության աղբյուրների համաձայն՝ Apple-ը ցանկանում է ստանալ Gemini-ի օգտագործման լիցենզիա՝ Google-ի չաթբոտը օգտագործելու համար արդեն iOS 18-ում, որը կթողարկվի այս տարի: 

Միաժամանակ Apple-ն ինքնուրույն ստեղծում է արհեստական բանականություն... Читать дальше...



Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ որոշ շրջաններում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք

Tert.am (hy) 

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ՝ հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 19-ին և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Читать дальше...

Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիում

Tert.am (hy) 

ՌԴ նախագահական ընտրություններին Ռուսաստանի քաղաքացիների համար ընտրատեղամասեր էին գործում նաև Գյումրիում և Երևանում։ Ըստ հանձնաժողովների այսօր 11։30-ին ներկայացրած արդյունքների՝ Պուտինը պարտվել է Երևանում՝ հավաքելով քվեների 32,87 տոկոսը։ Այստեղ հաղթել է «Նոր մարդիկ» կուսակցությունից Վլադիսլավ Դավանկովը՝ ստանալով քվեների 49,85 տոկոսը, իսկ Գյումրիում Պուտինն առաջատարն է՝ քվեների 58,14 տոկոսով։ Այս մասին գրում է azatutyun.am-ը:

Գյումրիում Կոմունիստական կուսակցությունից Նիկոլայ Խարիտոնովը ստացել է քվեների 2,20 տոկոսը կամ 29 ձայն... Читать дальше...

Երեք օրում բացահայտվել է հանցագործության 227 դեպք, արձանագրվել 32 ՃՏՊ, որոնցից մեկը՝ մահվան ելքով

Tert.am (hy) 

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 15-18-ը Հայաստանի Հանրապետության ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 227 դեպք:

Читать дальше...

«Ցեղասպանության հակադարձում. Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով քննարկում ԱՄՆ Կոնգրեսում

Tert.am (hy) 

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի  կազմակերպմամբ՝ ԱՄՆ Կոնգրեսում մարտի 13-ին կայացել է «Ցեղասպանության հակադարձում. Արցախի բնիկ հայերի իրավունքների և անվտանգ վերադարձի ապահովում» խորագրով քննարկում` ավելի քան մեկ տասնյակ կոնգրեսականների, փորձագետների, Կոնգրեսի աշխատակիցների, համայնքի ներկայացուցիչների և լրատվամիջոցների ներգրավվածությամբ։ Մասնավարապես, ուշագրավ ելույթներով են հանդես եկել Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտի գործադիր տնօրեն Էլիզա ֆոն Յոդեն-Ֆորգին, միջազգային իրավունքի փորձագետ... Читать дальше...

ԵՄ խորհուրդը կքննարկի Հայաստանին աջակցությունն ու հայ-ադրբեջանական կարգավորումը

Tert.am (hy) 

ԵՄ խորհուրդը մարտի 18-ի նիստում քննարկելու է Հայաստանին աջակցելը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը։ 

Բրյուսելում ԵՄ 27 երկրների ԱԳ նախարարների հանդիպման օրակարգում, ի թիվս այլ հարցերի, կներառվեն ԵՄ աջակցությունը Հայաստանին և Երևանի և Բաքվի միջև կարգավորումը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԵՄ բարձրաստիճան ներկայացուցչին։

Ճապոնիան 2 տիեզերագնաց կուղարկի Լուսին

Tert.am (hy) 

Ճապոնիան, ամերիկյան Artemis ծրագրի շրջանակում, նախատեսում է երկու տիեզերագնաց ուղարկել Լուսին։ Այս մասին հայտնում է Yomiuri թերթը։

Ճապոնացի տիեզերագնացները Լուսնի վրա պետք է լինեն 2028 թվականին կամ ավելի ուշ։ Երկրի բնական արբանյակի մակերեսին բարեհաջող վայրէջքի դեպքում նրանք կկառավարեն Luna Cruiser ռովերը, որը ներկայումս մշակվում է Toyota Motor Corporation-ի ղեկավարությամբ։

Պարբերականի տվյալներով՝ ճապոնացի տիեզերագնացներին Լուսին ուղարկելու պայմանավորվածություն ձեռք կբերվի ապրիլի... Читать дальше...

