«Վրաստանի հետ գործակցության ընդլայնումը ռազմավարական կարեւորություն ունի»
«Հուսով եմ, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը կստորագրվի: Վրաստանը պատրաստ է դրականորեն աջակցել տարածաշրջանում կայունության եւ խաղաղության հաստատմանը»,- Երեւանում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում ասել է Վրաստանի վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ այսօր վրացի իր գործընկերոջ հետ քննարկվել է Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունը:
«Վրաստանի հետ համագործակցության շարունակական ընդլայնումը ռազմավարական կարեւորություն ունի ոչ միայն մեր երկրների համար, այլեւ՝ տարածաշրջանի կայունություն եւ փոխշահավետ համագործակցություն ապահովելու տեսակետից», - ասել է նա: