Բայդենն «անհիմն» է անվանել Ստամբուլյան կոնվենցիայից Թուրքիայի դուրս գալու որոշումը՝ մատնանշելով Թուրքիայում կանանց սպանությունների թվի աճը
Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու Թուրքիայի որոշումը հետքայլ է ողջ աշխարհում կանանց իրավունքների պաշտպանության հարցով միջազգային շարժման համար: Ինչպես փոխանցում է РБК-ն, այս մասին ասվում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության մեջ, որը տարածել է Սպիտակ տունը:
ԱՄՆ ղեկավարի խոսքով՝ կոնվենցիայից երկրի «հանկարծակի և անհիմն» դուրս գալը խոր հիասթափություն է առաջացնում: «Ամեն օր ողջ աշխարհում ընտանեկան բռնության դեպքերի թվի աճ ենք տեսնում, այդ թվում և Թուրքիայում՝ կոնվենցիան առաջինը ստորագրած երկրում... Читать дальше...