Երևանի Պարույր Սևակի փողոցում փետրվարի 24-ին տեղի ունեցած՝ զենքի գործադրմամբ խուլիգանության դեպքը բացահայտվել է. 2 անձի մեղադրանք է ներկայացվել

Tert.am (hy) 

2024 թվականի փետրվարի 24-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնից Երևան քաղաքի 42-ամյա բնակիչ, համատիրության նախագահից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ․ փետրվարի 24-ին` ժամը 17:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Պ.Սևակ փողոցի շենքերից մեկի բակում ավտոմեքենան մայթեզրի եզրաքարին կանգնացնելու հարցի կապակցությամբ դիտողություն է արել նշված շենքի բնակչին։ Դրա շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ հիշյալ բնակչի եղբայրը իր մոտ եղած գազային ատրճանակով նախ կրակել է իր ուղղությամբ, որից հետո դանակով... Читать дальше...

Չինաստանը շնորհավորել է Պուտինին

Tert.am (hy) 

Չինաստանի իշխանությունները շնորհավորել են Վլադիմիր Պուտինին ՌԴ նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ, հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լին Ցզյանը։

Նա վստահություն է հայտնել, որ Չինաստանի և Ռուսաստանի Դաշնության միջև հարաբերությունները կշարունակեն զարգանալ։

Նրա խոսքով՝ Պեկինը և Մոսկվան համապարփակ ռազմավարական համագործակցության ամենամեծ հարևաններն ու գործընկերներն են։

«Չինաստանն իր շնորհավորանքներն է հայտնում այս առնչությամբ (Պուտինի... Читать дальше...

Ռումինիայում սկսվել է ՆԱՏՕ-ի` Եվրոպայում ամենամեծ բազայի կառուցումը

Tert.am (hy) 

Ռումինիայում սկսվել է ՆԱՏՕ-ի` Եվրոպայում ամենամեծ բազայի կառուցումը, որը նախատեսված է 10 հազար զինծառայողի համար, հայտնում է Euronews-ը։

Օբյեկտի կառուցումը գնահատվում է 2,5 միլիարդ եվրո: 2,8 հազար հեկտար տարածքով բազան գտնվում է Կոնստանցա թաղամասում, որտեղ գտնվում է Սև ծովում Ռումինիայի նավահանգիստը։

Բազայի ենթակառուցվածքը կառուցվում է արդեն գոյություն ունեցող ՆԱՏՕ-ի «Միխայիլ Կոգալնիցեանու» ավիաբազայի հիման վրա։ Նոր բազայում կլինեն թռիչքուղիներ, զենքի հարթակներ, ռազմական ինքնաթիռների համար նախատեսված անգարներ... Читать дальше...

Новости России
Москва

Количество пользователей-инвесторов на платформе «Атомайз» превысило 72000


Մի թեկնածուն չափազանց ծեր է և մտավոր առումով անպիտան նախագահ լինելու համար, մյուսը ես եմ. Բայդենը՝ Թրամփի մասին

Tert.am (hy) 

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վաշինգտոնի Gridiron ակումբում ամենամյա ընթրիքի ժամանակ ելույթի ընթացքում կատակել է իր մրցակցի՝ հանրապետական Դոնալդ Թրամփի հասցեին։

Բայդենի հայտարարությունը մեջբերում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահը շփվել է ավելի քան 650 հյուրի, այդ թվում՝ Իռլանդիայի վարչապետ Լեո Վարադկարի, Amazon-ի հիմնադիր և Washington Post-ի սեփականատեր Ջեֆ Բեզոսի և TikTok-ի գործադիր տնօրեն Զի Չյու Շոուի հետ։

«Մի թեկնածուն չափազանց ծեր է և մտավոր առումով անպիտան նախագահ լինելու համար, մյուսը... Читать дальше...

Մադուրոն առաջադրվել է որպես Վենեսուելայի նախագահի թեկնածու

Tert.am (hy) 

Վենեսուելայի իշխող Միացյալ սոցիալիստական կուսակցությունն առաջադրել է գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին որպես իր թեկնածու հուլիսին կայանալիք նախագահական ընտրություններում, հայտնել է կուսակցության փոխնախագահ Դիոսդադո Կաբելոն։

Շաբաթ տեղի է ունեցել կուսակցության ամփոփիչ համագումարը։ Կաբելոն դիմել է ներկաներին Մադուրոյի թեկնածության օգտին քվեարկելու առաջարկով։ Կոնգրեսի մասնակիցներն աջակցել են նրան։ Այս մասին հայտնում է ria.ru-ն:

«Հաստատված է... Նախագահ Նիկոլաս Մադուրո, սա ձեր կուսակցությունն է... Читать дальше...


Спорт в России и мире

Новости спорта


Новости тенниса
Ролан Гаррос

В Париже стартует «Ролан Гаррос» открытый чемпионат Франции по теннису






Мила Комракова выпустит фильм-предостережение

NetEase: Путин нестандартно поступил после новостей из Японии

В Пресненском районе Москвы построят бизнес-центр в виде яйца

После продолжительной болезни умер художник-концептуалист Валерий Чтак