Դոնբասի երկնքում Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Bayraktar TB2 անօդաչու է հայտնաբերվել. լրատվամիջոցներ
Դոնբասի երկնքում հայտնաբերվել է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի Bayraktar TB2 հարձակողական օպերատիվ-մարտավարական միջին բարձրության անօդաչու թռչող սարք, գրում է svpressa.ru-ն՝ PlaneRadar-ի ռեսուրսին հղումով:
Աղբյուրը մանրամասնում է, որ անօդաչուն օդ է բարձրացել Նիկոլաևի ավիաբազայից և աշխատում է Դոնեցկի մերձակայքում գտնվող շփման գծում:
Հիշեցնենք, որ Թուրքիան Կիևին առաջին հարձակողական Bayraktar TB2-ը մատակարարել էր այս տարվա հուլիսին: Ընդհանուր առմամբ, Ուկրաինան ցանկանում է այդ անօդաչուից 48 նմուշ գնել: